Համաձայն եմ Շինարարի հետ: Եթե պիտի ինչ- որ «մագաղաթե մատյաններից» բանաստեղծություն պեղեք- դնեք, թեմայի իմաստը լրիվ կորում է: Որովհետև հավանականությունը, թե կկարողանանք գուշակել, հարյուրից մեկ է: Առանց այդ էլ բանաստեղծներին տարբերելը դժվար գործ է: Իմ կարծիքով պիտի ներկայացվեն ոճական յուրահատկություն ունեցող կտորները:
Եթե թույյլ կտրվի, մի երկտող ներկայացնեմ, օգնեք սրա հեղինակին գտնել:Ինքս մոռացել եմ, իսկ մոտս եղած փոքրաթիվ հայերեն գրականության մեջ չկա:
....Սերս սուրհանդակ՝ անվերադարձ անցել,
Տարել է սրտիդ մերձանալու անկրկնելի հասցեն:
Էջանիշներ