Meme (24.11.2011)
Մի երկու հետաքրքիր հարց ունեմ, որոնք կարծում եմ շատերին են տանջում:
Ի՞նչ է հորանջելը, ինչի՞ց է բխում այն: Եվ ինչի՞ ա նենց, որ մեկը հորանջում ա, կողքիններին էլ ա վարակում: Էդ մեկն ինձ համար առեղծված ա:
Երբ մարդ մոտ ա իր բնական կարիքը հոգալու ժամանակին, սակայն դեռ պահանջը չի զգում, ինչի՞ ա նենց, որ երբ շփվում ա ջրի հետ, էդ կարիքն իրան շուտ զգացնել ա տալիս:
Էս հարցս երևի հոգեբանի պետք է տայի, բայց հմպտ թեման չգտա, այնուամենայնիվ բժիշկներին դիմեմ. նկատել եմ, որ վերջերս մեղմ ասած զգայուն եմ դարձել, բացատրեմ. հեռուստացույցով ֆիլմ նայելիս, լուրեր լսելիս, եթե ինչ-որ վատ բան եմ լսում կամ տեսնում, միանգամից կոկորդս սեղմվում ա, էն որ զսպում ես լացդ, այ տենց հուզվում եմ ու քիչ ա մնում լացեմ, որ կողքիս մարդ չլինի կլացեմ, բայց սենց բան չի եղել, հա հնդկական նայելիս հանգիստ լացել եմ, բայց սրա մեջ մի տեսակ աննորմալություն եմ զգում, ո՞նց կարել է բացատրել այս երևույթը, իրո՞ք անհանգստանալու բան կա:
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Ժողովուրդ, էդ փայտացում կոչվածն ի՞նչ է, դրա դեմ սրսկումները վնաս կարո՞ղ են տալ:
ԱԴՓ պատվաստումի մասին է խոսքը, ներառում է դիֆտերիայի և փայտացման դեմ պատվաստանյութերը:Պատվաստումից հետո կարող է լինել հետպատվաստումային ռեակցիա, ընդհանուր թուլություն, մեկ երկու օր ջերմություն , բայց դա անցողիկ է , իսկ այ հիվանդությունները դիֆտերիան ու հատկապես փայտացումը մահացու են ...
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Magic-Mushroom (25.11.2011), Monk (25.11.2011)
Հարգելի Գեա ճիշտ է պատասխանը համարյա գիտեմ,բայց քո կարծիքը կցանկանայի լսեի,ինձ շտապ ամանօրի համար հարկավոր է ատլետիկ կառուցվածք ձեռք բերել,փաուրլիֆտինգով եմ զբաղվում,նաեւ հաճախում եմ մարզադահլիճ,բայց մի 6 ամիս պետք է իմ ուզած արդյունքին հասնելու համար,ինչ ես կարծում շատ վնաս կտամ օրգանիզմիս,եթե մեկ ամիս խմեմ անաբոլիկներ,ասենք՝ Մեթանդրոստենալոն,Տեստոստերոնի էֆիրներ(Սուստանոն 250) եւ այլն,կարսիլի հետ միասին,նաեւ հակաէստրոգենային միջոց,դե տեստոստերոնը շատ է սիրում դառնալ էստրոգեն,եթե ավելցուկ է լինում,ուղղակի այս դեպքում գեղեցկությունը զոհեր է պահանջում:
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Աչքերի սարսափելի գգերգոնածության դեմ ի՞նչ կարելի է անել։ Դրանից կարո՞ղ է առաջանալ էն երևույթը, որը ժողովրդական լեզվով կոչվում է «աչքի խաղալ»։ Ձախ աչքիս վերևի կոպը օրը մի քանի անգամ կանոնավոր «խաղում է»։ Շատ տհաճ զգացողություն է։
Մեկ էլ լավ ակնաբույժի տեղ ասեք՝ գնամ ստուգվեմ մի հատ։ Բայց համեմատաբար երիտասարդ լինի, մեկ էլ Հանրապետականի էն հայտնի տոտան չլինի։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Կուզե՞ս իմ աչքերը վիրահատած բժկուհու կոնտակտները տամ, գնաս մոտը: Երիտասարդ է, շատ հաճելի մարդ, նաև նորմալ մասնագետ: Համ էլ Հանրապետականի էն հայտնի տոտան չի հաստատ (չնայած չգիտեմ էլ էդ ով է), ինքը Մոսկովյանի վրայի էքզիմեր լազերային կլինիկայում է աշխատում, մեկ էլ ութերորդ հիվանդանոցում:
հարգելի Մոնք վեց տարեկանում արվում է ԱԴփի երկրորդ կրկնապատվաստումը, որից հետո ըստ օրենքի յուրաքանչյուր տաս տարին մեկ անգամ պետք է իրականացվի կրկնապատվաստում , որովհետև սրսկումից առաջացած իմունիտետը պահպանվում է մոտ տաս տարի:Որպես գաղտնիք ասեմ , որ մեր երկրում մանրակրկիտ ու ճշգրիտ պատվաստումային օրացույցը պահպանում են մանկական տարիքում , երևի սխալված չեմ լինի եթե ասեմ , որ չափահաս ազգաբնակչության շատ քիչ տոկոսն է շարունակաբար ստանում հերթական պատվաստում, վառ օրինակը ես եմ, վերջին անգամ պատվաստում եմ ստացել իննսունականներին կոնկրետ թիվը չեմ հիշում . այդ տարիներին դիֆտերիայի բռնկում եղավ , դրա պատճառով մասսայական պատվաստումներ արվեցին`ԱԴՓով(դիֆտերիա , փայտացում) , ես էլ ընկա այդ ալիքի տակ, դրանից հետո մտքովս չի էլ անցնում կրկին պատվաստվել :Միանշանակ ասեմ , որ ալերգիկ լինելը հակացուցում է , եթե պատվաստումը պետք է անխտիր կատարվի , ապա այն իրականացվում է դեսենսեբիլիզացիայի ֆոնի վրա( սրսկվողի մոտ տվյալ պահին ալերգիայի կլինիկա չպետք է լինի,բացի դրանից սրսկումից երեք օր առաջ սկսում են խմել հակաալերգիկ պրեպարատ, կուրսը շարունակելով սրսկումից հետո ևս երկու օր,ընդհանուր առմամաբ ստացվում է հինգ օր, պատվաստումն էլ ընկնում է այդ կուրսի մեջտեղում):
Անկեղծ ասած դա ավելի շատ պայմանավորված է նյարդային համակարգի այսպես ասած խաղերով,մեկի մոտ կոպն է շարժվում , մյուսի մոտ դեմքի միմիկ մկանները , մյուսի մոտ ուսերը, կոչվում է կպչուն շարժումներ , բոլորս ունենք, հատկապես սթրեսներից հետո , կարելի է նովոկայինով թրջոցներ դնել մի քանի օր:Լավ. ես կասեի շատ լավ ակնաբույժ է Լիլիթ Գեորգիևնան ,նա ութերորդ հիվանդանոցին կից աչքի կլինիկայում է աշխատում, բաժանմունքներից մեկի վարիչն է :եթե ցանկանում եք , PM -ով հեռախոսահամար կարող եմ փոխանցել:
Մեջիք ջան , շատ շոյված եմ , որ իմ կարծիքը քո համար այդքան կարևոր է:Կարծիքս էլ կանխավ գիտես փաստորեն: Իմ կարծիքով անաբոլիկներից հեռու մնալ է պետք :Ավելի լավ է այդ արդյունքին վեց ամսում հասնել: Սա իմ անձնական կարծիքն է , որը սուբյեկտիվ է :Կարծում եմ սպորտային բժշկությամբ զբաղվող բժիշկները կկարողանան մանրամասնել , և ստույգ ասել, թե այդ պրեպարատները որքանով են վտանգավոր պրակտիկայում, այսինքն կիսվել սեփական դիտարկումներով ու փորձով:Դա կարևոր է այնքանով , որ երբեմն դեղարտադրողը չնայած այն բանին , որ կողմանկի ազդեցությունների մասին գրում է , բայց այնուամենայնիվ փորձում է հնարավորինս այն մեղմել,( վառ օրինակը աշնան սկզբին Սերվիե դեղագործական ընկերության արտադրության հակադիաբետիկ պրեպարատի առաջացրած կողմանկի էֆֆեկտներից մահացածներով պայմանավորված սկանդալն էր ) , և միայն պրակտիկ կիրառության հետևանքով սեփական դիտարկում ունեցող բժիշկը ստույգ կասի թե քանի մարդուց քանիսի մոտ ինչ է առաջացել դրանց ֆոնի վրա...
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Magic-Mushroom (25.11.2011), Monk (02.12.2011)
հարգելի բժիշներ և ապագա բժիշկներ, կուզենայի իմանալ ո՞ր դեպքերում են նշանակում Магния сульфат-дарница երակային սրսկումներ, ինչի՞ն կարող է դա օգնել, ինչի՞ն վնասել
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
murmushka Տարբեր բաների համար,օրինակ երվ խախտվում է էլեկտրոլիտային բալանսը,նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում,սրտի համար,սակայն առաջացնում է բրադիկարդիա եւ իջեցնում է ճնշումը,քանի որ համարվում է Կալցիումի անտագոնիստը,օրգանիզմից հեռացնում է ծանր մետաղները,քաշում է ջուրը,կարող է առաջացնել օրգանիզմի հյուծվածություն,քնկոտություն,ալերգիկ ռեակցիա,նաեւ որոշ դեպքերում օգտագործում են հղիության ժամանակ հատուկ նպատակով,ավելի լավ է չասեմ:
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ