insider (24.06.2014)
Չգիտեմ հարցս ինչքանով է թեմայի շրջանակներում...
Մոտ ընկերներիցս մեկը ADHD (չգիտեմ հայերեն ոնց են ասում) ունի ու էս վերջերս իմացա, որ բանը հասել է նրան, որ իրեն դեղեր են նշանակել: Ինչ-որ վերջնական բուժում կա՞ ADHD-ի համար: Ինչքանո՞վ է այն խանգարում, որ մարդը լիարժեք ու բնականոն կայնքով ապրի (բուժում չստանալու դեպքում): Հա, մեկ էլ դրա սիմպտոմները փոքր տարիքում ո՞նց են որոշում - ասենք լիքը փոքր երեխաներ անուշադիր են, իմպուլսիվ կամ հիպերակտիվ:
“My God - it's full of stars!”
Իմ անձնական կարծիքը որ հարցնես, կասեմ՝ ADHD կոչվող երևույթ չկա, ամերիկյան հոգեբուժության հերթական «հանճարեղ» հայտնագործություններից ա, որ մի քիչ անհանգիստ երեխային դիագնոզ են դնում ու փորձում բուժել:
Շատ փոքր տարիքից չեն որոշում, կարծեմ դպրոցական հասակից շուտ չի կարելի դիագնոզել: Դա կարա տարիքի հետ անցնի կամ կարա ավելի մեծ տարիքում վերածվի ADD-ի, կարա բարդանա նարկոմանիայով (ADHD ունեցողները որոշակի նեյրոմեդիատորի պակաս ունեն, դա փորձում են լրացնել մեթամֆետամինով, իսկ էդ բուժումն էլ որ նշանակում են, ամֆետամին պարունակող դեղ ա): Ամեն դեպքում, իմ համեստ կարծիքով, ցանկացած հայ երեխայի եթե տանես հոգեբույժի մոտ, ADHD կդիագնոզի:
Բյուր, էս ընկերս հիմա 25 տարեկան ա, ու իրա դիագնոզը տվել են յոթ թե ութ տարեկանում: Ու ինքը իր կյանքում ինչքան վատ բան, անհաջողություն կա, սաղ բարդում ա ADHD-ի վրա: Ասում ա եթե դա չլիներ, ինքը հիմա ավելի հաջողակ մարդ կլիներ… Հիմա ուզում եմ հասկանալ՝ ինքն ինչքանով ա ադեկվատ: Որ չեմ պատկերացնում էդ խանգարումը, մի տեսակ չեմ ջոկում, ինքը չափազանցնում ա, թե չէ:
Բայց հասուն տարիքում ոնց որ սիմպտոմներն ուրիշ են հա՞, ճիշտ ե՞մ հասկացել:
Հա, ես հենց դա էի մտածում: Էստեղ կյանքում լսած էլ չկամ, որ ինչ-որ մեկը ADHD ունենա:
Վերջին խմբագրող՝ մարդագայլուկ: 25.06.2014, 01:27:
“My God - it's full of stars!”
Ինչ-որ իմաստով ինքը ճիշտ ա ասում, որովհետև էդ դիագնոզն անկապ ստիգայի աղբյուր ա: Ու հանգիստ կարելի ա ապրել առանց դրա: Ուղղակի, որպես կանոն, Հայաստանում նման երեխաները դպրոցում լավ չեն սովորում, էն «չար» էրեխեքն են, որ անընդհատ ծնող են կանչում, սաղովի ջղայնանում են էրեխու վրա, բայց մեկ ա չի սովորում, որտև չի կարում կենտրոնանա: Իսկ ԱՄՆ-ում բռնում, դեղեր են նշանակում, որ սովորի: Բայց իմ փիլիսոփայությունն էս ա. ո՞վ ասեց, որ բոլորը պետք ա դպրոցում մի ձևի սովորեն ու ի վերջո, էդ դիագնոզը դնելով ու սկսելով բուժել դու մարդու համար արդեն միջին վիճակագրական կյանքի ճամփա ես գծում, նախատեսում, որ ինքը պիտի միջին վիճակագրական լինի, մինչդեռ ADHD-ն ուրիշ բաներ կարա ենթադրի: Մասնավորապես, օրինակ Այնշտայնն ունեցել ա ADHD, ըստ որոշ աղբյուրների: Հիմա ես չեմ ասում, թե ADHD-ն մարդուն հանճարեղ ա սարքում: Չէ, ուղղակի դա շեղում ա միջին վիճակագրականից, որը, կարծում եմ, պետք ա թույլ տալ, որ շրջապատում տարբեր տեսակի մարդիկ լինեն, ոչ թե սաղ իրար նման:
Շատ խորացա: Հա, հասուն տարիքում մի քիչ ուրիշ են սիմպտոմները:
Cassiopeia (25.06.2014), enna (01.07.2014), մարդագայլուկ (25.06.2014)
Ապրես պատասխանի համար, Բյուր: Ինձ ահագին հետաքրքիր էր քո կարծիքը![]()
Հա էդ առումով երևի համաձայն եմ քեզ հետ: Ասենք էս ընկերս հազարից մեկ ա գիրք կարդում, որովհետև իրան նախատրամադրում ա, որ մեկ ա չի կարալու կենտրոնանա: Բայց որ ուզում ա, լավ էլ կարդում ա: Ու տենց լիքը ուրիշ բաներ:
“My God - it's full of stars!”
մարդագայլուկ (25.06.2014)
մարդագայլուկ (25.06.2014)
Freeman (25.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ