Շնորհակալություն խնդրանքիս արձագանքելու համար: Ասեմ որ երկար տարիներ դիմել ենք բժիշկների, բայց՝ անօգուտ: Եթե գիտեք բուժում ժողովրդական մեթոդներով խնդրում եմ ասեք, բավականին օգնած կլինեք:Նախապես շնորհակալ եմ:
Ժողովրդական մեթոդով եռվորյակ նյարդի խնդիրները բուժելու մասին տեղեկություն չունեմ, սակայն գիտեմ, որ այդ նյարդի խնդիրներով (տրիգեմինիտով) զբաղվում են հենց նևրոպաթոլոգները: Չի բացառվում, որ Ձեր պրոբլեմով զբաղվող բժիշկը այդ հարցում այնքան էլ փորձառու չի եղել, փորձեք դիմել այլ մասնագետի (նևրոպաթոլոգի):
Բարև Ձեզ
Շնորհակալություն խորհուրդի համար, թերևս դուք ճիշտ եք: Ասեմ որ դիմել ենք տարբեր նևրոպաթոլոգների տարբեր քաղաքներում, անգամ բժշկական համալսարանին (Թեսալոնիկե) կից բուժարաններում,որտեղ հենց իրենք՝ դասախոսներն են հետևում: Արդյունքում զրկվեց երկու ատամից և մեկն էլ փչացվեց, արդեն ենթակա է հանվելու: Մեկ անօգուտ վիրահատություն և բազում դեղեր: Հիմա ինչ որ մի մեթոդ ենք իմացել , (տաքացրած աղով մերսումներ անել) արդեն երկու օր է ինչ անում է կինս և բավականին արդյունավետ է:
Վերջերս "ОРТ" հեռուստաալիքի "Жить здорово!" հեռուստահաղորդումով խոսում էին տրիգեմինիտի, տրիգեմինալ նևրալգիայի բուժման մասին:
1. чpескoжнaя рaдиoчастотнaя тpигeминaльная ризoтoмия - այս վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացման տակ, որի նպատակն է եռվորյակ նյարդի հանգույցի մասնակի քայքայումը: Դեմքի միջով անց է կացվում շատ բարակ ասեղ, որն իրականացնում է նշված հանգույցի ստիմուլյացիա... (ինքս տեսել եմ հեռուստացույցով) :
2. Mикpовaскулярная дeкомпpессия - այս վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացման տակ, որի նպատակն է դիմային նյարդի հանգույցի վասկուլյար դեկոմպրեսիան: Ախտահարված կողմի պտկաձև ելունի շրջանում կատարվում է տրեպանացիա...
Նշված վիրահատությունները Ռուսաստանում ՀԱՍՏԱՏ կատարում են, Հայաստանի մասին չեմ կարող ասել:
Ավելացնեմ, որ նախ Ձեզ պետք է ախտորոշեն, նոր անցնեն բուժման այս մեթոդներին: Ախտորոշման մեջ մտնում է նաև գլխուղեղի МРТ-ն:
Իսկ բուժման այս մեթոդներով զբաղվում են նեյրովիրաբույժները:
Բարև Ձեզ
հովարս (09.05.2011)
Vaio
«Ավելացնեմ, որ նախ Ձեզ պետք է ախտորոշեն, նոր անցնեն բուժման այս մեթոդներին: Ախտորոշման մեջ մտնում է նաև գլխուղեղի МРТ-ն:
Իսկ բուժման այս մեթոդներով զբաղվում են նեյրովիրաբույժները»:
Շնորհակալություն, եթե այս մեթոդը չօգնի կօգտվեմ ձեր խորհուրդից, բայց հուսով եմ գոծն այդտեղ չի հասնի :
Անեմիան ախտաբանական վիճակ է, որը բնութագրվում է օրգանիզմում արյան միավոր ծավալում հեմոգլոբինի քանակի իջեցումով, որը որպես կանոն ուղեկցվում է էրիթրոպենիայով: Դասակարգվում են`
պոստհեմոռագիկ
հեմոլիտիկ
դիսէրիթրոպոետիկ անեմիաներ:
Պոստհեմոռագիկ անեմիաներ
Զարգացման պատճառը արյան կորուստն է: Կախված արյան կորստի արագությունից տարբերում են` սուր և խրոնիկ պոստհեմոռագիկ անիմիաներ: Սուրը զարգանում է արյան մեծ ծավալի սուր միանվագ կորստի դեպքում: Պաթոգենեզում տարբերում ենք երեք շրջան` ռեֆլեկտոր, հեմոդիլուցիոն և ոսկրածուծային: Ռեֆլեկտոր շրջանում զարգանում է նորմոցիտեմիկ հիպովոլեմիա: Իջնում է շրջանառող արյան ծավալը և ճնշումը: Երկրորդ շրջանում արյան ծավալը օրգանիզմը փորձում է վերականգնել հեղուկի արտաանոթային ռեզեռվների հաշվին: Այս դեպքում առաջանում է օլիգոցիտեմիկ նորմո կամ հիպովոլեմիա: Երրորդ շաջանում (4-5 օրը) էրիթրոպոեզի խթանման հաշվին հեմատոկրիտը կգա նորմայի, բայց կառաջանա հիպոքրոմ անեմիա: Խրոնիկը դիտարկվում է որպես երկաթ դեֆիցիտային անեմիա:
ենոլիտիկ անեմիաներ
Այս դեպքում անեմիաների առաջացման պատճառն է էրիթրոդիերեզի (էրիթրոցիտների քայքայման) առաջացումը, որը գերազանցում է էրիթրոպոեզը: Լինում են` ժառանգական (առաջնային) և ձեռք բերովի (երկրորդային): Ձեռք բերովիները բաժանվում են`
1. Իմուն-հեմոլիտիկ անեմիաներ, որոնք հետերոգեն հիվանդությունների խումբ են, որոնց ընդհանրականը նա է, որ էրիթրոցիտների վնասման պատճառը հակամարմիններն են կամ լիմֆոցիտները: Տարբերում ենª ալոիմուն(այս դեպքում պատճառը անհամատեղեիլ արյուն կամ էրիթրոցիտար մասսա ներարկելն է), տրանսիմուն (աուտոիմուն հեմոլիտիկ անեմիայով հիվանդ մոր օրգանիզմից հակամարմինները անցնում են պտղի օրգանիցմª առաջացնելովª հեմոլիտիկ անեմիա), հետերոիմուն (էրիթրոցիտների թաղանթներին վիրուսների կամ դեղանյութերի ազդեցության տակ առաջանում են նոր անտիգեններ) և աուտոիմուն (երբ հակամարմիններ են առաջանում չփոփոխված էրիթրոցիտների նկատմամբ):
2. Տոքսիկ հեմոլիտիկ անեմիաներ: Այս դեպքում էրիթրոդիերեզի մեծացման պատճառը էկզոգեն կամ էնդոգեն հեմոլիտիկ թույների ազդեցությունն է, որոնք լուծում են էրիթրոցիտի թաղանթի ճարպային կոմպոնենտը (հիմնականում լեցիցինը), որի հետևանքով մեծանում է նրանց թափանցելիությունը նատրիումի և կալիումի համար և հետևաբար տեղի է ունենում էրիթրոցիտների հիպեր հիդրատացիա և ուռճեցում (սֆերուլացիա) և երբ էրիթրոցիտների ծավալը մեծանում է կրիտիկականից, սա բերում է նրանց քայքայման: Տոքսիկ հեմոլիտիկ անեմիաները կարող են պայմանավորված լինել նաև քաղանք կայունացնող գործոնի` վիտամին E-ի անբավարարությամբ:
3. Մոխանիկական հեմոլիտիկ անեմիաների պատճառը տարբեր գործոններով էրիթրոցիտների մեխանիկական վնասունմ է: Օրինակ սրտի փականների պրոթեզավորման դեպքում:
Ժառանգական հեմոլիտիկ անեմիաներ
Լինում են` մեմբրանոպաթիաներ, ֆերմենտոպաթիաներ և հեմոգլոբինոպաթիաներ: Իրենց հերթին մեմբարանոպաթիաները լինում են` սպիտակուց կամ լիպիդոկախյալ: Սպիտակուց կախյալները առաջացնում են` միկրոսֆերոցիտոզ, ստոմատոցիտոզ, օվալոցիտոզ, իսկ լիպիդ կախյալները` ականտոցիտոզ: Միկրոսֆերոցիտոզը դա սպեկտրին սպիտակուցի ժառանգական անբավարարության ժամանակ առաջացող հիվանդությունն է, որը բերում է իոնային հաշվեկշռի խանգարումների, էրիթրոցիտների ուռճեցման, որի շնորհիվ նրանք ավելի են կորցնում իրենց դեֆորմանալու հատկությունը, և սրանք անցնելով փայծաղի միջսինուսային ճողքերով` կարող են կորցնել թաղանթի միամասըª վերածվելով միկրոսֆերոցիտների, որոնք անոմալ բջիջներ են և երթարկվում են ներբջջային հեմոլիզի մակրոֆագալ համակարգի միջոցով: Այս հիվանդությունը ժարանգվում է որպես դոմինանտ հատկանի
Ֆերմենտոպաթիաներ
Հայտնի է, որ էրիթրոցիտներում գլյուկոզի ուտիլիզացիայի ճանապարհներից մեկը դա գլիկոլիզն է, ուրեմն եթե բացակայեն գլիկոլիզին մասնակցող ֆերմենտները, ապա կխախտվի բջջի էներգոապահեվվումը և կառաջանան հեղուկի հաշվեկշռի խանգարումներ: Ուտիլիզացիայի երկրորդ ճանապարհը պենտոզֆոսֆատային ցիկլն է. կարող է բացակայել գլյուկոզո-6-ֆոսֆատ դիհիդրոգենազա ֆերմենտը, որը կբերի վերականգնված գլյուկորոնաթթվի դեֆիցիտի և թույլ օքսիդիչների ազդեցության տակ կառաջանա հեմի և թաղանթների օքսիդացում է տեղի ունենում, որի հետևանքով իջնում է էրիթրոցիտնորի կյանքի տևողությունը և տեղի է ունենում ներանոթային հեմոլիզՀեմոգլոբինոպաթիաներ
Մի դեպքում կարող է խաթարված լինել հեմոգլոբինի սպիտակուցային շղթաների սինթեզը (թալասեմիա): Տարբերում են ալֆա և բետտա թալասեմաններ: Ալֆա տակասեմիայի դեպքում խաթարվում է ալֆա շղթայի սինթեզը և առաջանում է բետտա 4 հեմոգլոբին: Բետտա տալասեմիայի պաթոգենեզը ավելի բարդ է, երթադրուն են, որ նրա զարգացման հիմքու ընկած է սպայսինգի խանգարումը, այսինքն այն թոթոխությունը , որին ենթարկվում է մատրիցային ՌՆԹ-ն կորիզից ցիտոպլազմա անցնելիս:
Գլոբինի շղթաներում կարող են լինել կոմֆորմացիոն թոթոխություններ, օրինակ մանգաղղաձև բջջային անեմիան , որի զարգացման հիմքում ընկած է հեմոգլոբին S-ի առաջացումը: հեմոգլոբին S-ում բետտա շղթայի 6-րդ դիրքում գլյուտամինաթթուն փոխարինված է վալինով: Մանգաղաձևության ֆենոմենը կախված է թթվածնով հագենալուց հետո հեմոգլոբինի լուծելիության անկումն է: Օրինակ նորմալ հեմոգլոբինը թթվածնով հագենալուց հետ լուծելիությունը ընկնում է 2 անգամ, իսկ մանգաղաձև անեմիայի ժամանակ 100 անգամ: Բջջր կենտրոնում առաջանում է ժելատինանման գոյացություն, որը կարծրանում է` փոքրացնելով բջջի դեֆորմացիոն հատկությունները:
Քեզ համար կուռք մի ստեղծիր քո սեփական պատկերից։
Հարգելի բժիշկներ, էն որ ասում են, թե նարկոզը կարող է հիշողության ազդել, դա անմիջապես նակոզից հետո՞ է սկսում հանդես գալ, թե՞ որոշ ժամանակ անց: Արդեն Նարկոզից 2 տարի է անցել, հիմա ես նոր եմ սկսել նկատել, որ հիշողությունս բավականին վատացել ա ու սարսափելի ցրված եմ դարձել:
I may be paranoid but no android!
Պետք չէ ամեն ինչ նարկոզի վրա բարդել: Նույն ձեւ, կարելի է ենթադրել, որ մի երեք տարի առաջ սթրես ես տարել (էդ էլ դու կիմանաս, թե ուր ես տարել՝ Երեւան, թե Գյումրի ու դա է պատճառը:
Գերհոգնածությունը կամ ուղեղը սղոցող միտքը կարող է բերել ցրվածության, իսկ ցրված մարդը չի կարող լավ հիշել, քանի որ ֆիքսելը լավ չի ստացվում: Կամ էլ, գուցե հիշելու հավես չունես
Մի խոսքով, շատ մի մտածիր, լավ կլինի:
Վեբկայքի կատարելագործման բլոգ | Ողջ լրատվությունը մեկ էջում | Մեր պապերը բլոգ էին գրում հայերեն վորդպրեսով
---
Իմ դեմքը - Իմ ծիտը - Իմ պլյուսը
Բ=իշկներ ջան, ինձ մի քիչ կպատմեմ հիպօքսիա հիվանդության մասին, իմ մոտ էտա, ինձ ավելի կոնկրետ հետաքրքրումա ինձ ինչ չի կարելի անել և արդյոք ետ հիվանդությամբ կարող եմ ազատվալ ծառայությունից թե ոչ:
Նույն բանը ինձ են գրել վաենկոմատում, ոնց հասկացել եմ ոչ մի լուրջ բան չկա
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
միոկարդի հիպօքսիան ևս դիագնոզ չէ , այն կարող է առաջանալ մի շարք պատճառներից, ինչպես լուրջ այնպես էլ ոչ շատ , թե ինչքանով է լուրջ կարելի է ասել միայն սրտաբանական հետազոտություններից հետո`ԷՍԳ, ԷխոՍԳ, արյան բիոքիմիական անալիզներ, մեզի ընդհ քննություն ...
հա ի դեպ երբեմն վախից , հուզումից ԷՍԳի վրա նման փոփոխություններ հնարավոր են , որովհետև երբ մարդը հուզվում է , ադրենալինի քանակը արյան մեջ բարձրանում է , որն էլ անոթների սպազմի պատճառ է դառնում:Ինչքան հասկացել եմ "նախաբանակային" աժիոտաժի մեջ եք: Ասեմ, որ հիմա զորակոչիկների բժշկական հետազորությունները շատ խիստ հիմքերի վրա է դրված ու կատարվում է բավականին մակարդակով, այնպես որ հետևեք բոլոր ցուցումներին և շատ շուտով Ձեզ լիարժեք պատասխան կտան:Իմ կողմից միայն կավելացնեմ, որ ի սրտե ցանկանում եմ խնդիրներ չլինեն:
Վերջին խմբագրող՝ Գեա: 18.05.2011, 21:04:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ