Վերջին խմբագրող՝ Dayana: 08.09.2009, 10:35:
Դուբլ երկրորդ. Հայկական են բոլոր այն անունները, որոնք հայերեն ինչ-որ բան են նշանակում: Իսկ թե բառանունը բնիկ հայկական է, թե փոխառված է մոզամբիկերենից, ոչ մի նշանակություն չունի:
Անունները պատահական տառերի կամայական կույտ չե՛ն: Ցանկացած անուն ինչ-որ լեզվով ինչ-որ բան է նշանակում: Պետրոս հունարեն նշանակում է «քար», Ֆիլիպ հունարեն նշանակում է «ձի սիրող», Արթուր ուելսերեն նշանակում է «արջ», Էսմերալդա իսպաներեն նշանակում է «զմրուխտ», Վահան հայերեն նշանակում է «վահան», Անդրանիկ հայերեն նշանակում է «անդրանիկ»՝ առաջին:
Հիմա՝ բառերի ծագման մասին: Այսօր (երեկ էլ, երեկ չէ առաջի օրն էլ, հազար տարի առաջ էլ) գոյություն չունի այնպիսի լեզու, որը կազմված լինի միմյայն սեփական-բնիկ բառերից ու արտահայտություններից: Ցանկացած լեզվում առկա են ահռելի մեծ թվով փոխառություններ, քանի որ նաև դա է լեզուն հարստացնելու հիմնական եղանակներից մեկը. իսկ այն լեզուն, որ չի զարգանում ու փոփոխվում, դատապարտված է մահվան: Հայերենում նույնպես բազում-բազմաթիվ են փոխառված բառերը, ընդ որում՝ որպես աղբյուր ծառայել են հազարումի լեզուներ՝ ասորերենը, պարսկերենը, թուրքերենը, հունարենը, լատիներենը, ռուսերենը, անգլերենը և այլն: Անչափ շատ են նաև այն բառերը, որոք գալիս են շատ լեզուների համար ընդհանուր նախնուց՝ հնդեվրոպական նախալեզվից: Եվ ընդհակառակը՝ քիչ են այն բառերը, որոնք կարելի է համարել ո՛չ փոխառած, ո՛չ էլ նախալեզվից եկած, այլ հենց բնիկ հայկական: Տիգրանը հայկական անուն չէ, քանի որ հայերեն ոչ մի բան չի նշանակում. վե՛րջ, սա՛ է օրենքը: Այն, որ հիմա գուցե միայն հայերն են այդ անվամբ կնքում իրենք երեխաներին, ոչ մի նշանակություն չունի:
Վերջին խմբագրող՝ Dayana: 08.09.2009, 11:08:
StrangeLittleGirl (31.08.2010)
կարծում եմ մի հատ էլ դուբլ որ անես, չի խանգարի
ուրեմն: Մանուշակ՝ դա հայերեն ինչ -որ բան նշանակում է՞- նշանակում է: իսկ ինչ՞ է նշանակում: Ծաղկի անուն: Ուրեմն սա փաստացի անուն է: Ուրեմն սա կարելի՞ է համարել հայկական անուն: Եթե այո, ուրեմն և Հասանը կարելի է համարել հայկական անուն, քանի որ այն մինչ այժմ եղել է ինչ-որ մի հայի անուն: Ուրեմն՝ եթե անունը հայերենում ինչ-որ ձև արտասանվել է, ուրեմն հայկական է: Սխալ եմ չէ՞ իսկ որն՞ է սխալը
Վերջին խմբագրող՝ Dayana: 08.09.2009, 11:16:
Վերջին խմբագրող՝ Dayana: 08.09.2009, 11:18:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ֆաշիստ եք սաղդ : Չորանաք դուք :
Հատուկ անունը հայկական է, եթե հայերենում այն նաև որպես հասարակ անուն էլ է գործածվում (կամ գործածվել է):
Ջրիգներ :
Վերջին խմբագրող՝ Dayana: 08.09.2009, 11:20:
Վերջին խմբագրող՝ Dayana: 08.09.2009, 11:21:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
VisTolog (17.01.2014)
Վերջին խմբագրող՝ Dayana: 08.09.2009, 11:23:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ո՞նց թե չունի : Շուշան բառը (փոքրատառով) նշանակում է հենց այդ ծաղիկը, ինչպես, օրինակ, «վարուժան» նշանակում է արու աղավնի կամ «վրեժ»՝ կանխամտածված չարիք՝ ի հատուցումն գործած չարիքի:
«շ-ու-շ-ա-ն» բառախումբը անիմա՞ստ է քեզ համար: Երբ լսում ես «շուշան» բառը, այն ոչ մի ասոցիացիա չի՞ առաջացնում քո մեջ: Ոչ մի բան չի՞ հիշեցնում: «լարզիդան» բառը, օրինակ, ոչ մի նշանակություն չունի, բայց ոչ՝ «շուշանը» :
Վերջին խմբագրող՝ Dayana: 08.09.2009, 11:25:
Ambrosine (06.09.2009), StrangeLittleGirl (31.08.2010)
Կարծում եմ սխալ ուղղությամբ եք վիճում: Իհարկե ներողություն:
Անձնանունների բառարան կա, ձեռքիս տակ չունեմ: Դրանում նշված են անձանունների պատկանելությունը այս կամ այն լեզվին: Մի անգամ թերթել եմ: Բայց որ խստորեն քննեք, բուն հայկական և՛ բառերը, և՛ անձնանունները շատ քիչ են:
Հայկօ, իսկ եթե իմ հարևանը որոշի իր երեխայի անունը դնել, ասենք, Կոնֆետ, կստացվի՞, որ Կոնֆետը հայկական անուն է, քանի որ կոնֆետ հայերենում ինչ-որ բան է նշանակում (ընդ որում կոնֆետ բառը հայերեն հարմար թարգմանություն չունի)
Եթե սրանում ինձ համոզես, քո տեսությունը անվերպահ կընդունեմ:
Ափրիկյան (24.10.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ