ի դեպ, միշտ չի, որ ստերիլ միջավայրը լավ ա օրգանիզմին.
Իսկ սա էլ են ասում?թե իսկապես կան հիմնավորումներ բժշկական?![]()
ի դեպ, միշտ չի, որ ստերիլ միջավայրը լավ ա օրգանիզմին.
Իսկ սա էլ են ասում?թե իսկապես կան հիմնավորումներ բժշկական?![]()
Եթե էդքան վատ ա վիճակը, չեմ կարծում, որ մենակ արծաթը կօգնի: Եթե այլընտրանք չկա, եռացրեք ջուրը:
Իսկ եթե նկատի ունես, որ ընդհանուր առմամբ ծորակի ջուրը մաքուր չի՝ինքը պարբերաբար ստուգվում ա, բակտերիաների որոշակի քանակ կա, որից ավել չպիտի պարունակի, իհարկե երբեմն աղետների պատճառով խախտվում ա հավասարակշռությունը:
Եթե հետաքրքրեց, կոլիի կամ պերֆրինգենս ինդեկսների մասին նյութեր գտի ինետում:
The cake is a lie.
Freeman (06.06.2014)
Զաքար ջան, ախր ժանգը երկաթ ա, բակտերիա չի: Դրանք ահավոր տարբեր բաներ են:
Լավ, հանդիսատեսի խնդրանքով պատմեմ
Ուրեմն սրանից մի տասնհինգ տարի առաջ պապս (սկի ութնամյա կրթություն չունի, արհեստավոր մարդ) մի հանճարեղ գյուտ ա անում իր ընկերներից մեկի հետ (ընկերը ֆիզիկոս, բայց կարծեմ նաև շառլատան): Ստեղծում ա, այսպես կոչված, արծաթաջուր սարքող գործիքՈւրեմն էդ գործիքը երկու պոզ ունի (ենթադրում եմ՝ էլեկտրոդ), մարտկոցի տեղ ու անջատիչ: Դնում ես ջրի մեջ, անջատիչը միացնում ու մի քանի րոպե սպասում, որ ջուրն «արծաթակալի»: Հիմա ինձ համար հանելուկ ա, թե արդյոք էլեկտրոդներն արծաթապատ էին և ընդհանրապես ինչ քանակությամբ արծաթ կար գործիքի մեջ: Ենթադրում եմ՝ ոչ մի, բայց պապս դրա մասին չգիտեր: Ընկերոջ հետ սկսում են ծախել էս գործիքները (կարծեմ՝ վերնիսաժում)՝ հավատալով ու հավատացնելով, որ արծաթաջուրը ցանկացած հիվանդություն բուժում ա: Բայց դե էդ հերիք չի: Էլ ի՞նչ գյուտարար, որ իր գյուտից չօգտվի
Էս պապս մի հատ էլ գործիք ինքն ուներ ու պարտադիր արծաթաջուր էր խմում միշտ: Բայց դա էլ հերիք չի: Եթե ինչ-որ մեկը վատանում էր մեր թաղում, պապս հայտնվում էր՝ ձեռին ջրով լի բաժակ, մեջն էլ արծաթաջրի գործիքը
![]()
Ես դեռ դպրոցական տարիքից էի հետը կռիվ անում, թե դա սուտ ա, յան տուր: Չէր լսում: Հետո ժամանակ անցավ, պապս ուրիշ հոբբիներ գտավ, էդ սարքը մոռացավ: Բայց երևում ա՝ ինքը մոռացել ա, իսկ ուրիշները՝ չէ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ