Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտ տեղում ես տվել
Քո ասած երևույթը կոչվում է տագնապ: Ցավոք, սովետական փտած հոգեբուժական գրականության մեջ այս ախտորոշումը չկա և անցնում է նևրոզների տակ:

Հիմա բացատրեմ, թե ոնց է առաջանում:

Սկզբում լինում է մի սթրեսային դեպք, ասենք, մետրոյում, որը տվյալ մարդուն շատ է անհանգստացնում: Հաջորդ փուլում մետրո մտնելիս առանց այդ դեպքի նորից սկսվում է անհանգստությունը: Մյուս փուլում միայն այդ դեպքի մասին հիշելն է անհանգստություն առաջացնում: Իսկ հետո արդեն ցանկացած անհանգստացնող մտքից կարող է լինել: Նման դեպքերում, երբ շնչառությունը դժվարանում է, խորհուրդ են տալիս մի քիչ տոպրակի մեջ շնչել, որպեսզի օրգանիզմում ածխաթթու գազը շատանա, դրդի շնչառական կենտրոնը և շնչառությունը կարգավորվի:
Վավու.
Իսկ բուժու՞մ.
Դե եթե էդ ամեն ինչը շատ բարդանա, հնարավոր չի՞, որ հոգեկան շեղումներ առաջանան, ծայրահեղ դեպքում հոգեկան հիվանդ դառնա..