ակումբցի բժիշկներ ինձ կասեք իմանամ կետոնալը ինչի համար ա? ինչ դեղ ա?
ինձ նշանակել են /պարանոցիս հատվածում ցավեր ունեմ/ բայց ով լսում ա էտ անունը ասում ա հանկարծ չխմես
ակումբցի բժիշկներ ինձ կասեք իմանամ կետոնալը ինչի համար ա? ինչ դեղ ա?
ինձ նշանակել են /պարանոցիս հատվածում ցավեր ունեմ/ բայց ով լսում ա էտ անունը ասում ա հանկարծ չխմես
փոփոխություն,,,,
Որտեղի՞ց կարող եմ իմանալ՝ կոնկրետ դեղը ՀՀ-ում գրանցված է, թե ոչ:
Ապահովագրականում ասեցին, որ դեղը գրանցված չէ, դրա համար չի փոխհատուցվում, պիտի ինքս ձեռք բերեմ: Դեղատանն էլ պնդեցին, որ հաստատ գրանցված է ու որ իրենք չգրանցված դեղեր վաճառելու իրավունք չունեն, բայց ՀԴՄ կտրոնից բացի ուրիշ թուղթ չկարողացան տրամադրել, որով ապահովագրական ընկերության փորձագետին կարողանայի հակառակն ապացուցել:
Կա՞ որևէ կայք, որտեղ կարելի ա նայել ՀՀ-ում գրանցված դեղերի ցանկը: Կամ եթե չկա, ու՞մ պիտի դիմեմ, որպեսզի պաշտոնական ինֆորմացիա ստանամ:
Ու ընդհանրապես, օրենքով թույլատրվում ա արդյո՞ք վաճառել ՀՀ-ում չգրանցված դեղորայք, թե՞ ապահովագրականի փորձագետը սահուն խաբում ա![]()
Վերջին խմբագրող՝ Լեո: 17.11.2013, 09:44:
Գրանցված դեղերը ստեղ են http://www.arlis.am/Annexes/3/GT11.1_12hav.xls
Չգրանցվածները ծախելու իրավունք չկա, բայց դա չի նշանակում, որ չեն ծախում:
Լեո (17.11.2013)
ԱնԱիդա (02.12.2013)
Լեո ջան, օրենքով չի թույլատրվում, բայց լիքը դեղեր կան, որ չեն գրանցվում զուտ էն պատճառով, որ գրանցվելու դեպքում պետք ա Հայաստանը էդ դեղից ինչ որ քանակ ներկրի, բայց չի կարողանում բյուջեի պատճառով: Այսինքն եթե դեղը մեր մոտ գրանցված չի, էդ չի նշանակում որ ինքը վատ դեղ ա կամ բուժման մեջ չի կարա պարտադիր լինի: Ինչի պատճառով հիմնականում աչք են փակում չգրանցված դեղերի վաճառքի համար:
մի հատ կասե՞ք «Դեոնտոլոգիական կանոնն» ինչ ա.
Փոքրիկ շրջմոլիկ (27.11.2013)
Դեոնտոլոգիա - բժշկի և հիվանդի միջև փոխհարաբերությունն է, էթիկան է: Այսինքն, բժիշկը պետք է իմանա, թե ինչպես շփվել հիվանդի հետ:
Սրա իմաստը կայանում է նրանում, որ բժիշկը չկանգնի հիվանդին ասի` քեզ բան չի մնացել, դու էսոր-էքուց վիճակում ես գտնվում, արհամարհական վերաբերմունք չցուցաբերի անբուժելի հիվանդի հանդեպ: Հիվանդը բժշկի դեմքին նայելուց կամ բժշկի խոսքերը լսելուց չպետքա ավելի վատանա, արհամարված զգա, "դիակ" զգա, այլ ճիշտ ընդհակառակը:
Բարև Ձեզ
Meme (28.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (28.11.2013)
Սենյակում որտեղ Wifi-ի սարքն է դրված, քնելուց արժի՞ անջատել այն, թե՞ վնաս չունի:
Փոքրիկ շրջմոլիկ (02.12.2013)
Ոչ ոք չի կարա ասի, թե ինչ կարա լինի դրա հետևանքը: Ովա իմանում....![]()
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ