Ցավեր չունեմ, կարող ա գործ անելուց թեթև մզզա ու անցնի, էդ էլ էն մասնա ցավում որտեղ 2 տեղից նեռվս սղմված ա: Բժիշկը երկրում չի հիմա, ամսի 9 ից հետո կգնամ մոտը պարզ կլինի: Ես ուղղակի էդ ողնաշարի հետ կապված շատ եմ վախում ու նենց վնուշկեքի մեջ էի, որ բժշկի ասածները համարյա չէի լսում:
Եթե կուզես ասեմ հետաքրքրվի տես ով ա դու էլ գնա մոտը, ասում են շատ ուժեղ ա:
Ահ, փաստորեն նույնիսկ թեստ ա անցկացրել Եթե էդ պահին հանգստացնող էիր ուզում, հավանաբար տագնապային խանգարում էր ախտորոշել։ Բայց ցավոք էդ պահին ստացածդ հանգստացնողը կարար կա՛մ օգներ, կա՛մ չօգներ, իսկ բոլոր դեպքերում երկարատև էֆեկտ չէր ունենալու։ Եթե ԱՄՆ֊ում էլ նույն խնդրով բժշկի գնայիր, նույն նշանակումն էր անելու։ Իսկ դեղը վեց ամիս հետո չի ազդում, ամենաուշը երկու շաբաթ հետո զգում ես էֆեկտը, բայց պետք ա առնվազն վեց ամիս խմել, որ էֆեկտը կայուն լինի
Ասում եմ՝ իրա միակ սխալն էն ա էղել, որ չի ասել՝ դեղը խմելուց մի քանի օր հետո զանգի ու աստիճանական դոզայով չի նշանակել։
Ասեմ, ԱՄՆ բժիշկներն էլ աչքիս լույսը չեն: Հազարից մեկ բժիշկ եմ տեսել, որ քեզ որպես մարդու են վերաբերվում ու ոչ թե բույսի, որին ասենք սիլիտրա ա պետք տալ:
Իսկ տեստերը ինտերնետում թափած են, տեստերով ես էլ ինձ ինչ-որ դիագնոզ կտամ ու դեղեր կնշանակեմ, ինչի՞ս ա պետք ինչ-որ մեկին փող տամ դրա համար, թե՞ քեզ թվում է, սպիտակ խալաթ հագած մարդկանց նկատմամբ վստահությունս պարտադիր պիտի ավելի մեծ լինի, քան ինտերնետային հոդվածների նկատմամբ :Ճ
Հետո եթե դեպրեսիայի առաջացման պատճառի վրա չես աշխատում, ապա թեկուզ 6 ամիս խմած դեղի էֆեկտը կարող է ժամանակավոր լինել, հետո ստպիված կլինես դոզաները ավելացնելու, այսինքն մենակ դեղ նշանակող բժիշկը ապրիորի ինձ համար դիլետանտ ա: Առանց մարդուս վիճակը ադեկվատ հասկանալու ու նրան ուղղություն ցույց տալու, նման վերաբերմունքը բժշկին հավասարեցնում է սանտեխնիկի մակարդակի:
Ասեմ քեզ, ես սանտեխնիկի որակավորում ու լիցենզիա չունեմ, բայց ինտերնետի ինֆորմացիայով տանս սաղ պրոբլեմները ինքնուրույն ֆիքսում եմ, տարբերությունը ո՞րն է :Ճ
Հիմա մոտավորապես նույն մակերեսային վերաբերմունքը դու ես ցույց տալիս:
Լավ կլիներ բժշկական համալսարաններում առաջին հերթին մարդու հետ աշխատել սովորեցնեին, ոչ թե հիվանսդությունների ու դեղերի վրա ֆոկուս լինելու:
Si vis pacem, para bellum
Վիշ, ասեմ իմանաս, ոչ մի բժիշկ առանց հիվանդին տեսնելու դիագնոզ դնում: Ու էդ թեստը նշանակվում ա ընդհանուր գանգատներից ու սիմպտոմներից ելնելով ու արդյունքը համադրվում ա դրանց հետ: Նույնն ա, որ ասես կարամ արյան անալիզ անեմ, իմանամ խնդիրս ինչ ա, բժշկի գնալը ո՞րն ա:
Ինչ վերաբերում ա պատճառներին, ապա քեզ իզուր ա թվում, թե դրանց ուղղությամբ աշխատանք չի տարվում: Էսօր մենակ ինֆեկցիոն հիվանդություններն են, որոնց պատճառները լրիվ հայտնի են, իսկ բուժումը՝ հակաբիոտիկները, հենց պատճառի վրա ազդող: Մնացած բոլոր հիվանդությունների բուժումները սիմպոտմատիկ են կամ պաթոգենետիկ (ազդում են հիվանդության հիմքում ընկած պրոցեսների վրա): Սիմպտոմատիկ բուժումից աշխատում են հնարավորինս խուսափել, որովհետև ախտանիշը վերացնում ա, բայց տակի պրոցեսը մնում ա: Հիմա որ դու գնացել ես բժշկի ու նենց բան ուզել, որ անմիջապես ազդի, դու սիմպոտմատիկ բուժում ես ուզել, բժիշկը քեզ պաթոգենետիկ ա նշանակել:
Սանտեխնիկի հետ համեմատությունդ էլ տեղին չի: Մարդու օրգանիզմը շատ ավելի բարդ համակարգ ա, քան մի քանի տրուբան, ու գուգլելով մարդ բժիշկ չի դառնում: Բժշկության մասին անգրագետ գրառումներդ վկա:
Մարդկանց հետ շփվելու պահով համաձայն եմ: Էդ մասը բաց ա մնում հայկական բժշկական կրթական համակարգում:
Դու չես ուզում հասկանալ իմ ասածը, ու նորից ֆիքսվում ես նշանակումների վրա, ես չեմ ասում, որ ինձ սխալ դեղեր ա նշանակել :Ճ
Սանտեխնիկի հետ համեմատությունն էլ վերաբերմունքը կամ դրա բացակայությունը ցույց տալու համար էր:
Մնա քո կարծիքին, ես քեզ որևէ բան համոզելու խնդիր չունեմ: Ինքան էլ ասես «լավ մասնագետ», ես էդ աղջկա մոտ էլ երբեք չեմ գնա:
Իսկ գրագետ լինելն ու օգուտ տալը դրանք տարբեր բաներ են, դուք գրագետներով կարող եք իրար գովերգել:
Երբեմն անգրագետ մարդկանցից ավելի շատ խեր ես ստանում, քան իրենց գրագետ հորջորջողներից:
Si vis pacem, para bellum
Դու քո ոտով բժշկի ես գնում, հետո էլ բողոքում ես: Է մի գնա, անգրագետների օգնությանը դիմի
Օքեյ:
Si vis pacem, para bellum
Ժող, կատուս գիշերը վրաս մահափորձ ա արել․ հոնքիս ներքևում բավականին խորը ճանկռել ա։ (Ես մեղավոր էի, բայց էդ էական չի ։Դ) Արյուն էր գալիս, միանգամից լվացի, յոդով մշակեցի, հետո արյունը դադարեց։ Մեկ էլ անտիբիոտիկ պարունակող կրեմ առա՝ վերքը մշակելու համար։ Հիմա հարց․ բժշկի գնալ հիմա անհրաժե՞շտ ա, ինչ-որ շատ խորը բարդացում կարա՞ լինի։
Մի 90% հավանականությամբ ես վերջին տաս տարում փայտացման դեմ պատվաստված եմ, կատուն էլ ա իր բոլոր պատվաստումները ստացել, ուղղակի ինքը դուրս գնում գալիս ա, երբեմն էլ՝ ծիտ ու մուկ որսում։
Smokie (26.12.2018)
Կա՞ մեկը, որ երբևիցե xanax ա խմել ու գիտի՝ ոնց են ձերբազատվում կախվածությունի՞ց: 1 տարվա ընթացքում օրական 4 հատ 0,25-ը իջացրել եմ 1 հատի: Սպորտ ու լողի հաշվին: Բայց էս վերջին մի հատից չեմ կարողանում ազատվեմ: Կա՞ն փոխարինող բույսեր, որ նույն էֆեկտն ունեն ու կօգնեն ազատվե՞լ: Մերսի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ