Arpine (27.09.2011)
Վախը հիմական պատճառ չի կարա լինի, բայց հիվանդության ելքի վրա կարա ազդի որպես հոգեբանականբ գործոն, իհարկե սա դեղնախտի համար բնութագրական չի, այլ բոլոր հիվանդությունների:
Ինչ վերաբերվում ա հիվանդանալու ճանապարհին՝ դեղնախտը (հեպատիտ) լինում ա վիրուսային ու ոչ վիրուսային: Վիրուսայինն իր հերթին ունի տեսակներ, որոնք փոխանցվում են օրալ ճանապարհով, այ սա հիգիենբայի կանոնները խախտելուց կարա առաջանա, կամ սննդի ու ջրի հետ վիրուսները կթափանցեն, վիրուսայինի մյուս տեսակներն արյունով փոխանցվողներն են, կարող են փոխանցվել նաև սեռական ճանապարհով: Բայց իր հերթին օրալ ու արյունով փոխանցվողներն էլ իրենց տեսակներն ունեն:
Ոչ վիրուսային դեղնախտը այլ հիվանդույան(-ությունների) հետևանք կարա հանդիսանա՝ ավելի շատ կախված լյարդի քայքաման հետ(պարենխիմատոզ հեպատիտ), բայց կարա կափված լինի նաև միանգամից մեծ քանակով հեմոգլոբինի քայքայման հետ,երբ լյարդտը չի հասցնի ամբողջ բիլիռուբինը չեզոքացնի ու արտազատի(հեմոլիտիկ դեղնախտ), կամ հենց արտազատման խանգարման հետ կապված՝ երբ լեղաքարերով կամ որոշ մակաբույծներով(ավելի հազվադեպ՝ ուռուցքներով) լեղածորանը, որը լեղին տանում է դեպի տասներկումատնյա աղի, խցանվի:
Էս պահին էսքանը հիշեցի, բայց ցավոք չեմ կարող ասել, թե որ տեսակն ա ավելի տարածված![]()
The cake is a lie.
Arpine (28.09.2011), Magic-Mushroom (03.10.2011), Moonwalker (28.09.2011)
Արփինե ջան , որոշել էի այս հարցին չպատասխանել , որովհետև այն բավական ջանջալ ու երկար պատասխան է պահանջում, բայց քանի որ հարցը հարց ծնեց, փորձեմ ուժերիս ներածի չափով օգտակար լինել, նախապես ասելով ,որ Ֆրիմենը ահագին ինֆորմացիա արդեն տվել է:
Ասեմ, որ դեղնախտ ասելով արդեն նշում ենք նրա առաջացման պատճառը,քանի որ այդպես անվանում են վիրուսային հեպատիտները,որոնք կազմում են դեղնուկի առաջացման պատճառների 2/3-ը:
դեղնուկը պայմանավորված է արյան մեջ բիլիռուբինի քանակի բարձրացումով(հիպերբիլիռուբինեմիա):
իսկ ընդհանրապես դեղնուկի առաջացման հիմնական պատճառներն են:
ա.A,B Cվիրուսային հեպատիտներ(այսպես կոչված դեղնախտը),
բ. լեղաքարային հիվանդություն
գ.լյարդի ցիռոզ
դ. ենթաստամոքսային գեղձի բորբոքում
ե. ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ
զ.որոշ դեղերի կողմնակի ազդեցություն
է. ալկոհոլի չարաշահելը, նարկոմանիա, որոնց արդյունքում վնասվում է լյարդը , բերելով նրա բորբոքման , ցիռոզի:
Ը. որոշ պատճառների հետևանքով արյան կարմիր բջիջների`Էրիթրոցիտների զանգվածային քայքայումը`հեմոլիզը( թույլ տուր պատճառների մեջ շատ չխորանալ):
Այո , հեպատիտ A- ժամանակ վիրուսը օրգանիզմ է ներթափանցում բերանով , և հիվանդության աղբյուր է ծառայում հիվանդ մարդը , կամ նրա արթաթորանքով աղտոտված սնունդն ու ջուրը:
վիրուսային հեպատիտ Bև C ի դեպքում վարակի փոխանցումը տեղի է ունենում արյան փոխներարկման, վիրահատությունների,ատամնաբուժական միջամտությունների, աղտոտված ներարկիչների օգտագործման(խոսքը թմրամոլության մասին է), վիրուսակրի հետ սեռական հարաբերությունների դեպքում, դաջվածքներ կատարելիս, այսինքն բոլոր այն դեպքում , երբ առկա է չստերիլիզացված բժշկական գործիքներ:
վախը դեղնուկի առաջացման պատճառ լինել չի կարող:
իսկապես դեղնախտով հիվանդները արյան դոնորներ չեն կարող դառնալ , խոսքը վերաբերում է առաջին հերթին B և C հեպատիտներին,պատճառը նրանում է , որ նման հիվանդների մոտ շատ հաճախ է հանդիպում վիրուսակրություն կոչվածը, այսինքն համապատասխան վիրուսի անտիգենը ամբողջ կյանքում կարող է պահպանվել նրա մոտ , իսկ արյան փոխներարկման դեպքում այն փոխանցվում է առողջին , նրան ևս դարձնելով անտիգենի կրող, այլ խոսքերով վիրուսակիր:Իհարկե նման մարդը հիվանդ չի համարվում, սակայն ցանկացած անբարենպաստ պայման նման մարդու համար կարող է դառնալ ճակատագրական , և բերել հիվանդության ի հայտ գալուն, երբեմն վիրուսակիրը երկար տարիներ տեղյակ չի լինում դրա մասին ևհիվանդության մասին իմանում է , երբ արդեն առկա է լինում լյարդի զգալի ախտահարում:
Վերջին խմբագրող՝ Գեա: 02.10.2011, 23:05:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Arpine (02.10.2011), Freeman (03.10.2011), Magic-Mushroom (03.10.2011), Ձայնալար (02.10.2011)
Կասեք ինչքանո՞վ ա վտանագվոր կամ բարենպաստ անընդհատ ձեթով ճաշ եփելը: Ընդհանրապես ո՞րն է ավելի ճիշտ ձեթը թե յուղը:
ըստ դիետոլոգների օրվա ռացիոնում ճարպերի 1/3ը պետք է լինեն հագեցած ճարպաթթուներ, իսկ 2/3ը չհագեցած ճարպաթթուներ, մարդկային լեզվով ասաած 1/3 պետք է լինի կենդանական, 2/3 ը բուսական ծագման յուղ, իսկ որոշ հիվանդությունների ժամանակ, օրինակ սիրտանոթային հիվանդությաւն, քաշի ավելցուկի դեպքում, կենդանականի օգտագործումը էլ ավելի է սահմանափակվում, ձգտելով զրոյի:Սննդում ձեթի օգտագործումը շատ օգտակար է,հատկապես,երբ այն դաղված չէ, այսինքն հում վիճակում է`սալաթների մեջ, կամ էլ, երբ եփվող կերակրի մեջ ավելացվում է վերջում:Ու մի մեծ խորհուրդ,բոլոր տնային տնտեսուհիներին
մեկ անգամ ջերմային մշակման ենթարկված ձեթը երկրորդ անգամ օգտագործելը վտանգավոր է կյանքի համար , նրա մեջ կտրուկ ավելանում են քաղցկեղածին նյութերը:այնպես , որ գրողի ծոցը ուղարկեք ֆրիտյուրնիցա կոչվածը, և երբեք մի սնվեք ֆաստֆուդերում, որտեղ նույն ձեթը օգտագործում են բազմաթիվ անգամներ:
ՀԳ այս ամենով հանդերձ փոքրիկներին չզրկեք սերուցքային կարագի օգտագործումից, որովհետև նրանք աճող օրգանիզմ են , և կարագը նրանց շատ է պետք, միայն թե եփվող սննդի մեջ այն ավելացրեք վերջում, իհարկե օրվա ռացիոնում չմոռանալով ձեթով համեմված թարմ սալաթների մասին...
Վերջին խմբագրող՝ Գեա: 03.10.2011, 22:24:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Arpine (03.10.2011), E-la Via (03.10.2011), Freeman (04.10.2011), Magic-Mushroom (03.10.2011), Moonwalker (03.10.2011), Renata (04.10.2011), soultaker (19.10.2011), Դեկադա (04.10.2011), Ժունդիայի (03.10.2011)
հա, քանի հիշել եմ, այստեղ մի բանի մասին էլ եմ ուզում գրել , հիշում եք որոշ վայ յուղերի գովազդներում անընդհատ նշվում է որ իրենք մաքուր կենդանական յուղ են, բայց խոլեստերին չեն պարունակում: Դա բացահայտ ապուշություն է: Կենդանական ծագում ունեցող յուղի մեջ խոլեստերին չի կարող չլինել, այդ պնդումը բացահայտ աղաղակում է այն մասին, որ տվյալ յուղը իսկական կենդանական ծագում չունի, այլ ստացվել է չհագեցած ճարպերը արտադրական ճանապարհով հագեցնելով, պարզ մարդկային լեզվով ասած արհեստական եղանակով ձեթը պնդացնում յուղ են դարձնում:Ցավոք սրտի այդ մետամորֆոզի ընթացքում այն կորցնում է իր օգտակար հատկությունները, դառնալով վտանգավոր:
Իսկ այն մյուս տարբերակը ... այն որ ձեթի գովազդում արտադրողը իբրև ձեթի առավելություն սկսում է աղաղակել , որ իրենց ձեթը խոլեստերին չի պարունակում, սա հասկացողների համար մի այլ կարգի հումոր է, որովհետև նույնիսկ աշխարհի ամենավատ ձեթն էլ խոլեստերին չի պարունակում(այն հագեցած ճարպաթթու է ,և առկա է միայն կենդանական ճարպերում), :Խոլեստերին չունենալը բոլոր ձեթերի ընդհանուր բնութագիրն է, և երբեք չի կարող դառնալ կոնկրետ ինչ-որ արտադրողի , կամ ինչ-որ մարկայի աառավելություն, այնպես որ հարգելի զլատիցաներ, ավեդովներ ու չգիտել էլ ինչ անկապ ձեթեր ծիծաղելի մի դարձեք...
![]()
Վերջին խմբագրող՝ Գեա: 03.10.2011, 23:14:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ