Թեման անկապ կլիներ, որ բացեի մեկ ուրիշ բաժնում, թեկուզ դեսից-դենիցում: Ես զարմանում եմ 21-րդ դարի հայ մարդու իր երեխայի անունը ընտրելու սկզբունքի վրա: Ուղղակի ապշած եմ և հիասթափված: Օրինակ, վերջերս մեր հարևանը աղջիկ երեխա ունեցավ, և իր աղջկա անունը դրեց Շահանդուխտ... ես 3 օր շոկի մեջ էի էս մարդկանց մտածողության վրա: Եթե ակումբում կան Շահանդուխտներ, խնդրում եմ ինձնից չնեղանան... քանի որ դուք երևի ծնվել եք 19-րդ դարում, այսինքն այն ժամանակ էտքան էլ զարմանալի չէր էդպիսի անունները..,.: Բայց ինչա՞ նշանակում 21-րդ դարի երեխային, որը ապրելույա արդեն ուրիշ Հայաստանում, այլ ոչ թե «Հայաստան աշխարհ» ասվածում, և որը չպետքա կարդա օրինակ «Կիկոսի մահը» կամ «Անբան հուռին».... բռնում եք անունը դնում եք Շահանդուխտ...: Դա խոսումա մարդկանց թերի զարգացվածության մասին: Շատերտ կարողա իմ արտահայտած մտքերը աբսուրդ համարեք, և ընդհանրապես չհասկանաք, թե ինչ տեսակ եմ ես մտածում, բայց ըստ իս ես մտածում եմ ճիշտ: Նույն էտ Շահանդուխտը մեծանալույա ու ընկերությունա անելու «Աննաների, Մայքլների, Մարինաների, Բյուրակնների , Ադամների , Սոնաների, Մարիաննաների» և այլնի հետ...: Եվ արդյոք չե՞ք մտածում, որ ձեր երեխան մի քիչ կամաչի իր անվան համար: Լավ, հասկացանք հայեցի հայեցի, բայց Շահանդուխտը հայեցի չի... այլ գեղեցիա հիմիկվա դարում: Խնդրում եմ միայն Շահանդուխտը որպես օրինակ չվերցնեք... կան անուններ, որոնք հիմիկվա երեխաներին իրենց ծնողները դնելով, իրենց լավ են զգում, չգիտես թե ինչի... բայց չեն հասկանում որ այդ երեխան իր անունի ձեռը մի օր ամաչելույա: Կամ օրինակ տղա երեխային անվանում են ոչ թե Արտուշ, այլ «Արտուշիկ».... ու հենց անձնագրում այդպես էլ գրածա «Արտուշիկ», կամ օրինակ «Վարդուշիկ» - հենց անձնագրում: Ոչ թե Վարդուհի, այլ «Վարդուշիկ»: Սա իմ համար ահավորա: Երբ վերջապես կզարգանան...
Խնդրում եմ այս թեմայի վերաբերյալ հայտնեք ձեր կարծիքը: Մեկել խնդրում եմ էն հեքիաթների վրով չասեք, որ հայկականա, ամեն երեխա պարտավորա դրանք իմանա և այլն.... ոչ պարտավոր չի կարդա էնպիսի հեքիաթներ, որտեղ տիրումա հայ գեղցիությունը և հայ անտաղանդ անունները»:
Էջանիշներ