Կարծիք կա, որ հում ձուն օգտակար ա ձայնի համար: Բժիշկներ ինչքանով ա ճիշտ դա, ու մի քիչ մանրամասնեք էլի...![]()
Կարծիք կա, որ հում ձուն օգտակար ա ձայնի համար: Բժիշկներ ինչքանով ա ճիշտ դա, ու մի քիչ մանրամասնեք էլի...![]()
Էս ակումբում բժիշտ չկա?![]()
հում ձուն ապացուցված չէ որ օգտակար է ձայնի համար,բացի այդ հում ձուն շատ վտանգավոր է,քանի որ նրա մեջ կարղ են լինել տարբեր վիրուսների հարուցիչներ,ձուն եփելուց ու ջարդելուց առաջ խորհուրդ կատամ լավ լվանալ,քանի որ կեղեւի վրա կան բազմաթիվ բակտերիյաններ:![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Annushka (06.06.2010)
Ցավոք սրտի մեր երգիչ-երգչուհիներից շատերն էլ այդպես հում ձվեր ուտելով վնուշկվեցին, ու հիմա էլ նույն ձևով "հում" աստղ են: Ինչ վերաբերվում է Ձայնի որակի լավացմանը (ԴցԲ), ապա դա կախված է այն բանից, թե կոնկրետ որ կողմով ես ցանկանում ձայներ արձակել: Յա լոբի, յա ձու...Կարծիք կա, որ հում ձուն օգտակար ա ձայնի համար: Բժիշկներ ինչքանով ա ճիշտ դա, ու մի քիչ մանրամասնեք էլի...
EgoBrain (14.06.2010)
Սիրելի բժիշկներ,
Խնդրում եմ օգնեք հասկանալ, թե ինչը կարող է լինել պատճառ, որ ընկերուհուս ոտքերը և աչքերի կոպերը ուռել շատ պատահականորեն, ուղղակիորեն մեկ գիշերվա ընթացքում:
առանց հիվանդին տեսնելու դժվար է գրագետ խորհուրդ տալ,կխնդրեի պատասխանել մի քանի հարցերի
նա ալերգիկ է թե ոչ?
հարազատները որևէ ալերգիկ հիվանդությամբ տառապում են թե ոչ?
ինչ է կերել նախորդ օրը?
նկարագրեք խնդրեմ այտուցը`
ուղեկցված է արդյոք կարմրությամբ թե ոչ?
ուղեկցված է արդյոք կարմրությամբ և քորով թե ոչ?
ուղեկցված է արդյոք ցանով?,եթե այո նկարագրեք ցանը
աչքերի այտուցը ուղեկցվում է կարմրությամբ թե ոչ?
աչքերից կա արտադրություն?եթե այո թարախային է թե ոչ
առկա է արդյոք ախտորոշված որևէ խրոնիկ հիվանդություն?
Խնդրում եմ կխոսեք երևանյան հիվանդության մասին![]()
Վերջին խմբագրող՝ lulushik: 05.06.2010, 13:15:
Ինչու այդպես տխուր
Պարբերական հիվանդություն կամ երևանյան հիվանդություն կամ հայկական հիվանդությունը (անգլերեն՝ Familial Mediterranean Fever կամ FMF) ժառանգական բորբոքային խանգարում է, որ Միջերկրական ծովի մոտից ծագող ժողովուրդների վրա է ազդում: Դա ականավորապես հայտնվում է հայերի, սաֆարտիմ հրեաների (և շատ ավելի քիչ չափով, աշքենազի հրեաների), թուրքերի մոտ, և արաբական երկրներում:
Նոպաներ
Հիվանդությունն ունի նոպաների յոթը տեսակ։ Հիվանդների 90%-ը իրենց առաջին նոպաներն ունենում են նախքան 18 տարեկան: Բոլորը առաջանում են 2-4 ժամվա ընթացքում և շարունակվում 6 ժամից մինչև 4 օրվա միջև: Նոպաների մեծ մասը տենդ է ներառում:
Որովայնային նոպաներ, որոնք հատկանշվում են որովայնային սուր ցավով ամբողջ որովայնում (Որդանման ելունի բորբոքման ցավի նման): Դրանք պատահում են հիվանդների 95%-ի մոտ և կարելի է անօգուտ լապարոտոմիայի պատճառ դառնան: Զեկուցվել են կիսատ նոպաներ, տեղային ցավով և նորմալ արյան տեստով:
Հոդային նոպաներ, որոնք պատահում են խոշոր հոդերում, գլխավորապես ոտքերի: Սովորաբար միայն մեկ հոդն է ազդվում: Պարբերական հիվանդների 75%-ը ունենում է հոդի նոպաներ:
Կրծքի նոպաներ կողատապով (թոքամզի բորբոքման հետ) և պերիկարդիցիտայով (սրտի և հիմնական երակների արմատի երեսապատման բորբոքման հետ): Կողատապը հայտնվում է հիվանդների 40%-ի մոտ, իսկ պերիկարդիցիտը հազվագյուտ է:
Ամորձապարկային նոպաներ տունիքա վաջինալիսի բորբոքման պատճառով: Սա պատահում է մինչև 5% հիվանդների մոտ և գուցե սուր ամորձապարկի (այսինքն ամորձու ոլորման) հետ սխալեցվի:
Մկանախտ (եզակիորեն հազվադեպ է)
Էրիսիպելաս (մաշկի ռեակցիա ոտքերի վրա, եզակիորեն հազվադեպ է)
Տենդ առանց ախտանիշների (25%)
Բարդացումներ
AA-Ամիլոիդոսիսը բարդացում է երիկամային ձախողության հետ և կարող է առանց բացահայտ ճգնաժամի զարգանա: AA (ամիլոիդ սպիտակուցը) արտադրվում է մեծ քանակությամբ նոպաների ընթացքում և ցածր արագությամբ նրանց միջև, և կուտակվում է գլխավորապես երիկամում, ինչպես նաև սրտում, փայծաղի մեջ, աղեստամոքսային տրակտուղու և վահանագեղձի մեջ:
Որոշ անոթաբորբային հիվանդությունների (օր. Հենոխ-Շոնլայն փուրփուրա), սպոնդիլարթրոփաթիի, որոշ հոդերի երկարատև հոդաբորբի և տևական մկանախտի աճման ռիսկի մեջ աճ է նկատվում:
Ախտորոշում
Ախտորոշումը կլինիկապես սովորաբար նոպաների պատմության հիման վրա է կատարվում, հատկապես այն հիվանդների մոտ, որոնց էթնիկ խմբերում պարբերական հիվանդությունը ավելի տարածված է: Սուր ֆազային հակազդեցություն է ներկա գտնվում նոպաների ընթացքում, բարձր C-ռեակտիվ սպիտակուցի մակարդակներով, բարձրագած սպիտակ արյան բջիջի հաշվով և բորբոքման ուրիշ նշիչներով: Երկար նոպաների պատմությամբ հիվանդների մեջ, կարևոր է երիկամների ֆունկցիայի հսկումը՝ քրոնիկական երիկամային ձախողումը կանխագուշակելու համար:
Այժմ որ հիվանդությունը միացվել է MEFV գենի փոփոխություններին, նաև մի ծագումնաբանական տեստ է առկա: Այս գենի 2,3,5 և 10 էկսոնների դասավորումը երևան է հանում բոլոր ճանաչված փոփոխությունների ենթադրված 97%-ը:
Փաթոֆիզոլոգիա
Փաստորեն բոլոր պարագաներն MEFV գենի միջի մի փոփոխությունից են առաջանում, որը փիրին կամ մարենոստենին անունով մի սպիտակուցի ծածկագիրն է պարունակում: Սա հայտնաբերվել է 1997 թվականին, երկու տարբեր խմբերի միջոցով, որոնք իրարից անկախ էին աշխատում -- Ֆրանսիացի Պարբերական Հիվանդության Կոնսորցիա և Միջազգային Պարբերական Հիվանդության Կոնսորցիա: Այս գենի բազմազան փոփոխությունները պարբերական հիվանդություն են առաջացնում, թեև որոշ փոփոխություններ մյուսներից առավել խիստ արդյունքի պատճառ են դառնում: Փոփոխությունները 2, 3, 5 և 10 էկսոններում են պատահում:
Բուժում
Նոպաները ինքնասահմանող են, և պահանջում են հակացավային և ոչ-ստերոիդային հակաբորբոքային դեղեր (ինչպես դիքլոֆենաք):
1970-ներից ցույց է տրվել, որ կոլխիցինը՝ մի դեղ, որ այլ կերպ հիմնականորեն հոդատապում է օգտագործվում, նոպաների հաճախականությունը պարբերական հիվանդներում նվազեցնում է: Ճշգրիտ ձևը, որով կոլխիցինը նոպաները ընկճում է անհասկանալի է: Դրանով հանդերձ, որ ազդակը առանց կողմնակի ազդեցությունների չէ (ինչպես որովայնային ցավեր և մկանախտ), դա կարող է նշանավորապես բարելավի կյանքի որակը հիվանդների մոտ: Դեղաբաժինը բնորոշաբար օրեկան 1-2 մգ է: Ամիլդիոսիսի զարգացումը կոլխիցինի բուժումով հապաղում է: Ինտերֆերոնն է ուսումնասիրվում իբրև ախտաբուժական եղանակավորություն:
Inserted from Hy-Wiki
Հարգելի բժիշկներ ընկերս միշտ բողոքում է նրանից, որ առավոտյան , երբ զարթնում է կարծես քիթը փակված լինի, կոկրդը բռնված: Ամեն առավոտ վեր է կենում մինչև այդ ամենը կոկորդից դուրս չի գալիս չի հանգստանում, այսինքն քիթը բացվում, կոկորդում հավաքավածը դուրս գալիս: Հարց ինչպես եք կարծում ինչից կարող է լինել և ինչ խորհուրդ կտայիք, խոսատացել եմ ընկերոջս օգնել, եթե օգնեք միանգամից նան նրան օգնած կլինեք:
ես բժիշկ չեմ դեռ,բայց կասկածում եմ մուկովիսցիդող,անպայման թող բժշկի մոտ գնա ,դա ինչ-որ ֆունկցիայի խանգարում ավելի ճիշտ վահանձև գեղձի ֆունկցիաի խանգարում
Adriano (15.06.2010)
Adriano,եթե ծխում է,դա դրանից է,ես խորհուրդ կտամ դիմել բժշկի,կամ խմել 400մգ ԱՑՑ դեղը,ցանկացած դեղատնում վաճառում են,ոչ մի լուրջ կողմնակի էֆֆեկտ չունի ու տոկսիկ չէ:
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Adriano (15.06.2010)
Ադրիանոն չի նշոլ, որ ընկերը հազում է: ԱՑՑ դեղի միսսիան խորխը ավելի մածուցիկ դարձնելն է, որպեսզի հազալիս թոքերից ավելի հեշտ դուրս գա: Հետո՞ ինչ որ տոքսիկ ազդեցություն չունի, ամեն առիթով ԱՑՑ խմե՞նք
Ադրիանո, եթե ընկերդ "թաց" չի հազում, կամ առավելեւս՝չի հազում, ապա խորխաբեր պետք չի:![]()
Ի դեպ, ասածներդ շատ քիչ են որեւէ ախտորոշում ստանալու համար: Եթե կարելի է, ընկերոջիցդ մանրամասները պարզի:![]()
Adriano (15.06.2010)
Խոսքը օրգանիզմում կուտակվող լորձի մեծ քանակության մասին է: Ինձ էլ է հետաքրքրում այդ հարցի պատասխանը: Ասում են որ հիմնականում սննդից էլ է կախված : Եթե սննդակարգից հանվի ձուն, կաթնեղենը որոշակի կթեթևանա և օգտագործի խնձորի քացախ: Բայց եթե բժիշկները պատասխանեն շատ լավ կլինի : Որովհետև վերջնական բուժումն ինձ էլ է հետաքրքիր, չգիտեմ արդյոք դա իսկապես բուժվում է:
И жили они долго и счастливо, пока не встретились...
Adriano (15.06.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ