Հասուլյո-ի խոսքերից
Ավելացվել է 12 րոպե անց
Ես ևս մի հարց էլ ունեմ. Իմ տղան երեք ու կես տարեկան է, դեռ երկու տարեկանում նրա շնչառությունը վատացավ, երբ ցույց տվեցին համապատասխան բժշկին, նա ասաց, որ ժողովրդի լեզվով ասած՝ քթի մեջ միս ունի, պետք է հեռացնել, որպեսզի չազդի երեխայի մտավոր զարգացվածության վրա, այսինքն չդառնա ցրված, անուշադիր, վատ սովորի, ես էլ մտավախություն ունեցա և վիրահատեցինք, սակայն առանց նարկոզի, բժիշկը ասաց, որ շատ մեծ է եղել և ստիպված են եղել երկու կտորի բաժանել նոր հեռացնել, ես հարցրեցի արդյո՞ք նորից չի աճի եթե լավ մաքրված չլինի, նա էլ ասած, որ լավ է մաքրել… Չանցած մի չորս -հինգ ամիս նկատեցի, որ երեխայի շնչառությունը նորից լավ չի, նորից բժշկի տարա և ասեցին , որ քթի մեջ միս կա, հիմա չգիտեմ արժե նորից վիրահատեն արդեն նարկոզով, թե պետք է սպասել մինչև աճման տարիքն անցնի, կարծում եմ կապ ունի դրա հետ: Եթե կարող եք որոծակի խորհուրդ տվեք, ինչպես վարվեմ, ուղղակի երեխայի խոսելը փոխվել է և հաճախ բերանը ծամածռելով է խոսում:
Էջանիշներ