User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 90 հատից

Թեմա: Անուններ ընտրելու սկզբունքը հայերի մոտ

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անուններ ընտրելու սկզբունքը հայերի մոտ

    Թեման անկապ կլիներ, որ բացեի մեկ ուրիշ բաժնում, թեկուզ դեսից-դենիցում: Ես զարմանում եմ 21-րդ դարի հայ մարդու իր երեխայի անունը ընտրելու սկզբունքի վրա: Ուղղակի ապշած եմ և հիասթափված: Օրինակ, վերջերս մեր հարևանը աղջիկ երեխա ունեցավ, և իր աղջկա անունը դրեց Շահանդուխտ... ես 3 օր շոկի մեջ էի էս մարդկանց մտածողության վրա: Եթե ակումբում կան Շահանդուխտներ, խնդրում եմ ինձնից չնեղանան... քանի որ դուք երևի ծնվել եք 19-րդ դարում, այսինքն այն ժամանակ էտքան էլ զարմանալի չէր էդպիսի անունները..,.: Բայց ինչա՞ նշանակում 21-րդ դարի երեխային, որը ապրելույա արդեն ուրիշ Հայաստանում, այլ ոչ թե «Հայաստան աշխարհ» ասվածում, և որը չպետքա կարդա օրինակ «Կիկոսի մահը» կամ «Անբան հուռին».... բռնում եք անունը դնում եք Շահանդուխտ...: Դա խոսումա մարդկանց թերի զարգացվածության մասին: Շատերտ կարողա իմ արտահայտած մտքերը աբսուրդ համարեք, և ընդհանրապես չհասկանաք, թե ինչ տեսակ եմ ես մտածում, բայց ըստ իս ես մտածում եմ ճիշտ: Նույն էտ Շահանդուխտը մեծանալույա ու ընկերությունա անելու «Աննաների, Մայքլների, Մարինաների, Բյուրակնների , Ադամների , Սոնաների, Մարիաննաների» և այլնի հետ...: Եվ արդյոք չե՞ք մտածում, որ ձեր երեխան մի քիչ կամաչի իր անվան համար: Լավ, հասկացանք հայեցի հայեցի, բայց Շահանդուխտը հայեցի չի... այլ գեղեցիա հիմիկվա դարում: Խնդրում եմ միայն Շահանդուխտը որպես օրինակ չվերցնեք... կան անուններ, որոնք հիմիկվա երեխաներին իրենց ծնողները դնելով, իրենց լավ են զգում, չգիտես թե ինչի... բայց չեն հասկանում որ այդ երեխան իր անունի ձեռը մի օր ամաչելույա: Կամ օրինակ տղա երեխային անվանում են ոչ թե Արտուշ, այլ «Արտուշիկ».... ու հենց անձնագրում այդպես էլ գրածա «Արտուշիկ», կամ օրինակ «Վարդուշիկ» - հենց անձնագրում: Ոչ թե Վարդուհի, այլ «Վարդուշիկ»: Սա իմ համար ահավորա: Երբ վերջապես կզարգանան...
    Խնդրում եմ այս թեմայի վերաբերյալ հայտնեք ձեր կարծիքը: Մեկել խնդրում եմ էն հեքիաթների վրով չասեք, որ հայկականա, ամեն երեխա պարտավորա դրանք իմանա և այլն.... ոչ պարտավոր չի կարդա էնպիսի հեքիաթներ, որտեղ տիրումա հայ գեղցիությունը և հայ անտաղանդ անունները»:

  2. #2
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անուններ ընտրելու սկզբունքը հայերի մոտ

    Տենց դեպքերի համար գոյություն ունեն մականուններ

    Իսկ հիմա լուրջ, գտնում եմ որ վերը ներկայացված դեպքը իրոք ՊՐՈԲԼԵՄԱ, բայց ոչ համազգային, սա ավելի շատ անհատին հարող է... Ես օրինակ իմ երեխայի երբեք նրան վարկաբեկող անուն չեմ դնի Իսկ նրանք օվքեր մտածում են, նախատատու կամ նախապապու անուն դնելը երեխային դա ճիշտ է, դա նրանց սուբեկտիվ, խոր անձնական, հոգեբանական ներքին կոնֆիկտն է...
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  3. #3
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անուններ ընտրելու սկզբունքը հայերի մոտ

    Ես ընդհանրապես դեմ եմ նաև էն ավանդույթին, որ երեխայի անունը դնում են պապիկի կամ տատիկի անունը, էն էլ պարտադիր հոր կողմի: Օրինակ` հաճախ ա պատահում. որ մեծ մարդիկ ինձ դիմում են տատիկիս անունով` կարծելով, որ պետք ա իմ անունը լինի տատիկիս անունը: Ինչ վերաբերում ա <<գեղցի>> անուններին, ապա Շահանդուխտ, Հերիքնազ անունները փառք են, եթե համեմատենք Բավականի, Վուլկանիզացիայի, Սերյոժայի...հետ
    Հ.Գ. Էս գեղցի անունների մեծ մասն էլ հայկական արմատներից չեն կազմված
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. #4
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անուններ ընտրելու սկզբունքը հայերի մոտ

    Անունը անուն ա ,հիմա ,թե որ դարի ա ,կամ որում ենք, ինչ կապ ունի ? ...
    Շահանդուխտ հայկական անուն է, որը նշանակում է Շահի դուստր ...
    Ալվարդ անունն էլ այդքան լավ չի հնչում ,բայց ինչքա~ն քնքուշ իմաստ ունի , կամ Հրայրը ...

    չեմ ընդունուն միայն Մարտիրոս անունը ,Ղարիբը ,մեկել թուրքական անունները ` հիմնականում աղջկա :

  5. #5
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անուններ ընտրելու սկզբունքը հայերի մոտ

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Անունը անուն ա ,հիմա ,թե որ դարի ա ,կամ որում ենք, ինչ կապ ունի ? ...
    Շահանդուխտ հայկական անուն է, որը նշանակում է Շահի դուստր ...
    Ալվարդ անունն էլ այդքան լավ չի հնչում ,բայց ինչքա~ն քնքուշ իմաստ ունի , կամ Հրայրը ...

    չեմ ընդունուն միայն Մարտիրոս անունը ,Ղարիբը ,մեկել թուրքական անունները ` հիմնականում աղջկա :
    Բայց իմ հիշելով <<դուխտ>>-ը պարսկական արմատ ա
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #6
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անուններ ընտրելու սկզբունքը հայերի մոտ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց իմ հիշելով <<դուխտ>>-ը պարսկական արմատ ա
    դե դա այնքան հին ժամանակից է մտել հայերի մեջ ,որ կարելի է հայկական էլ համարել ,ոչ թե օրինակ` Սարբեկը կամ Սարնգյուլը թուրքերենից , եթե հրաժարվենք հին պարսկերեն անուններից ,ապա Գևորգը նշանակում է հողագործ ,իսկ ԱՇոտը կամ ,չեմ հիշում Արշակը նշանակում է արջի ձագ :

  7. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անուններ ընտրելու սկզբունքը հայերի մոտ

    Սյուրպրիզ ջան, հետաքրքիր թեմա է

    Ինչ վերաբերում է շահանդուխտներին, բախչիգյուլներին, վարդիշաղներին ու սիսակներին` համամիտ եմ, մեղք են այդ երեխաները, վրաները հավեսին ղժժալու են ամբողջ կյանքները, բայց դա, այսպես թե այնպես ծնողի ընտրությունն է և այն պետք է հարգել:

    Ինձ ավելի շատ անհանգստացնում է քո նշած երկորդ տենդենցը, երբ երեխայի անունը անձնագրում այդ անվան փաղաքշական ձևն է: Ի դեպ դա ավելի հաճախ հանդիպում է տղաների ռուսական անուններում` Միշա, Ժորա, Կոլյա, Սաշիկ/Սաշա, Բորյա և այլն: Այսինքն այդ մարդու երեխան մեծանում և դառնում է ոչ թե Միխայլովիչ, Գեորգեվնա, Ալեքսադրովնա, Նիկոլայեվիչ, այլ Ժորաևնա, Միշաևիչ, Բորյաևնա և այլն: Դա արդեն անհեթեթություն է:

    Բացի դրանից, չափից դուրս ժամանակակից, նորաձև անունների հետևից վազ տալն էլ լավ բանի չի բերում: Ես ունեմ մի ծանոթ աղջիկ, որ իր պստոյի անունը դրել է Նիկոլ: Աղջիկ է պստոն: Մենք բոլորս էլ գիտենք, որ Նիլոլը ֆրանսիական, գեղեցիկ կանացի անուն է: ԲԱՅՑ: Հայերերում չկա մի պարզ ու հասարակ բան` "մյախկի զնակ", որի արդյունքում Nicolle/Нилоль գեղեցիկ անունը պարզապես դառնում է ՆիլոԼ, որը նույնքան անհեթեթ է , ինչքան Գյուլիզարը:

  8. #8
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անուններ ընտրելու սկզբունքը հայերի մոտ

    Համաձայն եմ, որ իրոք կան շատ անուններ, որոնք արդեն իրենց դարն, այսպես ասած, ապրել են, ու չեմ ողջունում, որ հիմա պստլոներին այդ անուններն են տալիս, բայց հիմա ուրիշ խնդրի մասին եմ ուզում խոսել:
    Ինձ ավելի նյարդայնացնում է այն, որ տալիս են այնպիսի անուններ, որոնք ակնհայտ վատ, նույնիսկ շատ վատ իմաստ ունեն, ու այդ իմաստը հասկանալու համար լեզվաբանական լուրջ գիտելիքներ էլ պետք չեն, ուղղակի հայերենի տարրական իմացություն, օրինակ` Գուժ, Վրեժ, էլ չեմ մտաբերում, բայց հաստատ էլի կան: Առաջին անգամ, որ լսեցի ինձ հասակակից մի Գուժի մասին, փշաքաղվեցի մի տեսակ, ախր ոնց կարո՞ղ է ծնողը իր երեխային այսքան սիրուն անունների միջից հենց այդ անունը տա, նույնիսկ եթե ենթադրենք, որ երեխայի ծնունդը նրա համար առանձնահատուկ վատ լուր է եղել, ինչին սկի հավատս չի գալիս: Ախր դա կարծես բացասական էներգիայի պիտակ լինի երեխայի ճակատին: /Ու թող ներեն ինձ բոլոր նման ծնողները /

  9. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անուններ ընտրելու սկզբունքը հայերի մոտ

    Էս ամեն ինչի և շատ ավելիի մասին վաղուց խոսվել է հետևյալ թեմաներում.
    «Անուններ»
    «Տղամարդու անուն»

    Իսկ թեման փակել, թե ոչ՝ դեռ կորոշվի...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #10
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Անուններ ընտրելու սկզբունքը հայերի մոտ

    Քանի թեման չեն փակել գրեմ;
    Շատ հետաքրքիր հղում > հայկական (հիմնականում հայկական) անուններ և դրանց ծագումնաբանությունը:

    http://armenian.name/
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (05.09.2009)

  12. #11
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անուններ ընտրելու սկզբունքը հայերի մոտ

    Խնդրում եմ թեման չփակել: Անահիտ ջան, էտ թեմաներում խոսվում է անունների մասին: Իսկ այս թեման համազգային պրոբլեմի մասին է ասում:

  13. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անուններ ընտրելու սկզբունքը հայերի մոտ

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի թեման չեն փակել գրեմ;
    Շատ հետաքրքիր հղում > հայկական (հիմնականում հայկական) անուններ և դրանց ծագումնաբանությունը:

    http://armenian.name/
    Իմ նշած թեմաներից մեկում այդ լինքն արդեն կար։
    Մեջբերում Surpr!Se-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ թեման չփակել: Անահիտ ջան, էտ թեմաներում խոսվում է անունների մասին: Իսկ այս թեման համազգային պրոբլեմի մասին է ասում:
    Վայ, Ադամ, դու էլ հո չասեցիր։ Համազգային պրոբլեմ։ Մի քիչ շատ խիստ չի՞ ասված։ Ինչպես Mefistofel–ը նկատեց, անունների հետ կապված խնդիրն ավելի շատ անհատների խնդիր է, քան համազգային։ Կարծում եմ՝ կարիք չկա հարցն էդքան ուռճացնելու, քանի որ նման դեպքերը ոչ միայն համատարած բնույթ չեն կրում, այլև խիստ հազվագյուտ են, հետևաբար համազգային խնդրի մասին խոսելն ավելորդ է։

    Լավ, առայժմ թեման չեմ փակում, բայց այստեղ մինչև հիմա արված գրառումները միայն հաստատում են այն, որ թեման ոչնչով չի տարբերվում իմ նշած թեմաներից, նույն քննարկումները, նույն կարծիքները, նույնիսկ նույն լինքերն են առաջարկվում։ Այնուամենայնիվ, փորձում եմ չկորցնել այն շա՜տ փոքրիկ հույսը, որ թեման իր բնույթով կսկսի համապատասխանել այն բաժնին, որում բացվել է, թեև առայժմ նման միտում կարծես թե չկա...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #13
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անուններ ընտրելու սկզբունքը հայերի մոտ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնուամենայնիվ, փորձում եմ չկորցնել այն շա՜տ փոքրիկ հույսը, որ թեման իր բնույթով կսկսի համապատասխանել այն բաժնին, որում բացվել է, թեև առայժմ նման միտում կարծես թե չկա...
    Այսինքն ուզում ես ասես, որ քննարկության առարկա դնենք միայն հայեցի անունները՞... քանի որ բաժինը Հայերեն -ն է:
    Հենց էդպես էլ կա, շահարկության էի դրել հայեցի անուններ, որոնք իրենց բնույթով իսկական «հայեցի» են:
    Խոսքս իհարկե պրոբլեմի մասին է:

  15. #14
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անուններ ընտրելու սկզբունքը հայերի մոտ

    Ի միջայլոց, «Վերվարածները ընտանիքում» սերիալը մի բանովա դուրըս գալիս...
    ձեռ են առնում էտ առումով...

  16. #15
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անուններ ընտրելու սկզբունքը հայերի մոտ

    Մեջբերում Surpr!Se-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի միջայլոց, «Վերվարածները ընտանիքում» սերիալը մի բանովա դուրըս գալիս...
    ձեռ են առնում էտ առումով...
    Չեմ հասկանում ` ինչ կա դուր գալու
    եթե մի մարդու անուն Ասքանազա, Լիպարիտ ,Կնյազ, Փայլակ ,Գարսևան կամ Արբի ,ուրեմն մտածի ,որ իրա անունը օգտագործում են ,որպես մարդկանց զվարճացնելու համար ?
    ուղղակի մի բան , անունը անուն ա , թող ոչ մեկը իրա անունով չհպարտանա , իսկ ոչ մեկն էլ վատ չզգա իրա անունից , կարևորը մարդը մարդ լինի:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (06.09.2009)

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փաղաքշական անուններ
    Հեղինակ՝ Մականուն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.07.2013, 20:19
  2. Մականուն ընտրելու սկզբունքը
    Հեղինակ՝ Էդգար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 147
    Վերջինը: 18.03.2013, 13:06
  3. Հայկական անուններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 23.01.2011, 23:56
  4. Անուններ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 88
    Վերջինը: 17.11.2009, 18:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •