Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
Անծանոթ, եթե խոսքը լյարդի ճարպային դիստրոֆիայի (սնուցախանգարման) մասին է, ապա դրա պատճառները կարող են բազմաթիվ լինել: Ու դա գեր լինելու հետ այնքան էլ կապ չունի:

Բուժման համար ճիշտ կլինի, եթե հիվանդը դիմի համապատասխան մասնագետի: Բայց մի քանի խորհուրդ տամ այնուամենայնիվ, քանի որ իմ մասնագիտական գործունեության ընթացքում շատ եմ շփվել այս խնդրի հետ: Ալկոհոլ ընդհանրապես չի կարելի չարաշահել: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդակարգին, սնվել ռեժիմով: Ցանկալի է կրճատել օգտագործվող կենդանական ճարպերի քանակը:

Բժշկի կողմից, հարկ եղած դեպքում, նշանակվում են անհրաժեշտ դեղամիջոցներ, որոնք մեր երկրում հասանելի են ու հեշտ ճարվող: Բայց, նախ, պետք է անպայման իմանալ պատճառը:
եթե սննդակարգը և այլն պահպանվի, ճիշտ ռեժիմ լինի ամբողջովին բուժվող հիվանդություն է? ու դժվար և երկար բուժվող է թե չէ?...