User Tag List

Էջ 55 173-ից ԱռաջինԱռաջին ... 54551525354555657585965105155 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 811 համարից մինչև 825 համարի արդյունքները՝ ընդհանուր 2581 հատից

Թեմա: Հարցեր բժիշկներին

  1. #811
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    36
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկ ջան վիտամին Ց բարձրացնում է աշխատականությունը,այն զբաղվում է կորիտկոստերոիդների արտադրությաբ,որոք աշխուժացնում են մարդուն ու պահում են առույգ,օրգանիզմից հեռացնում է տոկսիկ նյութերը եւ ամրացնում է կապիլյարները,հակացուցումները ալերգիկ ռեակցիաներ,երիկամների անբավարարվածություն,ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի թթվային խոց,խորուրդ է տրվում կուրսը ընդունել ոչ ավել քան 20 օր,կարծում եմ օրը 1 հաբը 500մգ կեսօրին լրիվ բավական է ու այդ չափաբաժնով կողմնակի էֆֆեկտներ չի առաջացնի,խորհուրդ է տրվում խմել ինչ-որ քաղցր բանով՝օրինակ շաքարաջրով:հա մոռացա ասեմ նա նեւ մասնակցում է հեմոգլոբինի արտադրությանը՝փոխելով երկաթի վալենտականությունը,նաեւ ստեղծում է միացնող սպիտակուց կոլագեն ու բարձրացնում է իմունային համակարգը:
    Վերջին խմբագրող՝ Magic-Mushroom: 21.11.2010, 01:46:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (21.11.2010), VisTolog (21.11.2010), Հայկօ (21.11.2010), Նաիրուհի (21.11.2010), Նարե (08.12.2010)

  3. #812
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարև Ձեզ,երկար ժամանակ լուռ հետևում էի և հարցերին և պատասխաններին :Ինձ մոտ այնպիսի տպավորությունն է ,որ ակւմբի անդամներից շատերի մոտ առկա է խրոնիկ հոգնածության համախտանիշ կոչվածը(,քնկոտություն,ախորժակի վատացում.անքնություն,հիշողության վատացում, փոփոխություններ էմոցիոնալ ոլորտում),որը բերում է նևրոզի բազմաթիվ դրսևորումների,մերաբոլիզմի խախտման և այլն, աչքաթող անելը վտանգավոր է նրանով, որ օրգանիզմի կոմպենսատոր հնարավորությունները վաղ թե ուշ սպառվում են և ֆունկցիոնալ խախտումներըբերում են օրգանական լուրջ խախտումների:Նշված բուժական միջոցառումները գրագետ են,բայց դրանք ոչինչ են եթե առաջին հերթին չփոխվի ապրելակերպը,սննդակարգը:և վերջում ավելացնեմ մի բան...ոչ մի գրագետ բժիշկ չի կարող առանց հետազոտությունների դնել ճիշտ դիագնոզ այնպես որ կարծում եմ ամենառեալը մասնագետի ոչ թե վերտուալ այլ իրական խորհրդատվությունն է...
    PS եղեք առողջ և մի խուսափեք բժշկի մոտ գնալուց,նույնիսկ եթե դրա համար գումար ծախսեք..
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (21.11.2010), Mark Pauler (21.11.2010)

  5. #813
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաև մարգանցովկայի թույլ լուծույթով ողողումներն են շատ օգտակար ատամի հեռացման դեպքում:
    Ճիշտ է, աղը օգնում է թարախակալումների ժամանակ, բայց լնդերի պրոբլեմները լիովին չի լուծում, բժշկի միջամտությունն այս դեպքում պարտադիր է
    Մարգանցովկայից զգույշ. լուրջ թունավորումների պատճառ կարող է դառնալ:

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    ռեք-լամ-լա~ր.....
    Ռեկլամ ես ասում: Միակ մածուկը, որը լնդերիս վիճակը լավացնում ա, էդ ա
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերսի էր ջան ինչպես միշտ մանրամասն պատասխանի համար:
    Մի երկու հարց էլ:
    1. Ո՞ր հոգեկան հիվանդությունը կարող է ազդել մարդու խելացիության և/կամ նմանատիպ այլ ֆունկցիայի լավացման վրա: Կա՞ տենց բան (բացի լատենտ արգելակման մակարդակի իջեցումից, դրան ծանոթ եմ):
    Լավացմա՞ն: Տենց բան չկա: Գրեթե ցանկացած հոգեկան խանգարում ինչ-որ իմաստով ազդում է կոգնիտիվ ֆունկցիաների վրա: Նույնիսկ մանիակալ համախտանիշի ժամանակ, երբ մտածողությունն արագանում է, ուշադրությունը դառնում է ցրված, հետևաբար արագացած մտածողությունն իր նպատակին չի ծառայում:

    Մեջբերում Հայուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ 18 տարեկանում հիշողության թուլացման պատճառը ինչը՞ կարող է լինել... Արդեն 1 ամիսա զգում եմ, որ սկսում եմ վատ հիշել
    Գերհոգնածություն կամ անեմիա: Ստուգվել է պետք:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (21.11.2010), VisTolog (22.11.2010), Հայուհի (21.11.2010), ՆանՍ (22.11.2010)

  7. #814
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռեկլամ ես ասում: Միակ մածուկը, որը լնդերիս վիճակը լավացնում ա, էդ ա

    Մեկել գիտե?ս որն ա լավը.Splat-ի with sea minerals-ը. համ լնդերի համար ա, համ ատամի էմալի վերականգնման, համ էլ սպիտակ ա պահում

    Մեջբերում Հայուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ 18 տարեկանում հիշողության թուլացման պատճառը ինչը՞ կարող է լինել... Արդեն 1 ամիսա զգում եմ, որ սկսում եմ վատ հիշել
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Գերհոգնածություն կամ անեմիա: Ստուգվել է պետք:
    Հիմա ես 4-րդ դասարանից մինչև հիմա անեմիա ունե?մ
    Վերջին խմբագրող՝ ՆանՍ: 22.11.2010, 15:37:
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  8. #815
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ օֆֆթոփեմ գնամ

    Սպլատից խոսեցիք... Փոքր ժամանակ ինձ միշտ հետաքրքրում էր, թե ինչի ա ատամի մածուկները սպիտակ (դե էն թվերին գույնզգույն ատամի մածուկներ չկային ) ու ինչի օրինակ սև գույնի մածուկ չեն արտադրում: Վերջերս պարզեցի, որ մանկությանս երազանքներից մեկը կատարվեց, Սպլատը ունի սև գույնի ատամի մածուկ՝ բուսական հիմքով Ճիշտ ա, համը սկզբից մի քիչ զզվելի էր, բայց հետո սովորեցի
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (22.11.2010), ՆանՍ (22.11.2010)

  10. #816
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հարց բժիշկներին, դիմաներվի բորբոքման համար արդյո՞ք ասեղնաբուժությունն անհրաժեշտ է,մասնագետին դիմել են,նշանակումներ,սրսկումներ արվել է,բայց գրեթե անօգուտ, արդեն մի ամսից ավել է որևէ փոփոխություն չկա,միայն գլխացավերն են մեղմացել:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  11. #817
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դիմաներվի բորբոքումը իսկապես պահանջում է երկարատև բուժում:Ֆիզիոթերապևտիկ միջոցառումները ցանկալի են իրականացնել իբրև բուժման վերջակետ:
    Եթե կասկածներ ունեք բժշկի մասնագիտական փորձի կամ որակի վրա դիմեք մեկ ուրիշ մասնագետի :Երկրորդ կարծիքը երբեք չի խանգարի:
    Եղեք առողջ
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  12. #818
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    36
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան ճիշտ է պատասխանը գիտեմ,բայց ցանկանում եմ հարցնեմ,այսօր հեմոգլոբինի անալիզ տվեցի ու արդյունքը 135 էր,մեկ շաբաթ առաջ 165,ես էլ պանիկայի մեջ ընկա ու գնացի երկաթ պարունակող դեղ առա,Բ12,Ֆոլլաթթու ու վիտամին Ց,ձեր կարձիքով ինչի համար կարող էր հեմոգլոբինը այդքան ընկներ:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  13. #819
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հարգելի Magic-Mushroom անհասկանալի է, թե ինչի համար եք հարցրել , եթե պատասխանը գիտեք
    այնուամենայնիվ փորձեմ օգտակար լինել, հեմոգլոբինի կոնցենտրացիայի անկման պատճառներն են
    1) բոլոր անեմիաները ,որոնց առաջացման պատճառներն են
    -արյունահոսությունը
    -արյունաստեղծման խանգարումները
    - արյունաքայքայման(էրիթրոցիտներ) պրոցեսի բարձրացումը
    2)հիպերհիդրատացիան
    Hb-ի անկման հնարավոր ամենաանվտանգ պատճառ կարող է լինել այն .որ առաջին անգամ արյունը եղել է ավելի կոնցենտրիկ քան երկրորդ անգամը:
    Կուզեի նշել նաև մի շատ ցավալի փաստի մասին `Երևանի տարբեր լաբորատորիաներում միաժամանակ անալիզ տալու դեպքում հաճախ ստացվում են տարբեր պատասխաններ:Այսինքն պետք է հաշվի առնել նաև մարդկային ֆակտորը(ցավոք սրտի)
    Եղեք առողջ
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (05.12.2010), Meme (06.12.2010)

  15. #820
    Մշտական անդամ չեզոք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2009
    Գրառումներ
    195
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես դեմքի պզուկների հետ կապված խնդիր ունեմ, չեմ կարողանում դրանցիծ ազատվել, գիտեք ինչ ձև ունեն, թարախոտ ծայր չունեն, ուռած են, կոշտ են ու ցավոտ, սովորաբար բավականին մեծ են լինում, երկար ժամանակ չեն անցնում, անցնելուց հետո էլ անպայման հետք է մնում, դեմքիս հետքեր կան որ մոտ 5 տարվա են, բայց դեռ կարմիր են: Չգիտեմ ինչ անեմ, հիգիենայի հարցում շատ ուշադիր եմ, միշտ մաքուր եմ պահում, վերջերս սննդակարգիցս քաղցրը հանել եմ, բայց միևնույնն է չի օգնում: Շատ միջոցներ եմ փորցել չի օգնում՝ զիներիտը սարսափելի չորացնում է մաշկս ու ավելի խոցելի է դարցնում, անտիբիոտիկներով պատրաստված միջոցներն ել են նույն էֆեկտը ունենում, սելտոնն էլ չօգնեց: Չգիտեմ ում դիմեմ, ինչ խորուրդ կտաք ու ինչ լավ կլինիկայի տեղ գիտեք, որտեղ կարող են նորմալ անալիզներ անցկացնել ու բուժում նշանակել:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (07.12.2010)

  17. #821
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում չեզոք-ի խոսքերից Նայել գրառումը
    ես դեմքի պզուկների հետ կապված խնդիր ունեմ, չեմ կարողանում դրանցիծ ազատվել, գիտեք ինչ ձև ունեն, թարախոտ ծայր չունեն, ուռած են, կոշտ են ու ցավոտ, սովորաբար բավականին մեծ են լինում, երկար ժամանակ չեն անցնում, անցնելուց հետո էլ անպայման հետք է մնում, դեմքիս հետքեր կան որ մոտ 5 տարվա են, բայց դեռ կարմիր են: Չգիտեմ ինչ անեմ, հիգիենայի հարցում շատ ուշադիր եմ, միշտ մաքուր եմ պահում, վերջերս սննդակարգիցս քաղցրը հանել եմ, բայց միևնույնն է չի օգնում: Շատ միջոցներ եմ փորցել չի օգնում՝ զիներիտը սարսափելի չորացնում է մաշկս ու ավելի խոցելի է դարցնում, անտիբիոտիկներով պատրաստված միջոցներն ել են նույն էֆեկտը ունենում, սելտոնն էլ չօգնեց: Չգիտեմ ում դիմեմ, ինչ խորուրդ կտաք ու ինչ լավ կլինիկայի տեղ գիտեք, որտեղ կարող են նորմալ անալիզներ անցկացնել ու բուժում նշանակել:
    Ձեև գրառումից ես այդպես էլ չհասկացա դուք երբևէ դիմել եք մաշկաբանի խորհրդատվությանը թե ոչ:եթե այո ապա միայն մնում է զարմանալ թե ինչու երբեք դեմքի վնասված հատվածներից քերուկ չի վերցվել դեմոդեկոզ հիվանդությունը հաստատելու կամ ժխտելու համար:Այնումանենայնիվ ես մի փոքր ինֆորմացիա կտեղադրեմ այդ հիվանդության մասին,իսկ դուք կարդալուց հետո նմանություններ գտնելու դեպքում դիմեք մաշկաբանի այդ հիվանդությունը հաստատելու կամ ժխտելու համար:
    դեմոդեկոզի առաջման պատճառը միկրոսկոպիկ տզերն են` դեմոդեքս ֆոլիկուլորում անվանումով:Մարդկանց մեծ մասի համար սրանք համարվում են մաշկի նորմալ բնակիչ և սնվում են մաշկի մեռած բջիջներով,բայց բավական է ,որ ընկնի օրգանիզմի դիմադրողականությունը և նրանք կարողանում են ներթափանցել մաշկի ավելի խորը շերտեր`առաջացնելով բորբոքային պրոցեսսներ:Դեմոդեկոզի կլինիկան շատ նման է սովորական կորյակային ցանին(ուգրիներ) և վարդագույն կորյակներին:հաճախ այս երկու հիվանդությունները զուգակցվում են ,քանի որ ուգրիների ժամանակ ընկնում է մաշկի տեղային իմունիտետը:
    Դեմեդեկոզը կարող է առաջանալ ցանկացած տարիքում , բայց առավել հաճախ այն հանդիպում է դեռահասային տարիքում,երիտասարդների,հղիների մոտ:հիվանդության մանիֆեստացիայի պատճառ կարող է դառնալ ուժեղ էմոցիոնալ ստրեսը:Սխալ բուժման կամ ուգրիները ճզմելու հետևանքով կարող է տեղի ունենալ հիվանդության սրացում,քանի որ տզերը հիվանդ հատվածից կարողանում են տեղափոխվել մաշկի առողջ հատվածներ: Դեմոդեկոզի ժամանակ վնասված հատվածներում ցավոտ, կարմիր ուգրիներին ուղեկցում են քորը,մաշկի չորությունը,կարմրությունը:Ընդ որում այս երևույթները կարող են լինել ինչպես անընդհատ այնպես էլ առաջանալ տոնիկների օգտագործումից, սառը ջրով լվացվելուց հետո:
    Դիագնոզի համար մաշկի վնասված հատվածներից վերցնում են քերուկ և հետազոտում միկրոսկոպի տակ:
    Այս հիվանդությունը երբեք չի անցնում ինքնուրույն կամ տարիքի հետ ,այնպես որ բոլոր այն դեպքերում երբ ուգրիները տարիներով անհանգստացնում են պետք է հատկապես կասկածել դեմոդեկոզի մասին և վազել մաշկաբանի մոտ...
    եղեք առողջ
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (07.12.2010), VisTolog (07.12.2010), չեզոք (07.12.2010)

  19. #822
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ բուժու՞մ:
    Էս նկարներին նայելուց հետո դժվարանում եմ հավատամ, որ ես կամ չեզոքը դրան հանդիպած կլինենք:

  20. #823
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խելացի բժիշկը բուժում նշանակում է միայն հաստատված դիգնոզի դեպքում:
    այդ նկարներից վախենալ պետք չէ, այնտեղ տեղադրված են հատկապես հետաքրքիր , ծանր, ուշացված դեպքերը: ես արդեն նշել եմ որ դեմոդեկոզի կլինիկան հաճախ շատ նման է սովորական վուլգար ակնեի(ուգրիներ )կլինիկային և այդ պատճառով վերջնական դիագնոզել կարելի է միայն մաշկից քերուկ վերցնելուց հետո:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  21. #824
    Մշտական անդամ չեզոք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2009
    Գրառումներ
    195
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Խելացի բժիշկը բուժում նշանակում է միայն հաստատված դիգնոզի դեպքում:
    այդ նկարներից վախենալ պետք չէ, այնտեղ տեղադրված են հատկապես հետաքրքիր , ծանր, ուշացված դեպքերը: ես արդեն նշել եմ որ դեմոդեկոզի կլինիկան հաճախ շատ նման է սովորական վուլգար ակնեի(ուգրիներ )կլինիկային և այդ պատճառով վերջնական դիագնոզել կարելի է միայն մաշկից քերուկ վերցնելուց հետո:
    շնորհակալություն խորհուրդների համար, իսկ կարող եք լավ մաշկաբանի խորհուրդ տալ, թե չէ վախենում եմ հոնքի տեղը աչքն էլ հանեն

  22. #825
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ցավոք մաշկաբան ընկեր չունեմ ,դրա համար անուններ տալ չեմ կարող:Բայց կարծում եմ ,որ մաշկա-վեներոլոգիայի կենտրոնի բժիշկները ի վիճակի են լուծելու Ձեր պրոբլեմը:կարևորը դուք պնդեք ,որ մաշկից քերուկ վերցնեն:Բացի այդ այսօր կան մի քանի մասնավոր կոսմետիկ կենտրոններ`հելիոս ,ավանտա ...,որտեղ կան բժիշկ- մաշկաբաններ:Կարող եքե դիմել նաև նրանց:Ծագած հարցերի դեպքում կարող եք դիմել "ընկերոջ օգնությանը",այսինքն ինձ:ես էլ կփորձեմ իմ հնարավորության սահմաններում խորհուրդներով օգնել և ուղղորդել Ձեզ:Այքանը կարևորը սայլը տեղից շարժելն է ....
    եղեք առողջ
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    չեզոք (07.12.2010)

Էջ 55 173-ից ԱռաջինԱռաջին ... 54551525354555657585965105155 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վստահո՞ւմ եք բժիշկներին
    Հեղինակ՝ ivy, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 09.04.2018, 16:25
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Հարցեր լինուքսից
    Հեղինակ՝ david, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 94
    Վերջինը: 21.01.2014, 21:09
  4. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  5. Բժիշկներին դիմո՞ւմ եք
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.01.2008, 21:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •