Գևորգ էմին... կարծեմ![]()
Գևորգ էմին... կարծեմ![]()
կարող եք ամբողջ բանաստեղծությունը հետո դնել՞
Շարունակեմ լավ՞ սիրում եմ այս թեման..
Мне приснилось: птицей ты
На ветле моей была.
Пела птица с высоты:
— Милый сердце сжег дотла,
Я проснулся, — стихнул стон,
Птица скрылась в синеве...
Если это был лишь сон,
Чьи же слезы на листве?
Ավելացվել է 5 րոպե անց
Սասունցիների պարը
Դու ծանօ՞թ ես Աշնակ գիւղին,
Ուր ծիրանն է հասնում ճիւղին,
Ուր կտրին չիրն է քաղցրանում
Ուր հօտը սարն է բարձրանում
Ուր փէշի տակ Արագածի
Տան կտոուրին նստած հացի
Ձայն են տալիս իրար հերթով
Եւ գիւղամէջ գալիս խմբով
Աղջիկները՝ կարմիր հագած,
Տղաները՝ փուշի կապած.
Ուր զուռնէն իր ձայնը զլում
Դափի բերնից խօսքը խլում
Աշնակ գիւղից հիւր է կանչում,
Շղարշիկին ու Աղաքչուն,
Կաթնաղբիւրին, Դաւթաշէնին,
Իրինդին ու Սասնաշէնին,
Թէ հէրիք է հնձենք, վարենք,
Եկէք Սասնայ պարը պարենք...
...Թող Սասունն իր պարը պարի
Իսկ դու դեռ մի ծափահարի,
Այլ հասկացիր թէ այդ պարով
Մերթ Անդոկից գրոհ տալով
Մերթ գաղթելով սար ու ձորով
Մէկ խնդալով ու տաս լալով
Սասրւնը քեզ ինչ է ասում...
Հէյ վա՜խ, Աշնա´կ տեսած լաո,
Թէ տեսնէիր մի օր Սասո՜ւն...
Աասնայ սարեր մէջ ամպերուն
Սասնայ ջրեր մէջ վիհերուն
Ամէն սարին՝ մի վանք ու բերդ,
Ամէն ջրին՝ ջաղացի հերթ,
Ամէն քարից ջո´ւր էր գալիս,
Աչքն ո՜ւր թեքւեր՝ դո՜ւր էր գալիս,
Երկնուց իջնում էր մանանա՜...
Ի՜նչ մանանա՝ լավ մահանա՜,
Որ Սասունցի հարս ու աղջիկ,
Դաշտ իջնէին խունջիկ մունջիկ,
Գազպայի տեղ՝ նա՜զ քաղէին,
Հոտաղ տղի սիրտ դաղէին,
Որ հայրական հին տան կողքին,
Անտառի մէջ, ժայռի ճեղքին,
Մի նոր քողտրի´կ աւելանար,
Մի խորոտիկ հա´րս մայրանար,
Նոր օրօրոց գնար ու գար,
Բարին լինէ´ր, չարը՝ չգա՜ր...
Հէյ վա՜խ, Սասնայ բարձրիկ սարեր,
Հէյ վա՜խ, Սասնայ Քաղցրիկ ձորեր,
Զուռնան էսօր թէ նւագէր՝
Եկող ամռան կարձագանգէր՝
Սասնայ ամէն թուփ ու քարից.
Ու թէ դհոլն էսօր թնդար,
Մինչեւ աշուն, դեռ անդադար,
Ամէն գիշեր ու ամէն օր
Ժեռ-ժեռ քարեր Անդոկ սարից
Ցա՜ծ կիջնէին գլոր-գլոր...
Բարին լինէ´ր, չարը չգա՜ր...
Բայց թէ լինես միայն մի բուռ,
Դու սի´րտ լինես՝ չորս կողմը՝ քա՜ր,
Չարը՝ հզօր, իսկ դու՝ տկար,
Աղօթք անես թէ խաչհամբոյր,
Չարի ձեռքից պրծում չկա՜յ...
Եւ դեռ գաթէք թսնիրն ի կախ,
Եւ դեռ հարբած՝ փեսայ, աներ,
Մինչեւ մէրիկն ասէր §հէյ վա՜խ¦,
Փեսան գոմից բերդա´ն հանէր,
Զուռնան չոլում ընկած մնաց,
Դափը՝ գլոր-գլոր գնաց,
Եւ ով ողջ էր՝ սարերն ընկած,
Գերանդու տեղ բէրդան գրկած,
Մէկ ապրելով, տաս մեռնելով,
Մէկ զարկելով, տաս զարկւելով,
Թողին Սասնայ զմրուխտ սարեր,
Դաւթի ջաղացն ու իր քարեր,
Եկան ռուսի հողը հասան,
Բայց էստեղ էլ կռիւ տեսան,
Տեսան աւեր ու կոտորած,
Եւ ի՞նչ մնաց... մի Սասնաշէն,
Մի Բազմաբերդ ու Դաւթաշէն,
Մի Կաթնաղբիւր ու Աղաքչի,
Մի խեղճ Իրինդ ու Շղարշիկ
Եւ մի Աշնակ՝ չոլում կորա՜ծ...
Հէյ վա՜խ, Մշոյ սրսու´ռ Հողեր,
Դէ՜ քա´ր մաղի, որ հո՜ղ դառնայ,
Հէյ վախ, Սասնայ զուլա´լ ջրեր,
Դէ´, ձիւն հալի, որ ջո՜ւր դառնայ,
Հէ՜յ Աշնակայ չոլ ու ղռեր՝
Աշնակն ինչպէս Սասուն դառնայ,
Եկան դրին քարը քարին՝
Դուշմանն եկաւ խառնեց իրար,
Ողջ ու մեռել ջոկ-ջոկ արին՝
Դուշմանն եկաւ խառնեց իրար,
Մինչեւ արիւնը թանձրացաւ,
Կարմիր գոյնի դրօշ դարձաւ,
Մինչեւ մանգաղն ելաւ հողից,
Մուրճը պոկւեց սալի կողից,
Ու երկուսն էլ, եղբօր նման,
Այդ դրօշի վրայ ելան
Ու նոր արեւ ծագեց հողին,
Հող վարողին, հող սիրողին:
Մինչեւ նորից օջախ դրին՝
Ծուխը սողաց,
Մինչեւ նորից տաք Թոնիրին
Բոցը շողաց.
Մինչեւ նորից, խունջիկ-մունջիկ,
Դաշտ գնացին հարս ու աղջիկ,
Որ աղցան ու սիբեխ քաղեն,
Հօտաղ տղի սիրտը դաղեն,
Հօր արտի մօտ նոր արտ վարեն,
Արթիկ տուֆից նոր պատ շարեն,
Մի նորելուկ հա´րս մայրանայ,
Մի նոր թոնրի ծո´ւխ բարձրանայ,
Նոր օրօրոց գնայ ու գայ,
Բարին տեւի՝ չարը չգա՜յ...
...Եւ երբ տեսան, էլ դաշնակը
Մօտ չի՜ գալիս,
Եւ երբ տեսան՝ էլ վառօդի
Հոտ չի՜ գալիս, Եւ երբ տեսան՝
Էլ չի՜ թափւում հողին արիւն,
Եւ երբ տեսան՝
Եկաւ աշուն, եկաւ գարուն,
Առանց ահի, կոտորածի,
Բա՜ց արեցին սուփրէն հացի,
Զուռնէն խօսե՜ց բերանացի
Եւ Արագած լեռան լանջին
Զարթնե՜ց կրկին Սասնայ ոգին...
Եւ Սասունը նորի՜ց պարեց,
Ոտքը զարկեց, ձեռքով արեց,
Եւ նոյն զուռնան, որ հնչում էր
Հին տան բակում, հնչեց
Հիմա ամէն գիւղում ու քաղաբում,
Իսկ դհոլը, որ քարեր էր պոկում սարից՝
Ծափե՜ր պոկեց ամէն աղգից ու
Աշխարհից...
Պարեց Սասունն, ու ողջ
Աշխարհը Հիացաւ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ
Աշխարհը Հասկացաւ,
Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում
Սասնայ ձորից ջուր են բերում,
Արտ քաղհանում,
Երբ ոտքի տակ տղաների հո´ղն է թնդում
Հօտաղները Սասնայ սարում
Գա՜յլ են խեղդում,
Երբ խռնւում՝ կարծես ամպրոպ
պայթի սարում՝
Այդ ոսոխն է նրանց գիւղերը պաշարում,
Երբ միանում՝
Բե´րդ են դառնում շինւած քարից՝
Այդ ոսոխին ե՜տ են քշում Անդոկ սարից,
Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում,
Ծափ են տալիս...
Մահւան վիհից դէպի կեանքի
Ա՜փ են գալիս...
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացաւ
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացաւ
Որ պար չէ սա, այլ՝ մի երկրի
Քաջ պատմութիւն,
Ուր պատմութիւ՜նն անգամ
Ունի հպարտութիւն,
Եւ չի յաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
Որ այս ջանքո´վ ու այս կամքո´վ
Պարե՜լ գիտի...
Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարհի,
--Հալա՜լ է քեզ, Սասո´ւն պարի՜...
Պարի՜, դու դեռ երա՜զ ունես կատարելու,
Վրէ՜ժ ունես պատմութիւնից դեռ հանելու,
Պարի՜, գազպան դեռ քո ձեռքին է կարօտում,
Սասնայ հողը վար ու հերկի՜ է կարօտում,
Պարի՜, մինչեւ ողջ Հայերին դու ամբարես,
Եւ այս պարը
Մասիս լեռան լանջի՜ն պարես...
Fobus Կարդա..![]()
Վերջին խմբագրող՝ Empty`Tears: 01.04.2008, 07:20: Պատճառ: Գրառման ավելացում
Sometimes one pays most for the things one gets for nothing ...
Sona_Yar (14.02.2009)
Շիրազ![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Վերջին խմբագրող՝ Քոքուր: 17.04.2008, 01:19: Պատճառ: Գրառման ավելացում
ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ
Ես չեմ ապրում հիմա, հիմա չեմ էլ մեռնում
Եվ իմ չմեռնելը տեւելու է երկար,
Ուր էլ լինեմ, որ մի հեռաստանում,
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա:
Եվ ես` հայ բանաստեղծ, ինչ սեւ օրի հասա,
Որ նզովքի խոսքեր եմ ասում... հային,
Մեծ բարձունքից հետո այս անկումը տեսա
Եվ ապրեցի օրերն այս դիվային:
Հիմա ես չեմ ապրում, ու ես չեմ էլ մեռնում,
Եվ իմ չմեռնելը տեւելու է երկար,
Ուր էլ լինեմ, հանգչեմ որ մի գերեզմանում,
Ես ձեր դատաստանին պիտի լինեմ ներկա...
Գրվել է 90-ականներին, ո°վ է հեղինակը
"Les hommes perdent la santé pour accumuler de l'argent,ensuite ils perdent de l'argent pour retrouver la santé.Et a pensant au futur,ils oublient le présent de telle sorte qu'ils finissent par non vivre ni le présent ni le futur.Ils vivent comme si ils n'allaient jamais mourir.Et meurent comme si ils n'avaient jamaix vécu".
Dalai Lama
Եկեք ակտիվացնենք այս թեման:
Վերը նշված բանաստեղծությունը, ոնց-որ Համո Սահյանինը լինի:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Չէ, Գևորգ ջան, Կապուտիկյանինն ա, ու քանի որ Mariam1556-ը ճիշտ ա ասել, ու նոր բանաստեղծություն չի գրել, ես առիթից կօգտվեմ ու նորը կդնեմ
Ինքը երկարա, բայց առաջին քառատողը կգրեմ
Բախտ ասած բանից բան չհասկացանք,
Նրա խորհուրդը բնավ չբացինք,
Մեծացանք արդեն և այրեր դարձանք,
Բայց ինչ-որ չափով մանուկ մնացինք:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Սևակ?!![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Գուցե Թումանյան???![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ