մարդագայլուկ (25.06.2014)
Եթե աշխարհում մի մարդ կա, ով ձև չի, որ ADHD ունենա, էդ ես եմ, չնայած ես էլ դեմ չէի լինի մետամֆետամին օգտագործել...
Հայզենբերգ մոդ օն
I may be paranoid but no android!
Ակումբում բժիշկ կա՞՝ հարց ունեմ վիրաբույժների վերաբերյալ։
Ժողովուրդ, սրտի աշխատանքի 125 լինելը վտանգավո՞ր ա, հնարավոր չի՞, որ մարդու մոտ ուղղակի նորման դա լինի.
Բժիշկներ ջան, որ գրառում ես անում ու բառը գրելիս ձեռքդ ուղեղիցդ առաջ ա ընկնում ու հաջորդող տառը իրա նախորդից գալիս առաջ ա ընկնում, էտ երևույթը ո՞նց ա կոչվում ու ի՞նչ բացատրություն ունի։ Թե՞ դա սովորական շտապելու արդյունք ա։ Ուղղակի մեկ մեկ արդեն դանդաղ գրելիս էլ ա ըտենց ստացվում, ընդ որում ավելի հաճախ գրիչով գրելիս։
The Truth Is Out There
Ինսայդեր ջան, սա բժշկին հարցնելու հարց չի, որովհետև բժիշկը դժվար իմանա պատասխանը, բայց բախտի բերմամբ լրիվ իմ մյուս մասնագիտությանը վերաբերող հարց ա: Բացատրեմ
Նախապես ասեմ, որ շատ կոպիտ ա բացատրությունս, էնտեղ լիքը մանր-մունր նուրբ բաներ կան, որոնց մեջ չարժե խորանալ:
Նայի, երբ դու ուզում ես որևէ բառ գրել, սկզբում իմաստն ա ի հայտ գալիս, հետո ընտրում ես համապատասխան բառի գրավոր տարբերակը (մեկ-մեկ պետք ա լինում բառն արտասանել գրել կարողանալու համար, բայց դա մի առանձին պատմություն ա) գրավոր բառերի հսկայական բառարանից, որ կա քո ուղեղում, որտեղ պահեստավորված են քո իմացած բառերի ուղղագրությունները: Ամենավերջում նոր ուղղագրության աբստրակտ ձևին հաղորդվում են գրույթներ (կոպիտ ասած՝ տառեր, բայց տառն ու գրույթը նույն բանը չեն, ուղղակի չարժե խորանալ, եթե հարցեր լինեն, կքննարկենք): Մեկ-մեկ անգամ առողջ մարդկանց մոտ էնպես ա ստացվում, որ «բառարանից» գրույթային մակարդակ անցնելիս գրույթները ոչ ճիշտ հերթականությամբ են դասավորվում կամ ժամանակային խնդիր ա առաջանում, մի գրույթը մյուսից շուտ ա «դուրս թռչում»: Ի դեպ, դա կարա ոչ միայն տառ լինի, այլև մասնիկ: Հլը փորձի աչքերդ փակ ձախ ձեռքով սեղանին տմտմբացնելով գրել, տես ինչ այլանդական բան կստացվի: Սա խոսում ա էն մասին, որ մեր գրավոր խոսքը ենթարկվում ա նաև տեսողական ու ուշադրության կանտռոլի:
Freeman (05.07.2014), insider (05.07.2014), Mephistopheles (05.07.2014)
Էս վերջերս ես շատ շուտ-շուտ եմ զկռտում (էս բառի հայերենը չգիտեմ): Ես զկռտում եմ ամենաանհարմար պահերին ու լավ բարձր (փողոցում անցորդները շրջվում հետ են նայում)Կարա էդ զկռտոցը մի հինգ-տաս րոպե տևի ու օրվա մեջ մի քանի անգամ: Ես անհանգստանալու պատճառներ ունե՞մ:
laro (17.08.2014)
Չէ...գիտեի,որ մարսողական խնդիր կարող ա լինի, բայց ոչ մի անգամ խնդիր չեմ ունեցել....լինում ա, որ քնից արթնանալուց էլ եմ զկռտումԱրդեն զկռտալուց գիտեմ քանի հատանոց ա
Մեկ մեկ լինում ա, որ մի անգամ բարձր զկռում եմ ու վերջ....հնարվո՞ր ա մարսողությունից բացի ուրիշ բան խանգարված լինի....
Լարո ջան, հնարավոր ա, որ ուտելիս լավ չես ծամում ու սննդի հետ օդ ես կուլ տալիս, այդ առումով զկրտոցը պաշտպանական մեխանիզմ է՝ օդւ ստամոքսից դուրս է մղում: Հնարավոր է արագ ես ուտում կամ միանգամից շատ, ստամոքսի արագ ձգումն էլ կարող է բերել զկրտոցի առաջացման: Պատճառներից մեկը Վագուս կամ Ֆրենիկուս նյարդերի գրգռումն է տարբեր ֆակտորների կողմից /սառեցում, նույն՝ կիսածամել սննդի մեծ կտորների արագ անցումը կերակրափողով, երկարատև անհաջող դիքը ասենք՝ քնած ժամանակ և այլն/: Եթե ռեֆլյուքս-էզոֆագիտ ունես /իզժոգա/, դա էլ կարող է պատճառ լինել: Հա, ու մեկ էլ երիտասարդ աղջինկերի ու կանանց մոտ զկրտոցն հաճախ հոգեծին բնույթ ա ունենում:
Մնացած հնարավոր պատճառները, կարծում եմ, քո դեպքում կիրառելի/հնարավոր չեն:
La tristesse durera toujours...
laro (17.08.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ