User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2581 հատից

Թեմա: Հարցեր բժիշկներին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում չեզոք-ի խոսքերից Նայել գրառումը
    ես դեմքի պզուկների հետ կապված խնդիր ունեմ, չեմ կարողանում դրանցիծ ազատվել, գիտեք ինչ ձև ունեն, թարախոտ ծայր չունեն, ուռած են, կոշտ են ու ցավոտ, սովորաբար բավականին մեծ են լինում, երկար ժամանակ չեն անցնում, անցնելուց հետո էլ անպայման հետք է մնում, դեմքիս հետքեր կան որ մոտ 5 տարվա են, բայց դեռ կարմիր են: Չգիտեմ ինչ անեմ, հիգիենայի հարցում շատ ուշադիր եմ, միշտ մաքուր եմ պահում, վերջերս սննդակարգիցս քաղցրը հանել եմ, բայց միևնույնն է չի օգնում: Շատ միջոցներ եմ փորցել չի օգնում՝ զիներիտը սարսափելի չորացնում է մաշկս ու ավելի խոցելի է դարցնում, անտիբիոտիկներով պատրաստված միջոցներն ել են նույն էֆեկտը ունենում, սելտոնն էլ չօգնեց: Չգիտեմ ում դիմեմ, ինչ խորուրդ կտաք ու ինչ լավ կլինիկայի տեղ գիտեք, որտեղ կարող են նորմալ անալիզներ անցկացնել ու բուժում նշանակել:
    Ձեև գրառումից ես այդպես էլ չհասկացա դուք երբևէ դիմել եք մաշկաբանի խորհրդատվությանը թե ոչ:եթե այո ապա միայն մնում է զարմանալ թե ինչու երբեք դեմքի վնասված հատվածներից քերուկ չի վերցվել դեմոդեկոզ հիվանդությունը հաստատելու կամ ժխտելու համար:Այնումանենայնիվ ես մի փոքր ինֆորմացիա կտեղադրեմ այդ հիվանդության մասին,իսկ դուք կարդալուց հետո նմանություններ գտնելու դեպքում դիմեք մաշկաբանի այդ հիվանդությունը հաստատելու կամ ժխտելու համար:
    դեմոդեկոզի առաջման պատճառը միկրոսկոպիկ տզերն են` դեմոդեքս ֆոլիկուլորում անվանումով:Մարդկանց մեծ մասի համար սրանք համարվում են մաշկի նորմալ բնակիչ և սնվում են մաշկի մեռած բջիջներով,բայց բավական է ,որ ընկնի օրգանիզմի դիմադրողականությունը և նրանք կարողանում են ներթափանցել մաշկի ավելի խորը շերտեր`առաջացնելով բորբոքային պրոցեսսներ:Դեմոդեկոզի կլինիկան շատ նման է սովորական կորյակային ցանին(ուգրիներ) և վարդագույն կորյակներին:հաճախ այս երկու հիվանդությունները զուգակցվում են ,քանի որ ուգրիների ժամանակ ընկնում է մաշկի տեղային իմունիտետը:
    Դեմեդեկոզը կարող է առաջանալ ցանկացած տարիքում , բայց առավել հաճախ այն հանդիպում է դեռահասային տարիքում,երիտասարդների,հղիների մոտ:հիվանդության մանիֆեստացիայի պատճառ կարող է դառնալ ուժեղ էմոցիոնալ ստրեսը:Սխալ բուժման կամ ուգրիները ճզմելու հետևանքով կարող է տեղի ունենալ հիվանդության սրացում,քանի որ տզերը հիվանդ հատվածից կարողանում են տեղափոխվել մաշկի առողջ հատվածներ: Դեմոդեկոզի ժամանակ վնասված հատվածներում ցավոտ, կարմիր ուգրիներին ուղեկցում են քորը,մաշկի չորությունը,կարմրությունը:Ընդ որում այս երևույթները կարող են լինել ինչպես անընդհատ այնպես էլ առաջանալ տոնիկների օգտագործումից, սառը ջրով լվացվելուց հետո:
    Դիագնոզի համար մաշկի վնասված հատվածներից վերցնում են քերուկ և հետազոտում միկրոսկոպի տակ:
    Այս հիվանդությունը երբեք չի անցնում ինքնուրույն կամ տարիքի հետ ,այնպես որ բոլոր այն դեպքերում երբ ուգրիները տարիներով անհանգստացնում են պետք է հատկապես կասկածել դեմոդեկոզի մասին և վազել մաշկաբանի մոտ...
    եղեք առողջ
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (07.12.2010), VisTolog (07.12.2010), չեզոք (07.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վստահո՞ւմ եք բժիշկներին
    Հեղինակ՝ ivy, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 09.04.2018, 16:25
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Հարցեր լինուքսից
    Հեղինակ՝ david, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 94
    Վերջինը: 21.01.2014, 21:09
  4. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  5. Բժիշկներին դիմո՞ւմ եք
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.01.2008, 21:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •