User Tag List

Էջ 105 173-ից ԱռաջինԱռաջին ... 55595101102103104105106107108109115155 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,561 համարից մինչև 1,575 համարի արդյունքները՝ ընդհանուր 2581 հատից

Թեմա: Հարցեր բժիշկներին

  1. #1561
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ripsim-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի բժիշկներ, կա՞ ջրծաղիկից պաշտպանվելու որևէ միջոց։ Ես ջրծաղիկով չեմ հիվանդացել, բայց վաղը պետք է շփվեմ ջրծաղիկով հիվանդ մարդու հետ։ Կարո՞ղ եք ինչ–որ բան խորհուրդ տալ, որը գոնե կփոքրացնի վարագվելու հավանականությունը
    Ջրծաղիկը օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակային հիվանդություն է: Այդ իսկ պատճառով անմիջական ցանկացած շփում հնարավոր է վարակի պատճառ դառնա: Կարծում եմ՝ բժշկական դիմակ կրելն ահագին կնվազեցնի վարակվելու հավանականությունը… Բայց դա էլ հարյուր տոկոսով չէ, կարծում եմ:

    Չվարակվելու ամենալավ միջոցն անմիջական շփումից զերծ մնալն է:

    Իսկ անմիջական շփում ասելով՝ նկատի ունեմ միևնույն տարածքում գտնվելը:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 01.04.2013, 23:04:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ripsim (01.04.2013)

  3. #1562
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջրծաղիկը օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակային հիվանդություն է: Այդ իսկ պատճառով անմիջական ցանկացած շփում հնարավոր է վարակի պատճառ դառնա: Կարծում եմ՝ բժշկական դիմակ կրելն ահագին կնվազեցնի վարակվելու հավանականությունը… Բայց դա էլ հարյուր տոկոսով չէ, կարծում եմ:

    Չվարակվելու ամենալավ միջոցն անմիջական շփումից զերծ մնալն է:

    Իսկ անմիջական շփում ասելով՝ նկատի ունեմ միևնույն տարածքում գտնվելը:
    Իսկ երրորդ անձի միջոցով կամ իր օգտագործած առարկաներին հպվելու միջոցով վարակվելու հավանականություն կա՞։

  4. #1563
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ripsim-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ երրորդ անձի միջոցով կամ իր օգտագործած առարկաներին հպվելու միջոցով վարակվելու հավանականություն կա՞։
    Պրակտիկորեն ոչ:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ripsim (01.04.2013)

  6. #1564
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    24
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռեվմատիզմը ամբողջովին բուժվող հիվանդություն է՞...
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  7. #1565
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անընդհատ հոգնած եմ ու քնել եմ ուզում, գլուխս պտտվում է, մի տեսակ թմրած վիճակում եմ։ Ինչի՞ց կլինի, ի՞նչ կարելի է անել դրա դեմ։ Ասեմ, որ նորմալ քնում եմ՝ 6-8 ժամ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. #1566
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Stranger_Friend-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռեվմատիզմը ամբողջովին բուժվող հիվանդություն է՞...
    Շատ բարդ հարց ես տվել ոչ ռևմատոլոգի համար: Մի ողջ գիտական ճյուղ է զբաղվում այս հիվանդությամբ: Ինչպես բոլոր խրոնիկական հիվանդությունների ժամանակ, այս դեպքում էլ հարկ է լինում անընդհատ ռեցիդիվներից (սրացումների) խուսափելու համար միջոցներ ձեռնարկել… Իսկ սրացումների ժամանակ անպայման ստանալ անհրաժեշտ դեղամիջոցներ: Այստեղ բավականին մանրամասն ու մատչելի գրված է ռևմատիզմի մասին:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Stranger_Friend (02.04.2013)

  10. #1567
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Անընդհատ հոգնած եմ ու քնել եմ ուզում, գլուխս պտտվում է, մի տեսակ թմրած վիճակում եմ։ Ինչի՞ց կլինի, ի՞նչ կարելի է անել դրա դեմ։ Ասեմ, որ նորմալ քնում եմ՝ 6-8 ժամ։
    Հնարավոր է եղանակների կտրուկ փոփոխությունն է պատճառը կամ միգուցե նախկին գերհոգնածությունդ (եթե եղել է նախկինում գերհոգնածություն):

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (02.04.2013)

  12. #1568
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Անընդհատ հոգնած եմ ու քնել եմ ուզում, գլուխս պտտվում է, մի տեսակ թմրած վիճակում եմ։ Ինչի՞ց կլինի, ի՞նչ կարելի է անել դրա դեմ։ Ասեմ, որ նորմալ քնում եմ՝ 6-8 ժամ։
    Ի դեպ, խրոնիկ տոնզիլիտի(նշագեղձերի խրոնիկ բորբոքման) ժամանակ էլ է հնարավոր նման ինքնազգացողություն, կոկորդն ի՞նչ վիճակում է, սեփական կաշվի վրա եմ զգացել, դրա համար վստահ ասում եմ

  13. #1569
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, խրոնիկ տոնզիլիտի(նշագեղձերի խրոնիկ բորբոքման) ժամանակ էլ է հնարավոր նման ինքնազգացողություն, կոկորդն ի՞նչ վիճակում է, սեփական կաշվի վրա եմ զգացել, դրա համար վստահ ասում եմ
    չէ, նշագեղձերի հետ երբևէ խնդիր չեմ ունեցել
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. #1570
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Անընդհատ հոգնած եմ ու քնել եմ ուզում, գլուխս պտտվում է, մի տեսակ թմրած վիճակում եմ։ Ինչի՞ց կլինի, ի՞նչ կարելի է անել դրա դեմ։ Ասեմ, որ նորմալ քնում եմ՝ 6-8 ժամ։


    Երկու անգամ, առավոտյան ու մինչև ժամը վեցը 20 կաթիլ։


  15. #1571
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Անընդհատ հոգնած եմ ու քնել եմ ուզում, գլուխս պտտվում է, մի տեսակ թմրած վիճակում եմ։ Ինչի՞ց կլինի, ի՞նչ կարելի է անել դրա դեմ։ Ասեմ, որ նորմալ քնում եմ՝ 6-8 ժամ։
    Տարիքից ա։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (04.04.2013), Ժունդիայի (04.04.2013)

  17. #1572
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բժիշկներ ջան, ինչի՞ց ա, որ մկանը սկսում ա հաճախակի ձգվել:
    Վերջերս հեծանիվով Բաղրամյանից Զեյթուն բարձրանալուց մեկ-մեկ ձախ ոտքիս էն ներքեւի մկանը (կարծեմ` ձկնամկանը) ձգվում ա: Նենց ա, որ երբեք էլ շատ չեմ քշել, որ հիանալի մարզավիճակում լինեմ, բայց առաջ ծանր, երկաթից հեծանիվ էր, ու ինչքան էլ որ շատ էի հոգնում, բայց մկան չէի ձգում: Հիմա նորմալ հեծանիվ ա, տենց շատ չեմ հոգնում, միայն էդ մկան ձգելու խնդիրն ա առաջացել: Էդ մկանիս հետ մի բան էն չի, հաճախ նույնիսկ որ տանը ծալապատիկ նստած եմ լինում բազկաթոռիս, մեկ էլ մի հատ ստից շարժում եմ անում, փիս ձգվում ա: Այսիքն` ոնց հասկանում եմ, էդ ձգվելու հիմնական պատճառը մեծ նագռուզկան չի:

    Երկու օր առաջ էլ Օպերայից հեծանիվով տուն բարձրանալուց կարգին ձգեցի, մինչեւ էսօր ցավում ա: Իհարկե մինչեւ էդ մի քանի ժամ միտինգի էի կանգնել, կարող ա դա էլ ա նպաստել, չգիտեմ:

    Ուզում եմ մի քանի բան հասկանամ. նախ ուզում եմ պատկերացում կազմել` թե ինչ ա տեղի ունենում էդ ձգվելու ժամանակ, ինչ տիպի վնասվածք ա առաջանում: Հետո ուզում եմ իմանամ, թե ինչքան ժամանակ հետո կարելի ա համարել, որ լիարժեք վերականգնվել ա: Մեկ էլ` ինչ անեմ, որ հաճախ չձգվի:

  18. #1573
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Բժիշկներ ջան, ինչի՞ց ա, որ մկանը սկսում ա հաճախակի ձգվել:
    Հիմա կոնկրետ չեմ հիշում, թե նյութափոխանակային մեխանիզմների ինչ խանգարումներ են լինում: Նկատի ունեմ մոլեկուլյար մակարդակով չեմ կարող բացատրել, բայց կարող եմ հաստատ ասել, որ մկանի ձգվելու պատճառը միջաձիգ զոլավոր մկանների անընդհատ ու երկարատև գերծանրաբեռնվածությունն է: Դե եթե դա հատկապես հեծանիվ քշելիս է լինում, ուրեմն պայմանավորված է հենց մկաններով: Օրինակ՝ մարդկանց մոտ հաճախ «ձգվում են» ոտնթաթի մկանները, առանց որևիցե ծանրաբեռնվածության: Դրա պատճառը նյարդային է և կապված է վերջույթը նյարդավորող նյարդի հետ:

    Քո նշածը հաճախ սպորտսմենների մոտ է լինում: Օրինակ՝ ֆուտբոլիստների մոտ հաճախ ազդրի կամ սրունքի մկաններն են ձգվում: Պատճառը տվյալ խմբի մկանների համար ոչ հատկանշական ծանրաբեռնվածությունն է, ընդ որում, ոչ թե կարճաժամկետ ծանրաբեռնվածությունը, այլ երկարատև ու անընդհատ ծանրաբեռնվածությունը: Դրա պատճառն իմ կարծիքով նաև այն է, որ աշխատած ու «տանջված» մկանին ժամանակ չի տրվում «հանգստանալու»: Նման դեպքերում պետք է հրաժարվել տվյալ զբաղմունքից ու մի քիչ հանգստանալ, սպասել մինչև ցավն ու ձգվածությունը կվերանան: Երբեմն թվում է, որ դա չի խանգարում, ու մշտական ցավն արհամարհելով, մարդիկ հաճախ շարունակում են զբաղվել սպորտով, որն ուղղակի հետաձգում է լավացումը:

    Հետո էլ աստիճանաբար սկսել նույնը կատարել:

    Տվյալ դեպքում ես խորհուրդ կտամ ցատկապարան: Ցատկապարանն ամենալավն է մարզում այդ խմբի մկանները (եթե իհարկե ցատկերը կատարվում են արագ ու հաճախ և ցանկալի է ոտնաթաթերի մատների վրա): Հետո համ էլ հաճելի զբաղմունք է ցատկապարանով արագ-արագ ցատկել: Ցատկերն անհրաժեշտ է կատարել այնպես, ինչպես բռնցքամարտիկները՝ շեշտը դնելով ոչ թե ցատկերի բարձրության վրա, այլ ցատկերի հաճախականության ու թերթևության: Ասենք՝ վայրկյանաչափը միացրու ու հաշվիր թե քանի ցատկ կատարեցիր երկու րոպեում և այլն… Կրկնում եմ՝ դա ամենալավ նախավարժանքն է այդ շրջանի մկանների համար:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (07.04.2013)

  20. #1574
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,132
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Անընդհատ հոգնած եմ ու քնել եմ ուզում, գլուխս պտտվում է, մի տեսակ թմրած վիճակում եմ։ Ինչի՞ց կլինի, ի՞նչ կարելի է անել դրա դեմ։ Ասեմ, որ նորմալ քնում եմ՝ 6-8 ժամ։
    Տարբեր պատճառներից կարա լինի, թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական: Մենակ հոգնածությունը կարող է տարբեր հիվանդությունների և ո՛չ հիվանդությունների պատճառներից լինի, սկսած ամենապարզ հիվանդություններից՝ վերջացրած ամենաբարդ հիվանդություններ: Աղիների ո՛չ նորմալ գործելուց, ո՛չ առողջարար ապելակերպից և այլն:

    Խորհուրդ կտամ, Ժամանակին քնել, ժամանակին արթնանալ: Ցանկալի ա նույն ժամերին քնել, նույն ժամերին արթնանալ: Նույն ժամերին ճաշել: Քաղցրավենիքից հրաժարվել: Շատ բանջարեղեններ և մրգեր ուտել: Օրվա ընթացքում քայլել,սպորտով զբաղվելն էլ կարա օգնի, բայց ո՛չ բոլոր դեպքերում: Եթե չի օգնում, դիմել բժշկի:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  21. #1575
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ՝ մարդկանց մոտ հաճախ «ձգվում են» ոտնթաթի մկանները, առանց որևիցե ծանրաբեռնվածության: Դրա պատճառը նյարդային է և կապված է վերջույթը նյարդավորող նյարդի հետ:
    Դա էլ ա մոտս լինում: Հատկապես լողալուց ա լինում:
    Ինձ թվում էր` սա կարող ա հարթաթաթության հետ էլ կապված լինի:

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տվյալ դեպքում ես խորհուրդ կտամ ցատկապարան: Ցատկապարանն ամենալավն է մարզում այդ խմբի մկանները (եթե իհարկե ցատկերը կատարվում են արագ ու հաճախ և ցանկալի է ոտնաթաթերի մատների վրա): Հետո համ էլ հաճելի զբաղմունք է ցատկապարանով արագ-արագ ցատկել: Ցատկերն անհրաժեշտ է կատարել այնպես, ինչպես բռնցքամարտիկները՝ շեշտը դնելով ոչ թե ցատկերի բարձրության վրա, այլ ցատկերի հաճախականության ու թերթևության: Ասենք՝ վայրկյանաչափը միացրու ու հաշվիր թե քանի ցատկ կատարեցիր երկու րոպեում և այլն… Կրկնում եմ՝ դա ամենալավ նախավարժանքն է այդ շրջանի մկանների համար:
    Շնորհակալ եմ խորհրդի համար: Անպայման հաշվի կառնեմ:

    Իսկ ծխելը դրա հետ անմիջական կապ կարա՞ ունենա:

Էջ 105 173-ից ԱռաջինԱռաջին ... 55595101102103104105106107108109115155 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վստահո՞ւմ եք բժիշկներին
    Հեղինակ՝ ivy, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 09.04.2018, 16:25
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Հարցեր լինուքսից
    Հեղինակ՝ david, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 94
    Վերջինը: 21.01.2014, 21:09
  4. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  5. Բժիշկներին դիմո՞ւմ եք
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.01.2008, 21:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •