Նաիրուհի (14.11.2010)
Հա, դե անցնենք մի կողմ, ինչ ասեմ, տեսնենք՝ ինչ կլինի: Համենայն դեպս վերջին երկու ստեղծագործություններից և ոչ մեկը իր մակարդակով գոնե մոտ չի կանգնած թեկուզ քո զզվանք սմայլիկով ներկայացրած Նաիրի Զարյանի ստեղծագործություններին, և կոնկրետ ինձ ոչ մի կերպ չհրապուրեցին՝ իմանալու դրանց հեղինակներին, իմ սուբյեկտիվ կարծիքն է: Եթե ծանոթացնեք մեզ Նաիրի Զարյանից ավելի ուժեղ ստեղծագործողների, որոնց մասին չգիտեմ, միայն երախտապարտ կլինեմ մինչև հոգուս խորքը![]()
Արևածագ (15.11.2010)
Համաձայն եմ Շինարարի հետ: Եթե պիտի ինչ- որ «մագաղաթե մատյաններից» բանաստեղծություն պեղեք- դնեք, թեմայի իմաստը լրիվ կորում է: Որովհետև հավանականությունը, թե կկարողանանք գուշակել, հարյուրից մեկ է: Առանց այդ էլ բանաստեղծներին տարբերելը դժվար գործ է: Իմ կարծիքով պիտի ներկայացվեն ոճական յուրահատկություն ունեցող կտորները:
Եթե թույյլ կտրվի, մի երկտող ներկայացնեմ, օգնեք սրա հեղինակին գտնել:Ինքս մոռացել եմ, իսկ մոտս եղած փոքրաթիվ հայերեն գրականության մեջ չկա:
....Սերս սուրհանդակ՝ անվերադարձ անցել,
Տարել է սրտիդ մերձանալու անկրկնելի հասցեն:
Շինարար (15.11.2010)
Բյուր, խոսքը սիրել-չսիրելու մասին չէ, ես երբեք չեմ առաջնորդվել որևէ գրողի գործեր սիրելիս՝ արդյո՞ք դպրոցում անցնում են, թե ոչ, իսկ Շուշանիկ Կուրղինյանի մասին հնարավորություն ունես թեմա բացելու և աղմուկ բարձրացնելու, այս թեմայում հրապուրում է ինձ իմացած գրողների չիմացած գործերը կռահելը, որ տեսնենք՝ արդյո՞ք ոճը կարողնաում ենք զգալ:![]()
Lianik (15.11.2010)
Ես առայժմ լքում եմ թեման։
Ուր երկինքը լույս է սիպ կարապթևի պես,
Ուր որ ծովը բիլ է, բիլ քո աչքերի պես,
Բիլ ծովից հարավ գաս՝ գորշավազ մի ափ կա,
Հենց մի փոքր անցնում ես՝ շեկ կիտրոն անտառ է.
Բաց պուրակների մեջ հին խրճիթ ունեմ ես։
Վարժ-մենակ որսորդ եմ, մեն-մենակ որսորդ եմ։
Բիլ աչքով աղջիկս, քաղաքում թողել եմ՝
Քեզ մենակ թողել եմ ու ելել փախել եմ.
Մեն-մենակ որսորդ եմ շեկ անտառների մեջ։
Բիլ աչքով աղջիկս, փո՜ւխր, նուրբ աղջիկս,
Իմ ճկուն աղջիկս, քեզ նորից հիշել եմ
Շեկ անտառների մեջ։ Շեկ անտառների մեջ
Քեզ նորից հիշել եմ. ե´կ այցի խրճիթս։
Վերադարձ չկա ինձ. խորթ է ինձ քաղաքը.
Շեկ կիտրոն անտա՜ռը... ծո՜վը... սիպ երկի՜նքը...
Օ՜, որքա՜ն խորհուրդ կա շուրջս՝ մեծության մեջ։
Վերադարձ չկա ինձ. խե՜ղճ եմ-զղջացել եմ.
Բիլ աչքով աղջիկս, որսորդիս այցի´ եկ
Իր հսկա անտառը, իր անշուք խրճիթը,
Ուր կիտրոնն է իջնում դռներիս առաջ...
Գևորգ Աբով
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Որպեսզի թեման չկանգնի, մի հատված դնեմ:
Նախօրոք ասեմ, հայտնի բանաստեղծ է:Երկնքից կաթած շողն արեգական,
Թվում էր հոգուս ոսկյա բանալի:
Արեւն էր նայում աչքով մայրական
Եւ քաղցր էր աշխարհն ու հասկանալի:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ