Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Տարբեր մոտեցումներ կան։ Հայաստանում կան մասնագետներ, որոնք ամեն ինչ անում են փրկելու համար։ Դանիայում մի հատ իմաստության ատամի ցավով հայտնվեցի ատամնաբույժի մեջ, միանգամից ասեց, որ պետք ա հեռացնել, չնայած երեք ամիս ա, ինչ էլ չի ցավում։ Նենց որ տարբեր ա։ Բայց դե ես մասնագետ չեմ, չեմ կարա խորհուրդ տամ։

Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ մոտ ցավ էլ չկա, գնացել էի ատամնաքար մաքրելու, կարիեսի հետքեր տեսավ սեղանատամի վրա, ասեց, պետք ա հեռացնել, իմաստ չունի բուժելը:
Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
Ինձ թվում ա՝ քանի դեռ նեղություն չի տալիս, պիտի մնան։ Վնաս չեն տալիս, դրա փոխարեն քիչ թե շատ օգուտ տալիս են ծամելիս։
Այ եթե փչացած են, գուցեև չարժի ժամանակ ու փող ծախսել բուժելու համար, նախընտրելի լինի հեռացնելը։ Թեպետ անձամբ ես փրկելու կողմնակից եմ։
Լավ, ուրեմն իմը բելգիայում իմ բժշկուհին(ոնց կարելի ա տենց ջահել, սիրուն ու հմուտ լինել։Դ) ասեց, որ պետքա հանել, չնայած, որ ցավ չունեի, բայց առողջ ատամ էլ չէր։ Երեկ էստեղ արդեն Հայաստանում հատուկ հարցնում էի, ու մեր բժիշկները էնքան անորոշ են։ Ու ինձ հեչ դուր չի գալիս էն պատասխանը, որ եթե չի ցավում ինչի ես եկել անհանգստանում, թող մնա, բայց ախր անառողջ ատամ ա։

Իրականում, ասում են, որ իրենք ծամելու գործընթացին չեն էլ մասնակցում։ Մի բան էլ մյուս ատամներին խանգարում են, շատ ժամանակ տեսած կլինեք առաջին, երկրորդ, երրորդ․․․ ատամները «իրար գլխի են»։ Ու ինչքան ուշացնում են իրենց հանելը էնքան դժվարանում ա։
Իմը մի քանի տարի առաջ սարքել էին, որը մի տարի էլ չանցավ մյուս կողմից փչացավ, ու ես ոնց տեսնում եմ տենդենցները գնում են նրան, որ քանի առողջ ա թող մնա, փչացավ հանել, բացառությամբ եթե արդեն դուրս գալիս սխալ չի աճում։

Ուշադիր պետք ա լինել իմաստության ատամը հեռացնելիս լավ մասնագետ ունենալը, քանի որ հատկապես ներքևի ատամները գտնվում են ինչ- որ ներվի մոտ, որը շատ հնարավորա հանելիս վնասվի։ Ու ես հենց սրան եմ սպասում
 •
• 
 Սեղմել՝ ցույց տալու համար