User Tag List

Էջ 18 173-ից ԱռաջինԱռաջին ... 81415161718192021222868118 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 2581 հատից

Թեմա: Հարցեր բժիշկներին

  1. #256
    Մշտական անդամ ArmBoy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Սկսիր ամենակարեւորից՝

    1.ծնողներդ ի՞նչ մարմնակառուցվածք ունեն
    2. դուք ինչպիսի՞ կյանքով եք ապրում՝ նստակյաց կամ աշխույժ

    Այս երկուսը կարող են ունենալ որոշիչ նշանակություն, թեեւ կան նաեւ այլ ազդող գործոններ՝ սննդակարգ եւ այլն:

    Ձմերուկը չի կարող չաղացնել, եթե՝
    1. այն չես զուգակցում մեծ քանակի հացով (ասենք, մարդ կա սիրում է հաց ու պանիրով ձմերուկ ուտի, ու մի քանի կտոր ձմերուկի հետ կարող է եւ "համտեսել") մի հատ մատնաքաշ (թեկուզ՝ կես կիլոյանոց): Նման դեպքերում կարծում եմ հասկանալի է, թե ինչը կչաղացնի մարդուն:
    2. ձմերուկը չես ուտում ամեն օր (կլոր տարին) ու այնքան, որ Ձեր որովայնը ծանրանա:

    Իսկ չչաղանալը եւ մարմնի սլացիկությունը պահպանելը շատ հասարակ մի կանոն ունի՝ շարժվիր շատ ու սնվիր այնքան, որ սեղանից կիսաքաղցած վեր կենաս:

    >>> Էրեխեք ինձ մի հատ տեղը տեղին բացատրեք էլի, ոնցա մարդ չաղանում...

    Աստիճանաբար, հաճախ՝ աննկատ

    >> Թարսի պես էլ ես էնքան միրգ եմ ուտում, բա որ չաղանամ

    Աշխատեք քաղցր մրգեր քիչ օգտագործել, իսկ թթու մրգերն էլ ուտել առանց շաքարավազ ավելացնելու:

  2. #257
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Էրեխեք ջան, շատ շնորհակալ եմ:
    http://www.conversebank.am/am/IntBank

  3. #258
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Մեջբերում ArmBoy-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխատեք քաղցր մրգեր քիչ օգտագործել, իսկ թթու մրգերն էլ ուտել առանց շաքարավազ ավելացնելու:
    Խորհուրդ չէի տա: Թթու մրգեր շատ ուտելուց կարող է խախտվել աղիների кислотнощелочной հավասարակշռությունը, ինչը հետևանք դառնա օգտակար բակտերիաների պակասելուն: Էլ չեմ ասում, գաստրիտի....

    Իսկ բանանը շաատ անվնաս միրգ ա, ինչպես նաև դեղձը, դրանք թթու չեն և ուրիշ բացասական էֆֆեկտներ էլ չեն առաջացնում:
    Բայց, ցանկացած դեպքում, միրգ պետք է շատ ուտել, բայց մյուս մթերքների հետ հավասար, թե չէ կարող են քարեր առաջանալ երիկամներում... Քարեր միրգ քիչ ուտելուց էլ կարող են առաջանալ, եթե ռացիոնում գորակշռում են սպիտակուցային ուտելիքը (միս, կաթ....)
    StrangeLittleGirl ինձ կուղղի, եթե խաբել եմ
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. #259
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Ուղղեմ
    Հայաստանի Հանրապետությունում երիկամների քարերի առաջացման գլխավոր պատճառը խմելու ջուրն է

    Իսկ էս ամեն ինչը, որոնց հետևից ընկել եք, մանր-մունր բաներ են: Հիմա բուսական սնունդն էլ բազմաթիվ ռադիոակտիվ տարրեր է պարունակում, որոնք տրոհվում են օրգանիզմում և կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Ի՞նչ անենք, միրգ չուտե՞նք: Բայց մյուս կողմից էլ մսի քայքայման արդյունքում են առաջանում քաղցկեղածին նյութեր:

    Կարող եք ցանկացած սննդամթերք ասել, ես էլ կնշեմ բացասական ազդեցությունները: Բայց էդպես ապրել չի կարելի: Մրգերի՝ չաղացնող լինելու մասին խոսելն իսկապես ծիծաղելի է: Հացն էլ է չաղացնում, յուղոտ միսն էլ, կաթնամթերքն էլ, կարտոֆիլն էլ, շոկոլադն էլ… Հիմա ի՞նչ, սոված նստենք, ոչինչ չուտե՞նք:

  5. #260
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Ժող եթե դժվար չի մի քիչ մանրամասնեք էպիլեպսիա կոչվող հիվանդության մասին- ի՞նչ գործոնններ են նպաստում նրա առաջացման կամ զարգացման համար, ունի տեսակներ և արդյո՞ք բուժվում է:

  6. #261
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Էպիլեպսիա կոչվող հիվանդությանը ոչ մի գործոն էլ չի նպաստում, այն հայտնի պատճառներ չունի, հավանաբար ժառանգական է: Արտահայտվում է ցնցումների կամ դրանց համարժեք հոգեկան խանգարումների նոպաների ձևով: Բուժվում է հակացնցումային դեղերով, որոնց շնորհիվ նոպաներն ավելի թույլ ու հազվադեպ են դառնում: Սիրածս թեման է: Եթե էլի հարցեր կան, խնդրեմ

  7. #262
    Սկսնակ անդամ Հասուլյո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    38
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Ողջույն. Ես մի հարց ունեմ, ունեմ երկու երեխա, որոնց հղիությունը իրար հետևից է եղել, և ծննդաբերությունից հետո որովայնի շրջանում շատ գծեր են առաջացել /մասնագիտորեն չգիտեմ ինչպես են կոչվում այդ գծերը/ և կուզենայի իմանալ ինչ-որ քսուք կամ որևէ յուղ գոյություն ունի դրանք վերացնելու համար… Եթե կա, խնդրում եմ գրեք անունը.

    Ավելացվել է 12 րոպե անց
    Ես ևս մի հարց էլ ունեմ. Իմ տղան երեք ու կես տարեկան է, դեռ երկու տարեկանում նրա շնչառությունը վատացավ, երբ ցույց տվեցին համապատասխան բժշկին, նա ասաց, որ ժողովրդի լեզվով ասած՝ քթի մեջ միս ունի, պետք է հեռացնել, որպեսզի չազդի երեխայի մտավոր զարգացվածության վրա, այսինքն չդառնա ցրված, անուշադիր, վատ սովորի, ես էլ մտավախություն ունեցա և վիրահատեցինք, սակայն առանց նարկոզի, բժիշկը ասաց, որ շատ մեծ է եղել և ստիպված են եղել երկու կտորի բաժանել նոր հեռացնել, ես հարցրեցի արդյո՞ք նորից չի աճի եթե լավ մաքրված չլինի, նա էլ ասած, որ լավ է մաքրել… Չանցած մի չորս -հինգ ամիս նկատեցի, որ երեխայի շնչառությունը նորից լավ չի, նորից բժշկի տարա և ասեցին , որ քթի մեջ միս կա, հիմա չգիտեմ արժե նորից վիրահատեն արդեն նարկոզով, թե պետք է սպասել մինչև աճման տարիքն անցնի, կարծում եմ կապ ունի դրա հետ: Եթե կարող եք որոծակի խորհուրդ տվեք, ինչպես վարվեմ, ուղղակի երեխայի խոսելը փոխվել է և հաճախ բերանը ծամածռելով է խոսում:
    Վերջին խմբագրող՝ Հասուլյո: 04.09.2008, 11:22: Պատճառ: Գրառման ավելացում
    Խոսքով բոլոր մարդիկ միատեսակ են, և միայն արարքներն են բացահայտում նրանց տարբերությունը...

  8. #263
    Սկսնակ անդամ Երևան Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.08.2008
    Գրառումներ
    50
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Մեջբերում Հասուլյո-ի խոսքերից Նայել գրառումը

    Ավելացվել է 12 րոպե անց
    Ես ևս մի հարց էլ ունեմ. Իմ տղան երեք ու կես տարեկան է, դեռ երկու տարեկանում նրա շնչառությունը վատացավ, երբ ցույց տվեցին համապատասխան բժշկին, նա ասաց, որ ժողովրդի լեզվով ասած՝ քթի մեջ միս ունի, պետք է հեռացնել, որպեսզի չազդի երեխայի մտավոր զարգացվածության վրա, այսինքն չդառնա ցրված, անուշադիր, վատ սովորի, ես էլ մտավախություն ունեցա և վիրահատեցինք, սակայն առանց նարկոզի, բժիշկը ասաց, որ շատ մեծ է եղել և ստիպված են եղել երկու կտորի բաժանել նոր հեռացնել, ես հարցրեցի արդյո՞ք նորից չի աճի եթե լավ մաքրված չլինի, նա էլ ասած, որ լավ է մաքրել… Չանցած մի չորս -հինգ ամիս նկատեցի, որ երեխայի շնչառությունը նորից լավ չի, նորից բժշկի տարա և ասեցին , որ քթի մեջ միս կա, հիմա չգիտեմ արժե նորից վիրահատեն արդեն նարկոզով, թե պետք է սպասել մինչև աճման տարիքն անցնի, կարծում եմ կապ ունի դրա հետ: Եթե կարող եք որոծակի խորհուրդ տվեք, ինչպես վարվեմ, ուղղակի երեխայի խոսելը փոխվել է և հաճախ բերանը ծամածռելով է խոսում:
    Այո եթե երեխայի քթի միջի միսը ամբողջովին հեռացված չէ շատ մեծ հավանականություն կա որ նորից կաճի
    Սակայն զարմանում եմ մի փաստի վրա թե ոնց են այդ տարիքում հեռացրել
    Ամենա քիչը 7 տարեկան պետք է լինի երեխան որ այն հեռացնեն

  9. #264
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Խալերի մասին եմ ուզում հարցնել: Եթե խալը վնասվում է, ասենք քորելուց կամ անզգույշ կպնելուց, վտանգավոր է?

  10. #265
    Սկսնակ անդամ Երևան Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.08.2008
    Գրառումներ
    50
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Մեջբերում GISastgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Խալերի մասին եմ ուզում հարցնել: Եթե խալը վնասվում է, ասենք քորելուց կամ անզգույշ կպնելուց, վտանգավոր է?
    Պոկված խալը կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ, ու բավականին երկար բուժման անհրաժեշտություն կզգացվի:
    Պետք է աշխատել արագ հեռացնել այն խալերը, որոնք մենք անընդհատ ինչ-ինչ պայմաններում վնասում ենք` գոտիով, ուսակապով, վզնոցով կամ հագուստի այլ էլեմենտներով, հատկապես, եթե այն մի քանի անգամ արյունահոսել կամ բորբոքվել է: Ավելի լավ է ազատվել այն խալերից, որոնք հնարավոր չէ հագուստով պաշտպանել արեւից: Հավանականությունը մեծ է, որ արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից արդեն մի քանի անգամ այրված խալը կարող է վերածվել չարորակ նորագոյացության: Երբեք պետք չէ ինքնուրույն փորձել ազատվել խալերից: Ժողովրդական մեթոդներով երբեմն վերացնում են խալերը, բայց հնարավոր հետեւանքների համար ոչ ոք պատասխանատու չէ:

  11. #266
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Ես չեմ կարծում, թե «քթի միսը» հեռացնելու համար պետք է մինչև յոթ տարեկան սպասել, քանզի դժվարացած շնչառության արդյունքում ուղեղի թթվածնամատակարարումը վատանում է, իսկ դա կարող է ազդել մտավոր զարգացվածության վրա: Եթե չեմ սխալվում, այն տարիքի հետ հետաճի է ենթարկվում, բայց եթե իսկապես խանգարում է, կարծում եմ՝ պետք է վիրահատել:

  12. #267
    Սկսնակ անդամ Երևան Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.08.2008
    Գրառումներ
    50
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ կարծում, թե «քթի միսը» հեռացնելու համար պետք է մինչև յոթ տարեկան սպասել, քանզի դժվարացած շնչառության արդյունքում ուղեղի թթվածնամատակարարումը վատանում է, իսկ դա կարող է ազդել մտավոր զարգացվածության վրա: Եթե չեմ սխալվում, այն տարիքի հետ հետաճի է ենթարկվում, բայց եթե իսկապես խանգարում է, կարծում եմ՝ պետք է վիրահատել:
    Ուղղակի մի ծանոթ երեխա կար, 3 տարեկան էր, բժշկի էին տարել ասել էին 7 տարեկան կդառնա նոր կբերեք որ հեռացնենք

  13. #268
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Ուղղակի մի ծանոթ երեխա կար, 3 տարեկան էր, բժշկի էին տարել ասել էին 7 տարեկան կդառնա նոր կբերեք որ հեռացնենք
    Ուրեմն շնչառությանը շատ չէր խանգարում

  14. #269
    Սկսնակ անդամ Երևան Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.08.2008
    Գրառումներ
    50
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն շնչառությանը շատ չէր խանգարում
    Միգուցե

  15. #270
    Մշտական անդամ Safaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2007
    Գրառումներ
    406
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Մեջբերում Երևան Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո եթե երեխայի քթի միջի միսը ամբողջովին հեռացված չէ շատ մեծ հավանականություն կա որ նորից կաճի
    Սակայն զարմանում եմ մի փաստի վրա թե ոնց են այդ տարիքում հեռացրել
    Ամենա քիչը 7 տարեկան պետք է լինի երեխան որ այն հեռացնեն
    ...
    Ամեն ինչ փոխվում է...

Էջ 18 173-ից ԱռաջինԱռաջին ... 81415161718192021222868118 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վստահո՞ւմ եք բժիշկներին
    Հեղինակ՝ ivy, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 09.04.2018, 16:25
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Հարցեր լինուքսից
    Հեղինակ՝ david, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 94
    Վերջինը: 21.01.2014, 21:09
  4. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  5. Բժիշկներին դիմո՞ւմ եք
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.01.2008, 21:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •