Իսկ պրեպարատներ դու ավելի շատ կիմանաս հիմա, քանի որ ԼՕՌ քննություն նոր ես հանձնել կամ դեռ հանձնելու ես
Հա՛, 1984թ. Շուքուրյանով պարապել, հանձնել եմ: Իսկ հիմա շատ բան է փոխվել: Դե պրեպարատները գիտեմ. օրինակ այս անգամ երկու-երեք անգամ յոդինոլ փչեցի, օգնեց: Ինձ հիմա ավելի շատ կանխարգելումն է պետք:
Բայց օրինակ երբ երեկ վերադարձա Աղվերանից, նման երևույթներ չկային:

Ժողովուրդ էս քանի օրա գիշերը չեմ կարում նորմալ քնեմ ինչից կլինի?
Նախ արի հասկանանք, թե ինչ է նշանակում «նորմալ չքնել». հեշտ քնում ես, բայց գիշերն անընդհատ արթնանու՞մ, թե՞ ի սկզբանե չես կարողանում քնել: Ինչպե՞ս է դրսևորվում քո՝ քնել չկարողնալը. սրտխփո՞ց, զանազան մտքե՞ր, թե՞ պարզապես քունդ չի տանում: Քանիսի՞ն ես պառկում քնելու, օրվա ընթացքում որքա՞ն ես ծանրաբեռնվում, ինչպե՞ս ես սնվում: