Էսպիսի մի հարց ունեմ. հայտնի է, որ կալցիումը լրջորեն խոչընդոտում է երկաթի յուրացմանը, հետևաբար երկաթը լիարժեք յուրացնելու համար խորհուրդ է տրվում կալցիումով հարուստ սնունդն ընդունել երկաթով հարուստ սննդից առնվազն երկու ժամ հետո կամ առաջ։ Ինձ հետաքրքրում է, թե էդ հարցն ինչպես է կարգավորվում էն սննդամթերքների դեպքում, որոնք հարուստ են համ կալցիումով, համ երկաթով։ Կարելի՞ է համարել, որ դրանց մեջ պարունակվող երկաթն ընդհանրապես չի յուրացվում կալցիումի պատճառով, թե՞ էդ դեպքում ուրիշ սկզբունք է գործում։ Քանի որ մեր ընտանիքը բուսակեր է, ուզում եմ իմանալ՝ արժե հույս դնել էդ սննդամթերքներում պարունակվող երկաթի վրա, թե չէ։ Ինձ համար սա շատ կարևոր հարց է, հետևաբար կուզենայի հստակ պատասխան լսել։