User Tag List

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 90 հատից

Թեմա: Անուններ ընտրելու սկզբունքը հայերի մոտ

  1. #61
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տանել չեմ կարող,երբ երեխայի անուն ընտրելիս ելնում են սիրած սերիալից: Ֆու՜:
    Տանել չեմ կարող,երբ հայկական սիրուն անունները թողած օտարազգի անուններ են ընտրում,ինչ է թե մոդայիկ լինի: ֆու՛:

    Անունը պիտի էնպիսին լինի,որ հետո մարդ մեկի հետ ծանոթանալիս իրեն անհարմար չզգա:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.01.2014), Ափրիկյան (24.10.2015), Նաիրուհի (18.01.2014)

  3. #62
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում kiki-ի խոսքերից Նայել գրառումը
    մի անգամ ասեցին, բայց չեմ հիշում ինչ ծագում ունի : ինձ այդպես են անվանել իմ հորաքրոջ խնդրանքով : Այն ժամանակ ճանաչված է եղել " Քրիստինա և Էդգար " ֆիլմը , որը այդպես էլ չնայեցի , ու հորաքույրս խնդրել է , ավելի ճիշտ ինչքան ես գիտեմ , պարտադրել , որ աղջիկ ծնվելու դեպքում անունս դնեն Քրիստինա , իսկ տղայի դեպքում ՝ Էդգար : տարիներ հետո ծնվեց եղբայրս , ու ես այդ մասին անտեղյակ ինքս նրա անունը դրեցի Էդգար , երևի ճակատագիր է ...
    ասեմ, որ շատ եմ սիրում անունս ...
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, ես մորիցս եմ լսել, որ այդպիսի մի հայտնի ֆիլմ է եղել, որից հետո մարդիկ համատարած իրենց երեխաների անունները դնում էին Քրիստինա/Քրիստինե և Էդգար։ Ուրեմն քեզ էլ են այդ ֆիլմի ազդեցության տակ Քրիստինե անվանել։
    Բայց այդ ֆիլմը երևի այդ երկու անունների տարածման հարցում լուրջ դեր է խաղացել, որովհետև մեր սերնդի երեխաների մեջ իսկապես շատ-շատ են Քրիստինե և Էդգար անունները։ Բայց, ինչքան նկատել եմ, Քրիստինեն ավելի շատ։

    Ի դեպ, սերիալներն էլ որոշ անունների տարածման գործում պակաս դեր չեն խաղացել...
    Քրիստինե-Էդգարի մասին չգիտեի, թարսի պես քեռուս երեխեքի անունները հենց Քրիստինե ու Էդգար են, փաստորեն ֆիլմից էին թխել, թու՛, ես էլ գիտեի, թե օրիգինալ անուններ էին Բայց անունների տարօրինակություններն ու համընկումներն էստեղ չվերջացան, որովհետև Էդգարն ամուսնացավ Էմիլիա անունով աղջկա հետ ու տղու անունը դրեցին Էդմոն: Էդգարի ամենամոտ ընկերները երկու եղբայր են Էմիլ ու էլի Էդգար: Էս մյուս Էդգարն էլ ամուսնացավ Էմիլիա անունով ուրիշ աղջկա հետ ու մեր Էդգարն ու Էմիլիան դարձան մյուս Էդգարի ու Էմիլիայի քավորը
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (20.01.2014), Vardik! (17.01.2014), Նաիրուհի (18.01.2014)

  5. #63
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ ասեմ, որ ես իմ անունը ոչ թե սիրում եմ, այլ պաշտում եմ, ես ինձ ուրիշ որևէ այլ անվամբ չէի պատկերացնի, չնայած էն հանգամանքին, որ էս պահին Հայկը երևի թե Հայաստանում ամենատարածված անունն է: Արտասահմանում էլ բավականին դԺվար է նման անունով ապրելը, մարդկանց 90 տոկոսը դԺվարանում են անունս կամ արտաբերել, կամ էլ գրել ու տենց էլ մինչև վերջ ճիշտ ձևը չեն սովորում:

    Չնայած եթե ծնողներս ինձ ուրիշ հայկական սիրուն անուն տային, էլի դԺգոհ չէի լինի, ասենք Տիգրան, Նարեկ, Վահագն, Մուշեղ և այլն, բայց մեկ ա, Հայկն ամենասիրունն ա:

    Էս վերջերս էլ զգում եմ, որ յուրահատուկ թուլություն եմ ձեռք բերել շատ սիրուն կամ հզոր, բայց ոչ այնքան տարածված հայկական անունների նկատմամբ, օրինակ Արգիշտի, Արշավիր, Հրածին, Շողեր և այլն: Որ մի քիչ խորանում ես էս անունների մեջ էնքան գեղեցկություն ես գտնում
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.01.2014), Smokie (21.01.2014), Vardik! (17.01.2014), Արևհատիկ (17.01.2014), Ափրիկյան (24.10.2015), Հայկօ (17.01.2014), Նաիրուհի (18.01.2014), Շինարար (28.06.2014)

  7. #64
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Քրիստինե-Էդգարի մասին չգիտեի, թարսի պես քեռուս երեխեքի անունները հենց Քրիստինե ու Էդգար են, փաստորեն ֆիլմից էին թխել, թու՛, ես էլ գիտեի, թե օրիգինալ անուններ էին Բայց անունների տարօրինակություններն ու համընկումներն էստեղ չվերջացան, որովհետև Էդգարն ամուսնացավ Էմիլիա անունով աղջկա հետ ու տղու անունը դրեցին Էդմոն: Էդգարի ամենամոտ ընկերները երկու եղբայր են Էմիլ ու էլի Էդգար: Էս մյուս Էդգարն էլ ամուսնացավ Էմիլիա անունով ուրիշ աղջկա հետ ու մեր Էդգարն ու Էմիլիան դարձան մյուս Էդգարի ու Էմիլիայի քավորը
    Հա Հայկ, Քրիստինա-ն էս ֆիլմից են վերցրել, ու դա հիմա էլ ա հանդիպում․ մարդիկ իրենց երեխեքի անունները դնում են Ամելի, Օդրի և այլն։

  8. #65
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա Հայկ, Քրիստինա-ն էս ֆիլմից են վերցրել, ու դա հիմա էլ ա հանդիպում․ մարդիկ իրենց երեխեքի անունները դնում են Ամելի, Օդրի և այլն։
    Չէ, Դայ ջան, ոնց որ թե էս ֆիլմից են վերցրել Էդգարն ու Քրիստինան, սովետական լատվիական ֆիլմ ա: Մի կողմից էլ լավ ա, որ կինոն լատվիական ա ու երկու անունն էլ նորմալ են, թե չէ հիմա մանկապարտեզներում Գիտա, Սաիդա ու եսինչ անուններ են հանդիպում
    I may be paranoid but no android!

  9. #66
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա ու մեկ էլ անուններ կան, որոնց ամբողջական ձևերը շատ եմ սիրում, բայց տրաքում եմ կրճատ կամ փաղաքշական ձևերից. օրինակ Հրայր-Հրո, Հրաչյա-Հրաչ, Արտաշես-Արտաշ/Արտո ու լիքը նման դեպքեր, էս պահին կոնկրետ օրինակներ չեն կարողանում հիշել: Ոնց որ էդ անվան ամբողջ գեղեցկությունն ու հմայքը կորցնեն:

    Նույն ձևի տրաքում եմ, երբ ինձ Հայկո են ասում ու մի այլ կարգի երջանիկ եմ, որ Ակումբում ես Հայկն եմ, իսկ Կլօրը հիմնականում Հայկօ (բայց ես էլ եմ իրեն սովորաբար Հայկ ասում)
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (17.01.2014)

  11. #67
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էկա' ասեմ, որ զզվում եմ անունիցս:
    Պատճառները մի քանիսն են.
    1. Անբարեհունչ ա,
    2. Մի քանի լեզուներում, մասնավորապես' անգլերենում, ու հատկապես' իսպաներենում, վիրավորանք կամ հայհոյանք ա,
    3. Խիստ հակակրում եմ էն մարդուն, ով անունս դրել ա:




    Հարմար առիթի ու բավարար համարձակություն կուտակելու դեպքում կուզենայի փոխել:

  12. #68
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա ու մեկ էլ անուններ կան, որոնց ամբողջական ձևերը շատ եմ սիրում, բայց տրաքում եմ կրճատ կամ փաղաքշական ձևերից. օրինակ Հրայր-Հրո, Հրաչյա-Հրաչ, Արտաշես-Արտաշ/Արտո ու լիքը նման դեպքեր, էս պահին կոնկրետ օրինակներ չեն կարողանում հիշել: Ոնց որ էդ անվան ամբողջ գեղեցկությունն ու հմայքը կորցնեն:
    Հա´, բայց մտերմության մի աստիճան կա, որ էդ մարդու անունը չկրճատել չես կարող: նույնիսկ մեծ ցանկության դեպքում: Լրիվ անունը ասելը մի տեսակ շատ պաշտոնական ա ստացվում: Օրինակ, ինձ Նարե ասում են հիմնականում 1.դասախոսներս, 2.մարդիկ, ում հետ շփման դիստանցիա կա, և 3. ծնողներս, երբ բարկացած են
    Վերջին խմբագրող՝ Նարե91: 17.01.2014, 20:31:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (17.01.2014), Նաիրուհի (18.01.2014)

  14. #69
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրառումները կարդալիս մի բան հիշեցի:

    Չգիտեմ՝ ինչն էր պատճառը,բայց կնքվելուց առաջ մոծակ էր կծել ինձ,թե պետքա փոխեմ անունս: Նենց էլ խորամանկություն էի բանեցրել՝ նախորոք հետաքրքրվել էի,իմացել,որ կնքվելու ժամանակ անուն փոխելը թույլատրվում է: Բայց դե մամաենք համոզեցին,որ իմ անունը շատ սիրունա,պետք չի փոխել: Տենց էլ չփոխեցի և ուրախ եմ դրա համար:
    Անցավ հարյուր տարի ու հիմա էդ նույն անունն աղջիկս ունի:

  15. #70
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն ձևի տրաքում եմ, երբ ինձ Հայկո են ասում ու մի այլ կարգի երջանիկ եմ, որ Ակումբում ես Հայկն եմ, իսկ Կլօրը հիմնականում Հայկօ (բայց ես էլ եմ իրեն սովորաբար Հայկ ասում)
    Իսկ ինձ դուր ա գալիս, երբ ինձ Հայկո են ասում :
    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (18.01.2014)

  17. #71
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անունս սիրում եմ
    Սիրելու պատճառներից մեկը այն է, որ ոնց էլ ծամածռեն ու ինձ ասեն/Նանո., Նանիկ, Նան.../ վատ անուն չի ստացվում:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (17.01.2014), Նաիրուհի (18.01.2014), Ռուֆուս (17.01.2014)

  19. #72
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
    Էկա' ասեմ, որ զզվում եմ անունիցս:
    Պատճառները մի քանիսն են.
    1. Անբարեհունչ ա,
    2. Մի քանի լեզուներում, մասնավորապես' անգլերենում, ու հատկապես' իսպաներենում, վիրավորանք կամ հայհոյանք ա,
    3. Խիստ հակակրում եմ էն մարդուն, ով անունս դրել ա:




    Հարմար առիթի ու բավարար համարձակություն կուտակելու դեպքում կուզենայի փոխել:
    Մանավանդ, երբ անունդ սփյուռքահայն ա ասում, չէ՞ Բայց Գագիկի անգլերեն ու իսպաներեն հայհոյանքը ո՞րն ա

    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա´, բայց մտերմության մի աստիճան կա, որ էդ մարդու անունը չկրճատել չես կարող: նույնիսկ մեծ ցանկության դեպքում: Լրիվ անունը ասելը մի տեսակ շատ պաշտոնական ա ստացվում: Օրինակ, ինձ Նարե ասում են հիմնականում 1.դասախոսներս, 2.մարդիկ, ում հետ շփման դիստանցիա կա, և 3. ծնողներս, երբ բարկացած են
    Դե նայած անուն, նայած կրճատում, Նարե-Նար ձևը նորմալ ա: Բայց օրինակ երբ որ երկվանկանի Հրաչյան դարձնում են նույն երկվանկանի Հըըրաչ, հ-ից հետո պարտադիր ը խցկելով, էդ անունը կորցնում է իր ամբողջ գրավչությունը
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (17.01.2014)

  21. #73
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանավանդ, երբ անունդ սփյուռքահայն ա ասում, չէ՞ Բայց Գագիկի անգլերեն ու իսպաներեն հայհոյանքը ո՞րն ա
    Ռուֆ, կրճատ ձևը' Գագոն, ի նկատի ունեի: Անգլերենում' gaga, իսկ հայհոյանքը, փաստորեն, իսպաներենում չէր (իրանց լեզով ընդամենը "կակազող" ա նշանակում), այլ Ֆիլիպինների տագալոգ լեզվում:


    Մի քանի տարի առաջ Ֆեյսբուքում ինքնախրախճանք էի կազմակերպել Urban Dictionary-ում էդ բառի բացատրությունների կապակցությամբ:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (17.01.2014)

  23. #74
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆուս,նայի,կրճատ անուններին շատ մի տնազ դիր,թե չէ,ո՞վ գիտի,կնոջդ անունը ութվանկանի եղավ: Էլի՞ չես կրճատի:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (18.01.2014), Ռուֆուս (17.01.2014)

  25. #75
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաղաքշական ձևերի հետ կապված.

    Մեծ եղբորս անունը Արմեն է, երբ որ ինքը խոսել է սկսել Արմենի փոխարեն Անի է ասել ու նեղ ընտանեկան պայմաններում մինչև չափահաս դառնալը մենք իրեն մենակ Անի ենք ասել, իսկ բարեկամական կամ օտար պայմաններում մենակ Արմեն: Հետաքրքիրն էն ա, որ ոչ մեկիս տարօրինակ չի թվացել, որ Անին ֆսյո տակի աղջկա անուն ա, ոչ էլ ինքն էր դրանից առանձապես նեղվում: Չնայած, երբ որ օտար մարդկանց մոտ սխալվում Անի էինք ասում ու սկսում էին հետաքրքրվել, թե Անին ով ա, անհարմար իրավիճակ էր ստեղծվում

    Միջնեկ եղբորս անունն էլ Արամ է, իրեն էլ մինչև 20 տարեկան դառնալը տանը մենակ Արամիկ էինք ասում: Ու կոնկրետ ինձանից լիքը ջանք ու համառություն պահանջվեց, մինչև սկսեցի իրեն Արամ ասել:

    Իսկ հիմա հավատս չի գալիս, որ կարող էինք իրենց Անի կամ Արամիկ ասել, էնքան խորթ ա ականջիս հնչում
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.01.2014), enna (17.01.2014), Vardik! (19.01.2014), Ուլուանա (17.01.2014)

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փաղաքշական անուններ
    Հեղինակ՝ Մականուն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.07.2013, 20:19
  2. Մականուն ընտրելու սկզբունքը
    Հեղինակ՝ Էդգար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 147
    Վերջինը: 18.03.2013, 13:06
  3. Հայկական անուններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 23.01.2011, 23:56
  4. Անուններ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 88
    Վերջինը: 17.11.2009, 18:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •