CactuSoul (08.12.2016), Cassiopeia (06.12.2016)
Պապս զուտ բողոքում ա, ասում ա բժիշկն էլ տնից եղնի ու ես հիվանդ եղնեմ, դեղ բեր խմեմ։ Ասում եմ, պա ես բժիշկ չեմ, գնա ստուգվի ես դեղերը բերեմ։ Գնում ա, դեղ են նշանակում, տանում եմ։ Մի տաբլետկա խմում ա, ասում ա՝ չօգնեց, դրանք խի բան կհասկնան, դու մի բան ասա խմեմ ասում եմ պերեցով օղի, նստում կոնծում ենք, սա էլ համով դեղ ա։ Ասում եմ, դե դեղերդ կխմես, եթե չօգնեց մյուս անգամ ուրիշ կբերեմ։ Ասում ա մինչև սաղ դեղերդ փորձեմ, կմեռնեմ, էնքան դեղ եմ խմում մի օր թունավորցուս պրծնիս․․․
SWTS
Իմ իմանալով Սկսած սեպտեմբեր ամսից բավականին տարածված էր մեր մոտ:
Իմ ծանոթների մոտ տևում էր պրիստուպը մեկ ամիս: Եթե դեղեր էին ընդունում, համարյա թե ոչ մի ազդեցություն չէր թողնում բուժման առումով, բացի հազի որոշ փափկացումից:
Բժշկի դիմելուց ասել էր, որ ոչ մի բան չի կարող անի, պետք ա դիմանաս մինչև անցնի: Շատ նման ա թոքերի բորբոքման ժամանակ եղած պրոցեսներին, բայց ջերմություն չկա:
Հավանաբար նոր վիրուս ա:
Փորձի թութի կամ խաղողի դոշաբ խմել ռեգուլյար: Լավ փափկացնում է հազը:
*գրառում կատարողը մասնագիտությամբ բժիշկ չէ*
Alphaone (07.12.2016), Cassiopeia (06.12.2016), Աթեիստ (06.12.2016)
Հայաստանում ինչ որ ձև կա՞ իմանալու , թե օպերացիան հիվանդանոցում իրականում ով է կատարել: Իսկ եթե կոլեկտիվ են աշխատել, ապա ով ինչքան մասով է մասնակցել ու օպերացիայի որ մասն է կատարել:
Ինկատի ունեմ օպերացիային մասնակից բոլոր անձանց:
Ինչ որ փաստագրական ճշգրիտ ինֆորմացիա պահվու՞մ է, որը հետագայում ոչ մեկ, անգամ գլխավոր բժիշկը, չի կարող վնասել/ձևափոխել
Մուշու (22.12.2016)
Հիվանդի հարազատներն էդ պատմագրից քաղվածք են ստանում դուրս գրվելիս։ Բուն պատմագրին դոստուպ կունենան մենակ էն դեպքում, երբ դատական գործ լինի։
Քիչ հավանական եմ համարում, որ էդպիսի բան լինի, որովհետև ամեն վիրաբույժի անվան տակ իրա պատասխանատվությունն ա։ Եթե ասենք Չարչյանը չի անում վիրահատությունը, կնախընտրի, որ չգրվի իր անունը։ Ու ընդհանրապես Հայաստանում վիրաբույժները շատ մեծ դժվարությամբ են թույլ տալիս, որ աշակերտները կար դնելուց ավել բան անեն, ինչը լուրջ խնդիր ա ջահել մասնագետների պատրաստման հարցում։
Նախ ասեմ, որ օրը 3 անգամ չափելու պլանը տապալվեց, մեկ ա չի չափում
Գործիքը միօր թեսթավորեցի 3 տարբեր մարդկանց վրա, համեմատությունը արվել ա էն կլոր մանոմետրով չափիչի նկատմամբ:
Հիմանկանում տարբերությունը +-5 միջակայքում էր: Մի անգամ կարծեմ 7 կետով տարբերվեց:
Սարքը շատ զգայուն ա մարդու դիրքի նկատմամբ՝ պետք ա ճիշտ նստես:
Ժող, ուրեմն ախպորս աչքով ա ընկելԷս նյութը, ահագին անհանգստացած էր, մինչև որ կարդացի, նայեցի հասցեն, տակի քոմենթները, ու, ամենայն հավանականությամբ էս ամեն ինչը ուղղակի խաբեություն է։ Խնդրում եմ մասնագետներին աչքի անցկացնել ու գրել իրենց կարծիքը էս նյութի լրջության վերաբերյալ։ Ի դեպ, նյութի վերջում նշված է՝
Այս կայքում ներկայացված ինֆորմացիան հատուկ բժշկական խորհրդատվություն չէ եւ չի փոխարինում մասնագիտական բուժմանը կամ ախտորոշմանը: Այս հայտարարությունները չեն ուսումնասիրվել սննդի և դեղահաբերի որակը ստուգող վարչության կողմից:
John (12.03.2017)
ԻՄՀԿ պացիենտ են հավաքում) չեմ ուզում ամեն ասածին առանձին անդրադառնալ, բայց ամենապարզ օրինակը էս ա՝
Դուք քանի՞ հոգու եք ճանաչում, որ էս նշանների մեծ մասը կամ գոնե կեսը չունի))վատ շնչառություն,
ալերգիա (ցան, ջրոտ աչքեր, լիքը քիթ),
ցան ու կարմրություն մաշկի վրա,
հաճախակի մրսածությունը, կոկորդի, քթի խցանում,
քրոնիկ հոգնածություն (հոգնում եք անկախ նրանից, թե ինչ եք անում),
հաճախակի գլխացավեր,
փորկապություն կամ լուծ,
ցավ հոդերում ու մկաններում,
նյարդային լինելը, անքնություն և ախորժակի խանգարում,
մուգ շրջանակներ, պարկեր աչքերի տակ:
Եթե նկատվում է ախտանիշներից գոնե մեկը, ապա կա 99% հավանականություն, որ օրգանիզմում մակաբույծներ են հայտնվել 7 անհրաժեշտ է ազատվել դրանցից, որքան հնարավոր է շուտ:
The cake is a lie.
John (12.03.2017)
Ի դեպ, չգիտեմ՝ էա նույն ապուշներն են, թե չէ, բայց մի քանի տարի առաջ պապս ինչ-որ սենց մակաբուծային կենտրոն էր գնացել հետազոտության, իբր որդեր էին հայտնաբերել: Անունները կարդացի, ինձ բացեց. էդ որդերը մենակ Բայկալ լճի ձուկ ուտելիս կարա օրգանիզմ մտնի: Պապս էդ կողմերի հետ կապ չունի հեչ: Ասա շառլատանություն եք անում, նենց արեք, գոնե հավատանք:
Sendt fra min E5823 med Tapatalk
John (12.03.2017)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ