Թե մեռածները
Մեռնեին իմ մեջ,
Ես չէի զգա ինձ այսքան մենակ:
Թե ապրողները
Ապրեին իմ մեջ,
Ես չէի զգա ինձ այսքան մենակ:
Ես նկարել եմ
Իմ մենությունը:
Ու նա ինձ արդեն չի թունավորում:
Ես արդեն նույնիսկ սիրում եմ նրան:
ՀԳ Երևի շատ հեշտ կգուշակեք , փույթ չէ, կարևորն այն է, որ իմ սիրելի բանաստեղծի բանաստեղծությունը մի անգամ էլ կկարդաք...![]()
Էջանիշներ