հա, քանի հիշել եմ, այստեղ մի բանի մասին էլ եմ ուզում գրել , հիշում եք որոշ վայ յուղերի գովազդներում անընդհատ նշվում է որ իրենք մաքուր կենդանական յուղ են, բայց խոլեստերին չեն պարունակում: Դա բացահայտ ապուշություն է: Կենդանական ծագում ունեցող յուղի մեջ խոլեստերին չի կարող չլինել, այդ պնդումը բացահայտ աղաղակում է այն մասին, որ տվյալ յուղը իսկական կենդանական ծագում չունի, այլ ստացվել է չհագեցած ճարպերը արտադրական ճանապարհով հագեցնելով, պարզ մարդկային լեզվով ասած արհեստական եղանակով ձեթը պնդացնում յուղ են դարձնում:Ցավոք սրտի այդ մետամորֆոզի ընթացքում այն կորցնում է իր օգտակար հատկությունները, դառնալով վտանգավոր:
Իսկ այն մյուս տարբերակը ... այն որ ձեթի գովազդում արտադրողը իբրև ձեթի առավելություն սկսում է աղաղակել , որ իրենց ձեթը խոլեստերին չի պարունակում, սա հասկացողների համար մի այլ կարգի հումոր է, որովհետև նույնիսկ աշխարհի ամենավատ ձեթն էլ խոլեստերին չի պարունակում(այն հագեցած ճարպաթթու է ,և առկա է միայն կենդանական ճարպերում), :Խոլեստերին չունենալը բոլոր ձեթերի ընդհանուր բնութագիրն է, և երբեք չի կարող դառնալ կոնկրետ ինչ-որ արտադրողի , կամ ինչ-որ մարկայի աառավելություն, այնպես որ հարգելի զլատիցաներ, ավեդովներ ու չգիտել էլ ինչ անկապ ձեթեր ծիծաղելի մի դարձեք...
![]()
Էջանիշներ