Cassiopeia (29.07.2012)
Մոդերատորական.
1. հիշողության վատացմանը վերաբերող քննարկումները տեղափոխվել են առանձին թեմա
2. սննդի հետ հեղուների գործածությանը վերաբերող գրառումները տեղափոխվել են այստեղ:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 14.05.2012, 00:08:
Ֆոտոն (14.05.2012)
Ամբողջ հղիության ընթացքում կնոջս ականջը բորբոքված էր, իսկ հղիությունից հետո շարունակվում է: Ի'նչ խորհուրդ կտաք, ինչո'վ բուժել
Հարգելի բժիշկներ, երեխան 4 ամսեկան է, անընդհատ ծամում է լեզուն կամ ավելի կոնկրետ «ուտում» է լեզուն... ի՞նչն է պատճառը
Պարզապես հետաքրքիր է
Մարդու մեջ կա մոտ 5-լիտր արյուն: Եթե մարմնի որոշ հատված օրինակ ոտքերը կորցրեց, դա մարմնի մոտավոապես 30% է կազմում:
1. Հետագա կյանքի ընթացքում արյան ծավալը կորցրած մարմնի ծավալին համապատասխան պակասում է՞ :
2.Եթե այո, ապա ի՞նչ մեխանիզմներով է այն կարգավորվում, ճնշմա՞մբ:![]()
Ոտքերը կտրելու պահին իրանց մեջ արյուն կա, հենց էդքանը էդ ժամանակ կպակասի, այսինքն մնացած մարմնում կմնա հենց համարժեք ծավալով։
Ինչ վերաբերում ա հետագա կարգավորմանը՝ էդ կատարվում ա արյունաստեղծմամբ (հեմոպոեզով), արյունաստեղծումն էլ կարգավորվում ա օրգանիզմի պահանջով, օրինակ թթվածնաքաղցը շատացնում ա արյան ծավալը ՝ ի օգուտ էրիթրոցիտների։
The cake is a lie.
Բժիշկներ ջան, կրծքավանդակիս ուղիղ մեջտեղում մոտ 2սմ տրամագծով կարմիր կլոր ա առաջացել ու քոր ա գալիս: Գույնը մգանում բացանում ա, երբ մգանում ա քորն ուժողանում ա, մակերևույթը հարթ ա, ցան չկա վրան, ուրիշ տենց բաներ մարմնիս վրա չկան՝ էս մեկն ա: Խնդրում եմ ասեք ինչքա՞ն ա ինձ մնացել ապրելու:
Բագ ջան, Ակումբում ինչ ա մնացել, որ բժիշկ մնա, վեր կաց գնա օֆֆլայն բժշկի...
Ասելու ա կծու չուտես, թթու չուտես, գունավոր մրգեր չուտես, մի ամիս գրեչկա ու խաշած միս կեր, եթե չպակասի, արի կմտածենք, էդ օֆլայններից զահլես գնում ա, կամ էլ ասելու ա բան չեմ տեսնում, գնա դոշիդ մազերը թրաշի արի![]()
Ձայ, գրելուդ օրը երկար-բարակ պատասխան եմ գրել, էն էլ չուղարկվեց, որովհետև ինտերնետս բլոկի տակ էր:
Հիմա ասեմ: Կարա վարդագույն որքին լինի, կարա և ուրիշ բան լինի: Ամեն դեպքում, առանց տեսնելու ոչ մի նորմալ բժիշկ դիագնոզ չի դնի: Ու հա, եթե վարդագույն որքին լինի, պիտի դիետաներ պահես: Լուրջ բան չի, բայց տհաճ երևույթ ա: Ի դեպ, մենակ էդ մե՞կն ա, թե՞ տարածվել ա մարմնիդ վրա: Ուզում եմ ասել` կարա տարածվի, եթե իմ մտածածն ա: Բայց կարա և իմ մտածածը չլինի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ