Եթե քնի հետ կապված նեղ մասնագետի կոնտակտներ են պետք` կարող եմ տրամադրել։ Այլ ինֆորմացիաները, որոնք ստեղ նշվել են` զուտ խորհուրդներ են։
Sent from my Nexus 5 using Tapatalk
Vitam regit fortuna, non sapientia.
Եղունգի գրիբոկի բուժման համար ինչ էֆեկտիվ միջոց կա?
Անտեր Экзодерил-ը սԱվսեմ չի օգնում
Հարգելի ակումբցի բժիշկներ, խնդրում եմ մի լավ ու բարեխիղճ թերապևտի տեղ ասել Երևանում: Թեթևակի մրսել էի, 2-3 օր երեկոյան 37.4 ջերմություն ունեի, հիմա լավ եմ ոնց որ, բայց համենայն դեպս կուզենայի խորհրդակցության գնալ բժշկի մոտ:
Մի կես տարի առաջ հազում էի, գնացի բժշկի (համացանցից էի տեղեկություններ գտել էտ բժշկի մասին), թոքերս լսելու համար վերջում մի կլորիկ գումար պահանջեց՝ իմանալով, որ ոչ թե ինչ-որ մեկի ծանոթն եմ, այլ ուղղակի իր մասին լավ բաներ կարդալով եմ իրեն դիմել: ))))
Կարող եք սկսել Ձեր տեղամասային ընտանեկան բժիշկից։ Իրա մատուցած ծառայությունները անվճար են, քանի որ մտնում են պետ պատվերի մեջ։ Մնացած մասնագետների կոնսուլտացիաները 5000-10000 դրամ արժեն։ Մեծերի ոլորտից մի քիչ հեռացել եմ, բայց ամեն դեպքում իմաստ չեմ տեսնում, որ հիմա գնաք բժիշկի։
Vitam regit fortuna, non sapientia.
Դեղին մուկիկ (30.06.2017)
Շնորհակալություն:
Ժող, ինձ կօգնե՞ք՝ հասկանամ, թե այ էս հոդվածը կամ ուսումնասիրությունը ինչքանով ա վստահելի:
DIXIcarpe noctem
Աթեիստ (25.08.2017)
StrangeLittleGirl (25.08.2017), Աթեիստ (25.08.2017), Հայկօ (25.08.2017)
Վեյփինգի (էլեկտրոնային սիգարետների) մասին ա, ժող: Կարճ ասած՝ ասում ա, որ վեյփինգը անհամեմատ ավելի անվնաս ա, քան ծխելը, ու կարող ա հեղափոխական դեր խաղալ ծխելու դեմ պայքարում:
Ես մի տասը տարուց ավել ա՝ ծխում էի, հիմա թարգել եմ, անցել եմ վեյփինգի: Արդեն մոտ երկու ամիս ա՝ չեմ ծխում: Դե , մեր մեջ ասած՝ ոչ թե որովհետև ինձ զսպում եմ, այլ որովհետև վեյփինգը հազար անգամ ավելի կայֆ ա, սիգարետներից հիմա արդեն զզվում եմ, բայց դե ինչևէ :
DIXIcarpe noctem
CactuSoul (28.08.2017), Cassiopeia (25.08.2017), Աթեիստ (25.08.2017)
Ու պլյուս գրախոսվող ամսագիր ա։ Բայց․․․ բայց պետք ա ֆինանսավորմանը նայել․
Այսինքն, էս մի հոդվածով ես հաստատ եզրակացություն չէի անի։ Չնայած որ լուրջ գիտական հոդված ա ու ոնց որ ամեն ինչ նորմալ են արել, բայց հեղինակները կոնկրետ շահերի են ծառայում։ Դրա համար իրանց հավատալուց առաջ մի քիչ ավելի խորը ռիսըրչ կանեի։He has received lecture fees and research funding from GlaxoSmithKline and Pfizer, manufacturers of stop smoking medications. He has also served as a consultant for Pfizer and Arbi Group Srl (Milano, Italy), the distributor of Categoria™ e-Cigarettes. His research on electronic cigarettes is currently supported by LIAF (Lega Italiana AntiFumo)
Հա, ես հասկացա ինչի մասին ա։ Բայց ստեղ մի քիչ այլ պահ ա։ Ինքը ելնելով փորձերի, ստատիստիկաների ու հետազոտությունների հիման վրա ապացուցում ա, որ ելնեկով առկա տվյալներից ավելի լավ ա, բայց դա դեռ չի նշանակում, որ էդ բացարձակ ճշմարտություն ա։ Այսինքն, կարող ա մի տարի հետո ապացուցվի, որ վնասի տեսանկյունից նույնն են։ Հոդվածը լավն ա, գիտական ա ու իրա առջև դրված պահանջը բավարարել ա։ Պետք ա ամբողջական կարդամ, որ միտքս ավելի կոռեկտ լինի, բայց հասկացար ինչ ի նկատի ունեմ? ԵՒ իմ կարծիքով, իհարկե ես հետազոտություն չեմ արել, բայց ամենալավը պարզապես չծխելն ա։ Ինձ թվում ա դրա մասին էլ հոդված կլինի։ Ի դեպ, գնային տեսանկյունից ավելի էժան ա? Հետաքրքիր ա։
Vitam regit fortuna, non sapientia.
boooooooom (25.08.2017), Հայկօ (25.08.2017), Տրիբուն (25.08.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ