Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
բայց դու ինչ անսիրտ աղջիկ դուրս եկար )))
մարդն ասումա հույս կա, դու էլ՝ կպած պնդում ես, որ չկա..

իսկ եթե ավելի լուրջ՝
քնի պակասի մասով միանշանակ համաձայն եմ հետդ, բայց հիմա շատ բան չեմ կարող փոխել էդ առումով..
բայց այ կաֆեինը՝ կփորձեմ քչացնել:

դոզայի վերաբերյալ հետաքրքիր հոդված գտա, որտեղ, որպես միջին, նշումա 300մգ-ը օրական, իսկ, որպես կրիտիկական՝ 500-600-ը:
մեկ էլ՝ լավ վերլուծումա կաֆեինի դրական ու բացսական կողմերը՝ նշելով, որ տարբեր մարդկանց մոտ դրանք տարբեր կերպ կարող են արտահայտվել:


Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Դե ես փափուկ բարձ դնողներից չեմ, իսկ հիվանդություններն ավելի հեշտ ա կանխարգելել, քան բուժել ։))
Էդ հոդվածի մեջ մի քիչ կասկածելի բաներ կային: Մասնավորապես, 300 մգ-ը երկուսից չորս բաժակ սուրճին հավասարացնելը։ Ես դրեցի, հաշվեցի, թե իմ խմած սուրճի մեջ ինչքան կոֆեինի կա։ Ստացվեց 200 մգ, էդ էլ էն դեպքում, երբ ես իմ օրական երկու բաժակը սարսափելի թունդ եմ սարքում, ու գիտեմ, որ եթե էս դոզան գերազանցեմ, էդ օրը մեղմ ասած լավ չեմ զգա ինձ:

Բայց հոդվածը ճիշտ ա ասում. տարբեր մարդկանց մոտ տարբեր ազդեցություն կարա ունենա կոֆեինը: Նույնիսկ նույն մարդու վրա տարբեր դոզաները կարան տարբեր ազդեցություն ունենան: Ուղղակի ամեն դեպքում անընդհատ ամեն օր մեծ դոզաներով կոֆեինը խրոնիկ սթրես ա՝ անկախ նրանից, թե ով ա ընդունում: