Չգիտեմ՝ ուրիշ ինչ թեմայում գրեմ, էստեղ եմ գրում:
Ինձ թվում է՞, թե մարդկանց մազերն առաջ ավելի շուտ էին սպիտակում:
Մամաս ու իր հասակակիցները, լավ հիշում եմ, դեռ երեսուն չկային, արդեն մազերը ներկում էին, որ սպիտակները փակեiն:
Հիմա էդպիսի դեպքեր ավելի քիչ եմ նկատում... Ես էլ երեսուներեք եմ, բայց ըստ մազերիս սևության, թվում է, որ առնվազն առաջիկա հինգ տարում սպիտակելու խնդիր չի լինելու: Իմ տարեկիցներից շատ-շատերի մոտ էլ էդ նույն պատկերն է:
Շատ սուբյեկտի՞վ է դիտարկումս, թե իսկապես մի բան փոխվել է:
Ռիփ, ընդհանրապես, մազերի սպիտակելը ժառանգականության հետ կապ ունի, մեկ էլ կյանքի պայմանների: Հլը պապայիդ կողմը ստուգի, տես էնտեղ որ տարիքում են կանայք սպիտակում:
Իմ մաման մինչև քառասուն տարեկան սպիտակ մազ չի ունեցել, հետո էլ որ սկսեց ներկել, առանձնապես բան չկար ներկելու, ուղակի ուզում էր իրա տարիքի կնանիքից հետ չմնալ: Նույնն էլ մորական կողմի տատիկս, էլի ահագին ուշ ա սպիտակել: Բայց ասենք ես մի համադասարանցի ունեի, որ տասներորդ դասարանում արդեն ստիպված ներկում էր, այ տենց շուտ սկսել էր սպիտակել:
ivy (29.06.2013)
Ըստ իմ դիտարկումների, մեր սերնդի կանայք շատ ավելի շատ են մազերը ներկում, քան, ասենք, մեր ծնողների սերունդը, ի սկզբանե, իհարկե, ուղղակի գույնը փոխելու, ոչ թե սպիտակ մազերը քողարկելու համար, բայց հետո նաև սպիտակներն են քողարկում։ Ու հնարավոր է, որ դա է պատճառը, որ էդքան ներկածների մեջ սպիտակ մազեր շատ չենք տեսնում, բայց և չգիտենք՝ արդյոք սպիտակ մազեր շատ կլինեին, եթե ներկած չլինեին։ Ներկերն ու ներկելն էլ հիմա շատ ավելի հասանելի են, ու շատերը լրիվ ինքնուրույն իրականացնում են էդ գործը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ivy (29.06.2013), Stranger_Friend (29.06.2013)
Առաջ առավոտյան արթնանալուց միշտ մի 10 վայրկյան գլխապտույտ էի ունենում ու աչքերիս դիմաց սևանում էր: Ասեցին դա նորմալ է, որ արագ ես վեր կենում դրանից է: Բայց վերջերս ոչ միայն գլխապտույտն է ուժեղացել, նաև ականջներիս մեջ խշշոց է առաջանում, չեմ կարողանում հավասարակշռությունս պահել, ինձ թվում է գիտակցությունս կորցնում եմ ու դա տևում է մինչև 5 րոպե, երբեմն ավելի շատ: Սկսել է այդպես լինել նաև կանգնելուց: Տաս րոպեից ավել որ նստած եմ մնում, կանգնելուց էլի գլխապտույտ, սրտխառնոց եմ ունենում, ոչ տեսնում եմ, ոչ լսում որոշ ժամանակ:
Դա իրո՞ք նորմալ է![]()
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Stranger_Friend (30.06.2013), ԱնԱիդա (02.07.2013)
StrangeLittleGirl (30.06.2013), Այբ (30.06.2013)
Այբ (30.06.2013)
Հարգելի բժիշկներ բ-կոմպլեքս, էլեուտեռակոկ, ժենշեն - այսպիսի պրեպարատներ արժե՞ ընդունել առանց բժշկի նշանակման՝ ընդհանուր իմունիտետի բարելավման համար: Կա՞ն արդյոք ինչ որ հակացուցումներ:
Love has an enemy, but it is already defeated!
Բժիշկներ ջան, կա՞ ինչ-որ ցավազրկող դեղ նախատեսված դեղերից ալերգիա ունեցողների համար: Այն դեպքում, երբ ալերգիան հիմնականում նման ցավազրկող դեղերից է/անալգին, ասկոֆեն/:
"Non est ad astra mollis e terris via."
Չէ: Բժշկի նշանակմամբ էլ չարժե: Դրանք սուտի դեղեր են: Իմունիտետի բարելավման համար պետք ա ճիշտ սնվել, նորմալ քնել ու նորմալ հանգստանալ: Իսկ եթե ավելի լուրջ խնդիրներ կան, դիմել բժշկի:
Դրանք ախմախ դեղեր են: Ես կարամ ուրիշ դեղեր ասեմ, բայց չեմ երաշխավորում, որ ալերգիա չի լինի:
Brian_Boru (05.07.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ