Բայց էստեղ կալցիու՞մն ա պատճառը, որ չի յուրացվում: Ձվի դեպքում, եթե չեմ սխալվում, ինչ-որ սպիտակուցային պահ կա, դրա համար չի յուրացվում: Քանի որ ձուն կենդանական ծագում ունի, պիտի որ ամեն դեպքում էդ նույն հեշտ յուրացվող երկաթից պարունակի, ինչ միսը: Դրա համար յուրացման խոչընդոտումը հարաբերական ա: Ընկուզեղենի հարցն էլ ինչքան գիտեմ՝ պիտի որ պրոբլեմ չլինի: Ամեն դեպքում, ինչ-որ քանակ ներծծվում ա, նենց չի, որ հարյուր տոկոսով դուրս ա գալիս օրգանիզմից, բայց քանի որ ոսպեղենն ավելի վստահելի աղբյուր ա, ավելի լավ ա էս կասկածելիների վրա հարյուր տոկոսանոց հույս չդնել: Երկաթի ամենավատ թշնամին տանին պարունակող սննդամթերքն ա: Դրա համար՝ երկաթով հարուստ սնունդ ընդունելիս պետք ա թեյերից ինչքան հնարավոր ա հեռու մնալ: Չգիտեմ էլ ինչի մեջ տանին կա:
Էջանիշներ