Ոչ թե՝ 120/80 այլ՝ մինչեւ 120/80: Իհարկե, նկատի չունեմ, սկսած 0-ից: Եթե 110/70 է, դա էլ է նորմալ:
Մի օր, որ լավ զգաք, չափեք ձեր ճնշումը: Դա էլ կլինի Ձեր նորմալ թվերը: Բայց՝ չափեք ճիշտ եւ ճիշտ աշխատող ապարատով:
Նաեւ հիշեք, որ՝
1) ՄԻԱՅՆ զարկերակային ճնշման տատանումները չեն, որ կարող են դառնալ վատ ինքնազգացողության պատճառ:
2) ինքնազգացողությունը կարող է վատանալ ինչ-որ պատճառից, որն ուղեկցվում է ՆԱԵՎ զարկերակային ճնշման տատանմամբ:
Եվ վերջապես,
- եթե խոսքը 1-2 օրվա մասին է, եւ մնացած օրերին ամեն ինչ նորմալ է, ապա չարժե ընկնել եւ ինքնա-հիվանդության պատճառ ման գալ: Տրամադրություն, ներքին լարվածություն, ինչ-որ տհաճ իրավիճակներ, անքուն գիշեր... այս ամենը կարող են բերել ինքնազգացողության վատթարացման:
Էջանիշներ