Իսկ ինչու՞: Իսկ բարի չէի՞ր գտնվի եւ ցույց տայիր ինձ այն նոր հոդվածները, որտեղ գրված են նման «չապացուցված» ցնդաբանություններ…
Կամ գոնե ինքդ ապացուցիր: Միայն թե չբերես հեղուկի առկայության դեպքում ստամոսահյութի նոսրացման մասին հեքիաթը: Ստամոքսահյութը անհրաժեշտության դեպքում արտադրվում է: Այն երբեք չի պրծնում:
Ես քո ասածները ցնդաբանություն անվանու՞մ եմ, որ դու ինձ հետ այդպես ես խոսում… Իսկ հիմա պատկերացրու նոսրացված ստամոքսահյութի վրա ավելացած նոր արտադրված ստամոքսահյութ… Ու հետո պատկերացրու խեղճ 12ՄԱ-ի վիճակը:
Մի ուրիշ բան. սննդանյութը ներծծվում է հեղուկով, ծավալը մեծանում է, հետևաբար ավելի շատ մարսողական հյութեր են պետք, որ սննդագնդիկը «հասանելի» լինի, անցման համար ավելի ուժեղ կծկումներ են պետք:

1,5 լ–անոց ստամոքս ինչո՞վ են լցնում՝ ուտելու ժամանակ, եթե նույնիսկ ուտողը գերշատակեր է: Հիշեցնում եմ, հեղուկը հաշիվ չի:
Խոսքս ոչ թե բերնեբերան լիքը, այլ ոչ դատարկ ստամոքսի մասին է: Երբ մի քիչ լցվում է, հեղուկն այլևս վերևի «խողովակով» չի անցնում: Եթե այդպես չէ, գնա, մեր դասախոսների հետ կռիվ արա: