User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2581 հատից

Թեմա: Հարցեր բժիշկներին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՆԵՄԻԱն կամ սակավարյունությունը բնորոշվում է էրիտրոցիտների քանակի պակասով: Սակավարյունության առաջացման պատճառներն ու մեխանիզմները տարբեր են, իսկ դրանց ճիշտ ախտորոշումը մեծ նշանակություն ունի բուժում նշանակելու համար:


    Անեմիայի ժամանակ նկատվում է էրիտրոցիտների ոչ միայն քանակային, այլ նաեւ որակային փոփոխություն: Օրգանիզմում սկսում է առաջանալ հյուսվածքների թթվածնային քաղց: Երբեմն զարմացնում է հիվանդի ակտիվ պահվածքի ու ծանր հիվանդության համակցությունը: Արտահայտված անեմիայի արագ զարգացման արդյունքում օրգանիզմում սկսում են ի հայտ գալ տարբեր խանգարումներ, ինչն առաջին հերթին ազդում է կենտրոնական նյարդային համակարգի ու սրտի վրա: Հիվանդները սկսում են գանգատվել գլխապտույտներից, զգալ գերհոգնածություն, թուլություն, հիշողության վատացում, ականջներում խշշոց, զգացվում են նաեւ կրծքավանդակի շրջանում ցավեր, տախիկարդիա ու շնչարգելություն: Անեմիան ըստ առաջացման տեսակի՝ բաժանվում է մի քանի խմբի:


    Խուլ հետհեմորրային անեմիան առաջանում է միանգամից, բայց զանգվածային արյան կորստից: Նման դեպքերում պատճառներ են հանդիսանում արտաքին վնասվածքները` վերքերը, երբ վնասվում է անոթ, կամ արյունահոսությունը ներքին օրգաններում է տեղի ունենում: Ավելի հաճախ հանդիպում են աղեստամոքսային տրակտի եւ որովայնային արյունահոսություններ (օրինակ` արտարգանդային հղիության դեպքում): Միջինում արյան կորուստը համարվում է 500մլ: Այս դեպքում նկատվում է մաշկի գունատություն, գլխապտույտ, ուշագնացության նշաններ, թեթեւ քրտինք, ցնցումներ, կարող է ընկնել մարմնի ջերմաստիճանը: Էրիտրոցիտների կտրուկ նվազման արդյունքում ընկնում են շնչառական ֆունկցիաներն, ու սկսվում է հիպոքսիա` թթվածնային քաղց: Պետք է իմանալ, որ անեմիայի այս տեսակը, որը կապված է արյան կորստի հետ, իր մասին զգացնել է տալիս մեկ-երկու օր հետո: Նման դեպքում ճիշտ է կատարել արյան փոխներարկում: Սակավարյունության այս տեսակն ունի նաեւ իր քրոնիկական տարբերակն, օրինակ` ստամոքսի խոցի դեպքում, ուռուցքի, թութքի կամ ասենք` կանանց մոտ առատ ու երկարատեւ դաշտանի հետեւանքով:


    Գոյություն ունի երկաթադեֆիցիտային անեմիա: Սա ամենահաճախ հանդիպող տեսակն է: Այն առաջանում է օրգանիզմում երկաթի պակասից, ինչի արդյունքում խախտվում է հեմոգլոբինի առաջացման պրոցեսը: Անեմիայի այս տեսակի պատճառ կարող են հանդիսանալ դիետաները, սննդային սահմանափակումները:


    Անեմիայի տեսակներ էլ կան, որ առաջանում են ողնուղեղի աշխատանքի խանգարման պատճառով: Գոյություն ունի նաեւ սակավարյունության ժառանգականության փաստ, որի բուժումը հնարավոր է համարյա 100 տոկոսով:


    Սակավարյունության դեպքում կիրառվող ժողովրդական միջոցներ


    - Պետք է շատ օգտագործել ծիրան` թարմ կամ ծիրանաչիր: Ըստ հետազոտությունների` արյունաստեղծման գործում 100գ ծիրանն ունի նույնչափ նպաստավոր ազդեցություն, որքան 40գ երկաթը կամ 250գ թարմ լյարդը:


    - Օգտագործել անտառային գետնամորու թարմ պտուղները: Այն նույնիսկ կարելի է սառեցնել եւ օգտագործել ձմռանը: 1 ճաշի գդալ գետնամորու տերեւների վրա ավելացնել 1 բաժակ եռջուր եւ թրմել մոտ 15 րոպե: Խմել օրը 1 անգամ` 1 բաժակ` ուտելուց առաջ:


    - Վերցնել հավասար քանակությամբ մասուրի եւ ազնվամորու պտուղներ: 1 ճաշի գդալ խառնուրդի վրա ավելացնել 1 բաժակ եռջուր եւ թրմել 15-20 րոպե: Թուրմն ընդունել գոլ վիճակում` օրը 3 անգամ:


    - Վերցնել հավասար քանակությամբ եղինջի տերեւներ ու արոսի պտուղներ: 1 ճաշի գդալ խառնուրդին ավելացնել 1 բաժակ եռջուր: Թուրմն ընդունել գոլ վիճակում, օրը 3 անգամ:


    Իսկ ընդհանրապես ճիշտ է տարվա մեջ մեկ անգամ մաքրել արյունը: Արյան մաքրման համար կարելի է վերցնել 15գ եղինջ, 50գ գնարբուկի թերթիկներ, 50գ սեւ թանթրվենու բողբոջներ եւ 15գ խատուտիկի արմատ: Մեկ թեյի գդալ այս խառնուրդից լցնել 200գ եռացրած ջրի մեջ: 3-5 րոպե թրմելուց հետո խմել օրը 2 անգամ` ուտելուց առաջ: Կարելի է խմել խառնելով մի քիչ մեղրի հետ:


    Արյունը հիանալի մաքրում է խատուտիկի արմատներից պատրաստած թեյը: Մեկ թեյի գդալ չորացրած-մանրացրած արմատները լցնել 1 բաժակ եռման ջրի մեջ, թողնել 1 ժամ թերմոսում: Խմել ուտելուց 30 րոպե առաջ, ու այսպես` 7 օր:


    Արյան որակը բարձրացնում է, եթե 1 ճաշի գդալ թեփով գարին, 0,5 բաժակ կիտրոնի հյութը, 3 թեյի գդալ մեղրը խառնենք 300մլ եռացրած ջրի հետ ու 3 ժամ թրմենք թերմոսում: Հետո այն որպես թեյ կարելի է խմել ողջ օրվա ընթացքում:


    Վերցնել 2կգ թուրինջ, 1կգ նարինջ, 1կգ կիտրոն եւ անցկացնել հյութաքամիչով, հյութը բաժանել 3 մասի եւ խմել 3 օր: Բուժումից առաջ ցանկալի է մաքրել աղիները:


    Իհարկե, նշված բոլոր դեղատոմսերը գործածելուց առաջ ցանկալի է խորհուրդ հարցնել բժշկից, որովհետեւ նույնիսկ ցիտրուսային կուլտուրաներից հնարավոր են ալերգիաներ, էլ չենք խոսում դեղաբույսերի մասին:

    Վերջին խմբագրող՝ Universe: 11.07.2010, 13:30: Պատճառ: http://myfriends.am

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վստահո՞ւմ եք բժիշկներին
    Հեղինակ՝ ivy, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 09.04.2018, 16:25
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Հարցեր լինուքսից
    Հեղինակ՝ david, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 94
    Վերջինը: 21.01.2014, 21:09
  4. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  5. Բժիշկներին դիմո՞ւմ եք
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.01.2008, 21:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •