Հայկ, քնելուդ տեղը միջանցիկ քամիներ կա՞ն: Աշխատիր գոնե վզիդ մասում փակոտ բանով քնել ու օրվա մեջ ուշադրություն դարձնել վրադ փչող քամիներին: Ինձ մոտ նման դեպքերում է կոկորդի ցավ առաջանում:
Երևի բորբոքային պրոցես կա, լավ կանես՝ բժկի դիմես:![]()
Հայկ, քնելուդ տեղը միջանցիկ քամիներ կա՞ն: Աշխատիր գոնե վզիդ մասում փակոտ բանով քնել ու օրվա մեջ ուշադրություն դարձնել վրադ փչող քամիներին: Ինձ մոտ նման դեպքերում է կոկորդի ցավ առաջանում:
Երևի բորբոքային պրոցես կա, լավ կանես՝ բժկի դիմես:![]()
ԱՆԵՄԻԱն կամ սակավարյունությունը բնորոշվում է էրիտրոցիտների քանակի պակասով: Սակավարյունության առաջացման պատճառներն ու մեխանիզմները տարբեր են, իսկ դրանց ճիշտ ախտորոշումը մեծ նշանակություն ունի բուժում նշանակելու համար:
Անեմիայի ժամանակ նկատվում է էրիտրոցիտների ոչ միայն քանակային, այլ նաեւ որակային փոփոխություն: Օրգանիզմում սկսում է առաջանալ հյուսվածքների թթվածնային քաղց: Երբեմն զարմացնում է հիվանդի ակտիվ պահվածքի ու ծանր հիվանդության համակցությունը: Արտահայտված անեմիայի արագ զարգացման արդյունքում օրգանիզմում սկսում են ի հայտ գալ տարբեր խանգարումներ, ինչն առաջին հերթին ազդում է կենտրոնական նյարդային համակարգի ու սրտի վրա: Հիվանդները սկսում են գանգատվել գլխապտույտներից, զգալ գերհոգնածություն, թուլություն, հիշողության վատացում, ականջներում խշշոց, զգացվում են նաեւ կրծքավանդակի շրջանում ցավեր, տախիկարդիա ու շնչարգելություն: Անեմիան ըստ առաջացման տեսակի՝ բաժանվում է մի քանի խմբի:
Խուլ հետհեմորրային անեմիան առաջանում է միանգամից, բայց զանգվածային արյան կորստից: Նման դեպքերում պատճառներ են հանդիսանում արտաքին վնասվածքները` վերքերը, երբ վնասվում է անոթ, կամ արյունահոսությունը ներքին օրգաններում է տեղի ունենում: Ավելի հաճախ հանդիպում են աղեստամոքսային տրակտի եւ որովայնային արյունահոսություններ (օրինակ` արտարգանդային հղիության դեպքում): Միջինում արյան կորուստը համարվում է 500մլ: Այս դեպքում նկատվում է մաշկի գունատություն, գլխապտույտ, ուշագնացության նշաններ, թեթեւ քրտինք, ցնցումներ, կարող է ընկնել մարմնի ջերմաստիճանը: Էրիտրոցիտների կտրուկ նվազման արդյունքում ընկնում են շնչառական ֆունկցիաներն, ու սկսվում է հիպոքսիա` թթվածնային քաղց: Պետք է իմանալ, որ անեմիայի այս տեսակը, որը կապված է արյան կորստի հետ, իր մասին զգացնել է տալիս մեկ-երկու օր հետո: Նման դեպքում ճիշտ է կատարել արյան փոխներարկում: Սակավարյունության այս տեսակն ունի նաեւ իր քրոնիկական տարբերակն, օրինակ` ստամոքսի խոցի դեպքում, ուռուցքի, թութքի կամ ասենք` կանանց մոտ առատ ու երկարատեւ դաշտանի հետեւանքով:
Գոյություն ունի երկաթադեֆիցիտային անեմիա: Սա ամենահաճախ հանդիպող տեսակն է: Այն առաջանում է օրգանիզմում երկաթի պակասից, ինչի արդյունքում խախտվում է հեմոգլոբինի առաջացման պրոցեսը: Անեմիայի այս տեսակի պատճառ կարող են հանդիսանալ դիետաները, սննդային սահմանափակումները:
Անեմիայի տեսակներ էլ կան, որ առաջանում են ողնուղեղի աշխատանքի խանգարման պատճառով: Գոյություն ունի նաեւ սակավարյունության ժառանգականության փաստ, որի բուժումը հնարավոր է համարյա 100 տոկոսով:
Սակավարյունության դեպքում կիրառվող ժողովրդական միջոցներ
- Պետք է շատ օգտագործել ծիրան` թարմ կամ ծիրանաչիր: Ըստ հետազոտությունների` արյունաստեղծման գործում 100գ ծիրանն ունի նույնչափ նպաստավոր ազդեցություն, որքան 40գ երկաթը կամ 250գ թարմ լյարդը:
- Օգտագործել անտառային գետնամորու թարմ պտուղները: Այն նույնիսկ կարելի է սառեցնել եւ օգտագործել ձմռանը: 1 ճաշի գդալ գետնամորու տերեւների վրա ավելացնել 1 բաժակ եռջուր եւ թրմել մոտ 15 րոպե: Խմել օրը 1 անգամ` 1 բաժակ` ուտելուց առաջ:
- Վերցնել հավասար քանակությամբ մասուրի եւ ազնվամորու պտուղներ: 1 ճաշի գդալ խառնուրդի վրա ավելացնել 1 բաժակ եռջուր եւ թրմել 15-20 րոպե: Թուրմն ընդունել գոլ վիճակում` օրը 3 անգամ:
- Վերցնել հավասար քանակությամբ եղինջի տերեւներ ու արոսի պտուղներ: 1 ճաշի գդալ խառնուրդին ավելացնել 1 բաժակ եռջուր: Թուրմն ընդունել գոլ վիճակում, օրը 3 անգամ:
Իսկ ընդհանրապես ճիշտ է տարվա մեջ մեկ անգամ մաքրել արյունը: Արյան մաքրման համար կարելի է վերցնել 15գ եղինջ, 50գ գնարբուկի թերթիկներ, 50գ սեւ թանթրվենու բողբոջներ եւ 15գ խատուտիկի արմատ: Մեկ թեյի գդալ այս խառնուրդից լցնել 200գ եռացրած ջրի մեջ: 3-5 րոպե թրմելուց հետո խմել օրը 2 անգամ` ուտելուց առաջ: Կարելի է խմել խառնելով մի քիչ մեղրի հետ:
Արյունը հիանալի մաքրում է խատուտիկի արմատներից պատրաստած թեյը: Մեկ թեյի գդալ չորացրած-մանրացրած արմատները լցնել 1 բաժակ եռման ջրի մեջ, թողնել 1 ժամ թերմոսում: Խմել ուտելուց 30 րոպե առաջ, ու այսպես` 7 օր:
Արյան որակը բարձրացնում է, եթե 1 ճաշի գդալ թեփով գարին, 0,5 բաժակ կիտրոնի հյութը, 3 թեյի գդալ մեղրը խառնենք 300մլ եռացրած ջրի հետ ու 3 ժամ թրմենք թերմոսում: Հետո այն որպես թեյ կարելի է խմել ողջ օրվա ընթացքում:
Վերցնել 2կգ թուրինջ, 1կգ նարինջ, 1կգ կիտրոն եւ անցկացնել հյութաքամիչով, հյութը բաժանել 3 մասի եւ խմել 3 օր: Բուժումից առաջ ցանկալի է մաքրել աղիները:
Իհարկե, նշված բոլոր դեղատոմսերը գործածելուց առաջ ցանկալի է խորհուրդ հարցնել բժշկից, որովհետեւ նույնիսկ ցիտրուսային կուլտուրաներից հնարավոր են ալերգիաներ, էլ չենք խոսում դեղաբույսերի մասին:
Վերջին խմբագրող՝ Universe: 11.07.2010, 13:30: Պատճառ: http://myfriends.am
Իսկ Անեմիայի համար նախատեսված դեղերը դրանք
1,Երկաթ
2,Վիտամին C
3.Ֆոլլաթթու
4,Վիտամին B12
կարելի է որպես պրոֆիլակտիկա մեկ ամիս օրը 1մգ ֆոլլաթթու խմել,իսկ մնացածը միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
հարգարժան բժիշկ//ներ// ինչ կարելի է անել արևային ալերգիայի դեպփում, այն ընթանում է փռշտոցներով , քթի արտադդրությունով, աչքերի քորով և այլն, հիմա ալերգիոսփրեյ եմ գտագործում, բայց չի օգնում, խնդրում եմ մի բան ասեք
Կարծում եմ, նման դեպքում լավագույն միջոցը արեւի ուղիղ ճառագայթներից խուսափելն է: Վերջապես, ո՞վ է արեւի տակ պառկելուց խերվել, որ դուք փորձեք: Կարեւորը ջրից չոր դուրս գալն է
Այնպես որ, եթե գործդ դրսում չէ (ասնեք, ասֆալտ չես փռում), ուրեմն աշխատիր արեւի տակ չընկնել, կամ էլ ամառային зонтик-ի անվճար ծառայությունից օգտվիր՝ առանց ամաչելու: Թող ամաչեն արեւի տակ չիր դառնողները: Բոլոր տեսակի հակա-ալերգիկները տվյալ դեպքում քիչ կարող են օգնել:
Տես, թե ինչումն է խնդիրը: Քո հարցը նման է այն դիաբետիկին, ով կարող է բողոքել մոտավորապես սենց՝ ժողովուրդ, հենց քաղցր թեյ եմ խմում, վատ եմ զգում: Կամ էլ՝ հենց մի քիչ ճարպոտ սնունդ շատ եմ օգտագործում, մի տեսակ թուլանում եմ: Եվ նրա եւ քո պարագայում լուծումը մեկն է՝ փոխիր կենսակերպդ ու հարմարվիր ապրել նոր ձեւով՝ առանց ընկճվելու կամ քեզ հիվանդ համարելու: Ուղղակի մի քիչ զգուշացիր ու վերջ:
Արդեն 3րդ օրնա ժամը 23-1 ընկած հատվածում քնում եմ, ժամը 3-3:30ի կողմերը արթնանում, հետո 5-6-ի կողմերը նորից քնում, 7-8ի կողմերը արթնանում...
Ի՞նչ անեմ, որ 11ից քնեմ, ու գոնե առավոտը 7-8ին արթնանամ…![]()
Հարգելի բժիշկներ խնդրում եմ շտապ օգնեք
Փոշուց ալերգիա ունեմ: Բանն են է որ ոչ թե միայն սովորական փոշուց այլ ցանկացած տիպի փոշուց կլինի ծաղիկի, խոտի և այլն: Այդ փոշուց շնչահեղձ եմ լինում:Բերանումս փառ է առաջանում և սկսում խեղդել:Ես տարորինակությունը առաջացել է նաև որոշ համակուրսեցինեիս մոտ էլ: Տեղի բժիշկները լրիվ տարբեր բաներ են ասում: Վերջը եկել են եզրակացության որ ինձ չի կարելի դուս գալ տնից, միայն երեկոյան մեկ ժամով կարելի է դուրս գալ զբոսնել: Խնդրում եմ օգնեք արդեն մեռա տանը նստելով
Ասում են նաև որ դա գերհոգնածության արդյունք է:Կարաք ասեք ինչ կապ ունի
Մի բան էլ ես հարցնեմ էլի: Փոքր եղբորս մոտ (16 տարեկան ա) թևատակերից մինչև բազուկները կարմիր բծեր են առաջացել, ոնցոր մազանոթները ուզենան մաշկից դուրս գալ: Կուզենայի իմանալ կարիք կա դիմելու բժշկի, թե ոչ մի լուրջ բան չկա:
Ըստ Ձեր նկարագրածի՝ անութներում կարմրածություն կա: Եթե քրտնախաշի նման մի բան է, ուրեմն քրտնելուց է, որովհետև էս եղանակային պայմաններում դա անխուսափելի է: Էդ կարմրածությունը ավելի կուժեղանա շապիկի հաստ եզրերի՝ մաշկի հետ շպվելու հետևանքով: Փորձեք էդ քրտնած հատվածը հանգիստ թողնել, ու ավելի հաճախ լողանալ: Մեկ էլ ամեն պատահած կրեմ-մրեմ, կամ՝ պրիսիպկա մի օգտագործեք….առայժմ:![]()
Moonwalker (05.08.2010)
Tornado ջան շնորհակալ եմ արձագանքելու համար: Բայց ավելի շուտ ուղղակի անոթներ կարմրած են, քրտնխաշի նման չի ու ինչքան գիտեմ դեռ գարնանից ա տենց:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Moonwalker (05.08.2010)
Իսկ էդ երևույթը մենակ անութներում է? Ծնկի ծալվելու տեղում չկա?
Ժող. էս արդեն 2 շաբաթ է ամեն իրիկու ջերմությունս բարձրանում ա մինչև 37: Ի՞նչի հետ կարա կապված լինի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ