1. Հա, ընդ որում ծնկից ներքև ընկած մասն (սրու՞նք) ա ամենացավոտը ու էդ ցավը տարածվում ա ոտքիս մատների ծայրից մինչև գոտկատեղ
2. չէ, ուրիշ տեղերից բողոքներ չունեմ
3. Հա, ոտքով գնում եմ գործի, հետ եմ գալիս, գնալ գալը 30-40 րոպե ա տևում, թե չէ ամբողջ օրը նստած եմ: Ընդ որում մի ամիս առաջ գրեթե ամբողջ օրը ոտքի վրա էի:
4. Էս գիշեր մենակ ձախս էր, աշնանը, երբ նոր էր էս պրոբլեմը մոտս սկսվել էլի հիմնականում ձախն ա ցավացել, բայց մի կամ երկու անգամ երկու ոտքս էլ բռնվել են
5. Չէ, լրիվ նորմալ ա, երակներս նորմալ չափսի են, գրեթե չեն երևում, բռնված ժամանակ էլ ա արտաքինից տեսքը լրիվ նորմալ
6. Անտանելի շոգից մեռնելը չհաշված նոր տարուց էս կողմ ոչ մի բանով չեմ հիվանդացել
Խմելը քիչ, ծխելը նայած ինչ, բայց շատ հազվադեպ![]()
I may be paranoid but no android!
Ռուֆ, քնի մի էսպիսի խանգարում կա, կոչվում ա անհանգիստ ոտքերի համախտանիշ: Մի քանի հարց տամ, փորձենք պարզել.
1. Կծկումներն արթուն ժամանակ լինու՞մ են: Եթե հա, օրվա ո՞ր ժամերին:
2. Եթե արթուն ժամանակ լինում ա, ի՞նչ ես անում, որ անցնում ա: Շարժելն օգնու՞մ ա:
3. Երկաթի պակասի մասին ի՞նչ կասես: Երկաթ նորմալ ստանու՞մ ես (դու բուսակեր չես, չէ՞): Ընդհանրապես, օրվա ընթացքում գլխապտույտ կամ թուլություն ունենու՞մ ես: Իսկ կարո՞ղ ա երկաթով հարուստ սնունդ չափից շատ ես ստանում:
4. Որևէ տեսակի դեղ սկսե՞լ ես վերջերս խմել:
5. Նորմալ, օրը երեք անգամ սնվու՞մ ես, թե՞ երկար ես սոված մնում:
Էսքանը հլը ասա, պատասխաններիցդ կախված կա՛մ բժշկի կուղարկենք քեզ, կա՛մ բուժում կնշանակենք:
Cassiopeia (08.08.2013)
1. Չէ, մենակ գիշերն ա լինում, քնած ժամանակ: Անցնելու համար ոչ մի բան չեմ անում, ինքն իրեն քիչ քիչ թուլանում ա, եթե մի քիչ ուժ եմ գտնում փորձում եմ թեթևակի շարժել, մինչև որ թուլանա: Նույնիսկ երբ որ աղջիկ վախտերովս հեծանիվ էի քշում, սենց պրոբլեմ երբեք չեմ ունեցել
2 -
3. Երկաթի պակաս էլ դժվար թե ունենամ, որովհետև ամեն օր մսեղեն էլ եմ ուտում, բանջարեղեն էլ, միրգ էլ: Գլխապտույտներ ու թուլություն չունեմ: Եթե պաստան երկաթով հարուստ սնունդ ա, ապա մոտս հաստատ չափից դուրս երկաթ ա հավաքվել, տենց օր չկա որ գոնե մի անգամ պաստա չուտեմ ;[ (իտալական խոհանոցը չափից դուրս միօրինակ ա)
4. Դեղ ընդհանրապես չեմ խմում
5. Մինիմում երկու անգամ տեղը տեղին ուտում եմ, եթե էդքան բթվելուց հետո սովածանում եմ, երրորդ անգամն էլ կարող ա ուտեմ![]()
I may be paranoid but no android!
Ռուֆ, բացի ցավից, ուրիշ զգացողություն լինու՞մ ա: Ասենք, ծակծկոց, թմրածություն: Ու նորից. երբ գիշերն արթնանում ես, կարողանում ես շարժել, ցավն անցնու՞մ ա:
Բյուր, ցավն էնքան ուժեղ ա, որ էդ ժամանակ ուրիշ ոչ մի զգացողություն ի վիճակի չեմ զգալ: Սենց ասեմ, էդ պահին ոնց որ ոտքս քարից լինի, երբ որ մկաններս քիչ քիչ սկսում են թուլանալ, նոր կարողանում եմ մի քիչ շարժել, բայց կտրուկ շարժումներ չեմ կարողանում (կամ վախենում եմ) անել: Չգիտեմ, լավ չեմ հիշում, կիսաքուն վիճակում եմ եղել, մյուս անգամ ավելի ուշադիր կլինեմ![]()
I may be paranoid but no android!
Ռուֆ, արի սենց անենք: Դու սկսի նորից հեծանիվ քշել: Եթե կարծում ես՝ շատ անհնար ա, սկսի որոշակիորեն որևէ սպորտով զբաղվել, որն ընդգրկում ա ոտքի շարժումներ: Քայլելը քիչ ա, դա դեռ սպորտ չի: Երեկոյան ժամերին ծանր սնունդ մի ընդունի ու աշխատի քնելուց առաջ լավ ռելաքսվել: Ասենք, տաք վաննա կամ նման մի բան:
Ռուֆուս (08.08.2013)
Ժող, ինչի՞ բժշկի չեք գնում:
Նարե91 (08.08.2013)
I may be paranoid but no android!
Cassiopeia (08.08.2013), StrangeLittleGirl (08.08.2013)
Բյո՜ւր, բա ես ինչ սպորտով զբաղվեմ![]()
Ռուֆ, քեզ առողջություն։
Ռուֆ, քանի հիշել եմ, ասեմ, ասում են ոտքի տակ ներվային հանգույցներ կան, եթե կարող ես ոտքիդ տակ մի քիչ տրորել, կթողի քարացման պրոցեսը։
Ռուֆուս (08.08.2013)
Ասա կոնկրետ ինչ ես ուզում, ասեմ
Բայց ես ֆիզիոթերապևտ չեմ, տենց բաները լավ չգիտեմ:
Եթե իրանց սիստեմն էլ ա նենց, ոնց որ ստեղինը, ես պատկերացնում եմ՝ ինչու չի գնում:
Հա, Ռուֆ, առավոտները վազելն էլ ա տարբերակ: Կամ կարաս ուղղակի վարժություններ անես տանը նենց, որ ոտքերիդ բոլոր մկաններն աշխատեն:
Ինձ հետաքրքրում է ՝ կարող է արդյո՞ք վիատամին Ցե շատ ընդունելու հետևանք լինել ախորժակի անկումը:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ