Ակումբի հարգելի բժիշկներ, պատվարժան հեքիմներ ու կյանքի փորձ ունեցողներ,
Արդեն մոտ 1 ամիս է ինչ հետս տարօրինակ բան է կատարվում. ձեռքերիս դաստակից արմուն ընկած հատվածի ներքին մասում և ծնկներիցս ներքև երբեմն այնպիսի տպավորություն է, որ մրջյուններ են վազվզում: Այդ երևույթը հաճախ է պատահում համակարգչի առաջ աշխատելու ժամանակ, օրինակ` հենց հիմա, սակայն կարող է արտահայտվել նույնիսկ քնած ժամնակ: Ոչ մի արտաքին փոփոխություն (կարմրություն, ցան, ալերգիկ երևույթներ) չկա:
Սառը ջրի մեջ մի քանի րոպե անցկացնելուց հետո մի որոշ ժամանակով զգացողությունն անհետանում է:
Ինչը կարող է լինել պատճառը և ինչ ոլորտի բժշկի դիմեմ (բացի հոգեբույժից ու նարկոլոգից
)
Էջանիշներ