ժող ջան, ես էլ էի է բան հարցրել...
ժող ջան, ես էլ էի է բան հարցրել...
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
ո՞նց կարելի ա հասկանալ: Հիշու՞մ եք, որ սեպտեմբերին աչքս լավ չէր էն ժամանակ բժիշկը ֆլոքսադեքս էր նշանակել, որ կաթացնեյի: Էտ դեղից թթու համ էր գալիս: Մի երկու օր առաջ ծանոթներիցս մեկն ասեց, որ դեղերը հիմնականում ստեղ են լցնում ու մեծ մասը կամ ջուր կամ եսիմինչ քլոր են լցնում դեղի տեղը: (Չեմ ուզում ասեմ, որ ֆիրմաներն են հիմանակնում տենց անում):
Հիմա աչքս զգացի, որ ուզում ա կոշտանա նորից, ասեցի մի հատ ֆլոքսադեքս առնեմ, կաթացնեմ: Կաթացրեցի դառն էր համը, ոչ թե թթու ոնց կարար տենց բան լիներ ՞ փաստորեն մի ամիս քլորաջուր եմ հավայի աչքիս կաթացրել դրա համար չէ՞ր լավանում
Բժիշկներ ջան, օգնեք: Ամեն ինչ նորմալ է մինչև որ բաձրացրածս բեռը 20 կգ անցնում է: Ահավոր ցավ է սկսվում ողնաշարի ստորին մասում /ոչ մկանային, ավելի շատ նյարդային, ճառագայթելով կողերին/ : 3 օր անկողնային վիճակ, перцовый пластырь, օրեկան 150 մգ դիկլոֆենակ նատրիումի և ամեն ինչ նորմալ է, թվում է թե վերջ, բայց ոչ. 21 կիլոգրամ բեռ և ամեն ինչ նորից: Միթե սրան վերջնական բուժում չկա?
Հ.Գ. մոռացա ասեմ , որ գնացել եմ պոլիկնինիկա, ասել են դա ռադիկուլիտ է
Բարև ձեզ,եթե կարելի է մի հարց տամ.քրոջս մոտ նկատվում է մազակալում,18 տարեկան է,մակերիկամի հորմոնների անալիզի պատասղանը նորմալ է եղել,բժիշկը ասում է ժառանգականության գործոն կա,նշանակեց հիմնականում վիտամիններ,արդյոք դա կարող է օգնել?և ուրիշ ինչից կարող է լինել?
Բժիշկներ չկան???
Հարգելի Աննա, մազակալումը շատ բարդ հասկացություն է, ու դրա տարբեր տեսակները կան: Շատ լավ է, որ մակերիկամների հորմոնների անալիզը նորմալ է եղել, բայց խորհուրդ կտայի այլ հորմոններ նույնպես ստուգել: Բացի դրանից, ուշադրություն դարձնել նաև այլ ախտանիշների առկայությանը/բացառությանը: Ի՞նչ բժշկի եք դիմել: Տվյալ դեպքում լավագույն տարբերակն էնդոկրինոլոգի մոտ գնալն է:
Հենց էնդոկրենոլոգի մոտ էլ գնացել է,մենակ ետ անալիզը ուզեց,մեկ էլ վահանագեղձը նայեց,ասեց նոռմալ է պատասհանները,ասաց հնարավոր է ժառանգական լինի,ու դեղ նշանակեց,(Veroshpiron),և վիտամիններ-(vitrum,vitamin C,AEvit,omega..),սրանք ինչ-որ օգուտ կարող են տալ?
ես ինքս էլ էի դրա վրա կասկածում,վիտամինները դժվար թե օգնեն,դրա համար հարցրեցի,իսկ կարելի է իմանալ դուք ինչ բժիշկ եք?
ՈՒրիշ նենց բան չկա,ոնց որ թե ամեն ինչ նոռմալա,իսկ ինչ գանգատներ կարան լինեն?
Հոգեբույժ եմ, դրա համար շատ բան ասել չեմ կարող: Մենակ էն գիտեմ, որ վիտամինները մազակալումից չեն փրկում ու մազակալման պատճառները պետք ա հորմոնների մեջ փնտրել: Նաև պետք ա ուշադրություն դարձնել, թե ինչ տիպի մազակալում ա, ըստ դրա ենթադրություններ անել, թե որ հորմոնների մեջ խնդիր կլինի:
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ