Ես մի պարսկահայ աղջկա եմ ճանաչում, անունը՝ Լեռնիկ: Հայաստանի հայերիս համար շոկային ա, որ Լեռնիկը կարա աղջիկ լինի: Դրա համար ինքը սկսել էր Լերա ներկայանալ:
Չէ, ինչու, տենց էլ են դնում, պապայի անունով էլ են դնում: Օրինակ, ես մեկին գիտեի, անունը՝ Լիլի Հրաչյա: Իրա ծնվելուց առաջ պապան մահացել էր, իրա անունով Հրաչյա էին դրել: Կամ ասենք պապայի անունը Տիգրան ա լինում, աղջկա անունը Տիգրանուհի են դնում: Ի դեպ, արևմուտքում դա ավելի շատ տարածված պրակտիկա ա: Նույն Ալանիս Մորիսեթի անունն իրա պապա Ալանի իգական տարբերակն ա
Մի քիչ թեմայից շեղվում ա, բայց ուզում եմ դանիացիքից բամբասել: Ուրեմն դու մի ասա սրանք իրանց էրեխայի անունը ծնվելուց հետո մինչև վեց ամիս կարան ձգեն. սպասում են, տեսնեն, թե ինչ բնավորություն ունի, ինչ տիպի մարդ ա, համապատասխան անուն են ընտրում: Ու չեմ հասկանում, թե ինչու են դրա արդյունքում բոլորը Հանսեր, Կասպերներ, Ռասմուսներ, Լինեներ, Ստինեներ ու Սառաներ

Ինձ թվում ա՝ անունների բազմազանության առումով հայերը հաստատ դանիացիներին կրած ունեն:
Էջանիշներ