Հաշվի առնելով, որ քո կողմից նշված դեղամիջոցն օգնում է, ուրեմն շնչուղիներիդ լորձաթաղանթն այտուցված է և հավանաբար բորբոքված: Դրա մի քանի պատճառ կարող են լինել՝ ալերգիկ ռեակցիա, սուր շնչական հիվանդություն (ինֆեկցիոն): Շատ քիչ հավանական է, որ պրոբլեմի պատճառը լինի վերին շնչուղիներին հարակից (քթային անցուղիների հետ հաղորդակցվող) խոռոչների, ծոցերի բորբոքումը, որոնք հաճախ առաջանում են սուր շնչական վիրուսային հիվանդությունների ոչ լիովին բուժման դեպքում:
Իսկ պատճառն առավել լավ կբացատրի համապատասխան մասնագետը: Ինձ, օրինակ՝ թվում է (չնայած, մասնագետ չեմ), որ պատճառը քթի խոռոչի լորձաթաղանթի ալերգիկ ռեակցիան է:
Օտրիվինի օգտագործումը սիմպտոմտիկ բուժում է և անընդհատ քո մոտ առաջացող վիճակի բուն պատճառի հետ կապ չունի:
Ճիշտն ասած, հաստատ չեմ կարող ասել: Տեսականորեն պետք է որ կարողանա անգամ մեկ Ֆալոպյան փողով, եթե իհարկե, զուտ ֆիզիոլոգիորեն ամեն ինչ կարգին է:
Էջանիշներ