լավ...![]()
ես բժիշկ չեմ, սովորել եմ բժշկական համալսարանում, բայց չեմ ավարտել, քանի որ եկել եմ ԱՄՆ ու դարձել բուժքույր, բայց դեռ աշխատում եմ բժշկության վրա: Դուրս եմ եկել տոհմական բժիշկների ընտանիքից, բառացիորեն մեծացել եմ հիվանդանոցներում ու պոլիկլինիկաների պալատներում... մի խոսքով, մանկուց սպիտակ պատերն իմ բարեկամներն են
բնագավառում որպես մասնագետ աշխատում եմ 2002-ից: Մասնավորապես գլուխ եմ հանում ընտանեկան, կանացի և նեֆրոլոգիական բժշկություններից: Ընտանեկան բժշկության մեջ մտնում է ամեն ինչ, ավելի ճիշտ՝ այն ամենն ինչ նեղ մասնագետները չգիտեն, դրա համար էլ մենք հանդիպում ենք բոլոր տեսակի հիվանդությունների հետ ՝ սկսած նյարդաբանական ու օնկոլոգիական խնդիրներից, վերջացրած սովորական ալերգիայով ու շաքարախտով:
Հա ու չմոռանամ ասեմ, որ շատ երկար ժամանակ մասնագիտացել եմ սեռական առողջության և մանկաբուժության մեջ, հատկապես՝ մանուկների պատվաստումներում և հղիության կանխարգելման միջոցներում:
Հուսով եմ, բավականացրե՞ց ...![]()
Էջանիշներ