Վերջին խմբագրող՝ հովարս: 25.05.2011, 02:39:
Ոչ թե՝ 120/80 այլ՝ մինչեւ 120/80: Իհարկե, նկատի չունեմ, սկսած 0-ից : Եթե 110/70 է, դա էլ է նորմալ:
Մի օր, որ լավ զգաք, չափեք ձեր ճնշումը: Դա էլ կլինի Ձեր նորմալ թվերը: Բայց՝ չափեք ճիշտ եւ ճիշտ աշխատող ապարատով:
Նաեւ հիշեք, որ՝
1) ՄԻԱՅՆ զարկերակային ճնշման տատանումները չեն, որ կարող են դառնալ վատ ինքնազգացողության պատճառ:
2) ինքնազգացողությունը կարող է վատանալ ինչ-որ պատճառից, որն ուղեկցվում է ՆԱԵՎ զարկերակային ճնշման տատանմամբ:
Եվ վերջապես,
- եթե խոսքը 1-2 օրվա մասին է, եւ մնացած օրերին ամեն ինչ նորմալ է, ապա չարժե ընկնել եւ ինքնա-հիվանդության պատճառ ման գալ: Տրամադրություն, ներքին լարվածություն, ինչ-որ տհաճ իրավիճակներ, անքուն գիշեր... այս ամենը կարող են բերել ինքնազգացողության վատթարացման:
Վեբկայքի կատարելագործման բլոգ | Ողջ լրատվությունը մեկ էջում | Մեր պապերը բլոգ էին գրում հայերեն վորդպրեսով
---
Իմ դեմքը - Իմ ծիտը - Իմ պլյուսը
Նախ շնորհակալություն պատասխանի համար
Ճիշտն ասած երեկ առաջին անգամ եմ չափել, չափած չկամ, դժվարանում եմ ասել, թե որն է իմ նորման: Լարվածություններն ու անքուն գիշերներն անպակաս են ինձնից, չի բացառվում, որ պատճառներից լինի: Նաև հաճախակի գլխացավեր եմ ունենում, բայց չգիտեմ միգրեն է, թե ճնշման հետ կապված: Իսկ ինքնահիվանդություններ ման չեմ գալիս, վախենում եմ, որ գտածներս շատ կլինեն:
դե ինչ ասեմ …երկու բառով ականջի բորբոքումն է , որը ուղեկցվում է ցավով , միջին ականջում բորբոքային հեղուկի կուտակումով , որը հաճախ ունենում է թարախային բնույթ և չբուժվելու դեպքում երբեմն կարող է բերել թմբկաթաղանթի պատռվելուն…կիսատ պռատ բուժվելու դեպքում կարող է ձեռք բերել խրոնիկ բնույթ …Այսքանը խիստ մատչելի լինելու համար…եթե մանրամասնեք թե ինչն է անհանգստացնում կարելի է ավելի կոնկրետ ու էական պատասխանել , թե չէ բավական ձանձրալի է մանրամասն գրելը…
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Freeman (28.05.2011)
Ուզում եմ իմանալ ինչե՞ս է առաջանում, որո՞նք են ախտանիշները, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, դրանք իրենց զգացնել տալի՞ս են տարիներ հետո /ես կարծում եմ դրանով նորածինները, փոքր երեխաներն են հիվանդանում, ճիշտ է՞/:
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
հարգելի Ամելի ինտերնետում կան բավականաչափ հոդվածներ միջին ականջի բորբոքման մասին
օրինակ մի հղումhttp://www.google.am/search?aq=f&sou...82%D0%B8%D1%82
որում կա Ձեր հարցերի պատասխանը
ավելացնեմ միայն այն ,որ ցանկացած բորբոքում , լինի ականջի , քթի , աչքի և այլ,ն տարիք ու սեռ չի հարցնում և կարող է հանդիպել ցանկացած տարիքում
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Ameli (29.05.2011)
Մի բան էլ, եթե կարելի է՝ կարո՞ղ է ռենտգենը լուրջ ազդեցություն ունենալ հղի կնոջ վրա, այսինքն՝ երեխայի:
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Բժիշկ չեմ
Ամելի ջան, հղի կինը հնարավորինս պետք է զերծ մնա դեղահաբերից ու ռենտգենյան ճառագայթներից ու հատկապես` հղիության առաջին 3 ամիսների ընթացքում: Իսկ ընդհանրապես ռենտգենի ժամանակ հղի կնոջը հատուկ հագուստ են հագցնում, ինչն էլ նվազեցնում է ճառագայթների ազդեցությունը երեխայի վրա:
Ազդեցության մասին. պատահում է, որ ռենտգենյան ճառագայթները ոչ մի ազդեցություն չեն թողնում երեխայի վրա, սակայն տխուր դեպքեր էլ են լինում, երբ այդ ճառագայթների պատճառով երեխան ֆիզիկապես կամ էլ մտավոր թերզարգացած է ծնվում:
Ավելի մանրամասն պատասխան ստանալու համար կարող ես քեզ մատչելի լեզվով գուգլի փնտրող համակարգով հսկայածավալ նյութեր ու այդ հարցի շուրջ ֆորումային քննարկումներ գտնել:
In consiliis nostris fatum nostrum est.
Ameli (29.05.2011)
Ameli (29.05.2011)
Հարգելի բժիշկներ և պարզապես մարդիկ, ովքեր հասկանում են բժշկությունից, ի՞նչ անել, երբ մորմ է խայթել
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Եթե խոսքը Հայաստանի մասին է, ապա մեր մորմերը գրեթե թունավոր չեն:
Ավելի վտանգավոր է, երբ խայթվածն ալերգիկ է, ու մորմի խայթոցով ուղղակի բուռն ալերգիկ ռեակցիա է սկսվում:
Իմ փորձից ասեմ. մոտ մի 20-30 անգամ բախտ եմ ունեցել բուժել մորմի խայոթոցով մարդկանց (Կոտայքի ու Արարատի մարզերում): Ոչ մի լուրջ կամ արտառոց խանգարումներ չեն դիտվել այդ մարդկանց մոտ: Մեկ-երկուսի մոտ ուղղակի որոշ ալերգիկ շեղումներ:
Խայթած տեղին՝ սառը, ընդհանուր հակաալերգիկներ ու վերջ:
Վերջին խմբագրող՝ e-armenians: 02.06.2011, 14:45:
Վեբկայքի կատարելագործման բլոգ | Ողջ լրատվությունը մեկ էջում | Մեր պապերը բլոգ էին գրում հայերեն վորդպրեսով
---
Իմ դեմքը - Իմ ծիտը - Իմ պլյուսը
Նարե91 (02.06.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ