Ես մի հարց ունեմ, որն ինձ շատ է անհանգստացնում:
Արդյո՞ք ճիշտ է երեսի «պզուկները» պայթեցնելը:
Եթե այո՝ խնդրում եմ շատ հակիրճ պատասխանեք, եթե ոչ՝ ոչ:
Ես մի հարց ունեմ, որն ինձ շատ է անհանգստացնում:
Արդյո՞ք ճիշտ է երեսի «պզուկները» պայթեցնելը:
Եթե այո՝ խնդրում եմ շատ հակիրճ պատասխանեք, եթե ոչ՝ ոչ:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Մի հարց էլ ես տամ, եթե կարելի է: Մի անգամ ծովափում թիկունքս լավ վառվեց, որից հետո ամբողջ թիկունքս պատվեց մանր խալերով (մինչ այդ այդպես բան չեր լինում) հետո մի 3 ամսվա ընթացքում անցավ, բայց դրանից հետո մի կես ժամ, որ բաց մեջքով կանգնեմ արևի տակ, էլի ամբեղջովին պատվում եմ խալերով:
Ասեք խնդրում եմ, արդյո՞ք դա վտանգավոր է թե ոչ, և եթե այո, ապա ինչ կարելի է անել, որ վայելել արևը ու չվնասվել, միայն կարող եմ ասել, որ ահավոր չեմ սիրում ցանկացած տեսակի քսուքներ:
Պատմելով շատ դժվար է պատասխանել Ձեր հարցին, բժշկության , առավել ևս մաշկաբանության մեջ հիվանդին տեսնելն ամենամեծ ախտորոշիչ մեթոդն է։ Ամեն դեպքում, կարեղ եմ միայն ենթադրել, որ եթե մինչ այդ մաշկի վրա ոչ մի բան չի եղել, դրանք պեպեններ կամ հետարևայրուկային պիգմենտացիաներ են։ Ամառվա այս շոգ շրջանում , երբ արևի ճառագայթումը ուժեղ է , խորհուրդ կտայի այն վայելել առավոտյան մինչ 11, և երեկոյան 4–5ից հետո։ Իսկ կախված մաշկի սպիտակության աստիճանից օգտագործել համապատասխան SPF(sun protect factor) գործակցով բարձորակ (not Oriflame) արևապաշտպանիչ քսուկներ։
ամեն ինչ հարաբերական է...
Չնայած ֆորումում ԼՕՌ մասնագետի չեմ հանդիպել, ամեն դեպքում հարցս տամ. գուցե մյուսներն էլ իմանան:
Վերջին երկու տարիներին, երբ մեկնում եմ քաղաքից դուրս, իսկ հետո վերադառնում եմ Երևան, անմիջապես ըմպանս բորբոքվում է: Չեմ հասկանում, թե ինչից է: Ասեմ, որ շատ հազվադեպ եմ հիվանդանում. տարին մի անգամ, իսկ այս տարի ընդհանրապես չէի էլ հիվանդացել, բայց երբ երեկ վերադարձա Վայոց ձորի մարզից, զգացի բնորոշ նշանները. քերոցի, ցավի զգացում կոկորդից մի քիչ վերև, ուտելիս ցավի, արգելքի զգացում, մարմնիս ջերմաստիճանը նորմալ է: Հայելիով մի կերպ տեսա, որ լեզվակն ու քմային աղեղներն այտուցված են, կարմրած, քմային նշիները՝ փոքր-ինչ մեծացած: Քթիցս լորձային արտադրություն է գալիս, հաճախ փռշտում եմ:
Մի քանի բաժակ թեյ խմելուց հետո ցավը թեթևանում է: Սովորաբար երեք օրում բոլոր նշանները վերանում են:
Ուզում եմ իմանալ, թե ինչից է, որ կարողանամ կանխերգելել, թե չէ շատ տհաճ բան է. նույնիսկ գիշերը չեմ կարողանում քնել:
կարող է թաքուն ես ծխում?
Ավելացվել է 5 րոպե անց
ԼՕՌ մասնագետ չեմ, բայց կարող եմ կողմնորոշիչ ինց-որ բան ասել
Օդափոխություն
քանի որ ես էլ ունեմ նման խնդիր ու մեր Երևանի օդն այնքան մաքուր է, որ դա նման ձևով կարող է դրսևորվել
Փռշտոցները լավ են, իսկ կատառալ երևույթների դեմ պայքարել պարզապես անհարաժեշտ է
Իսկ դու ալլերգիկ չես պատահաբար?
Ավելացվել է 11 րոպե անց
վերջերս մի թարախակույտ եմ բացել ճակատի վրա հենց նույն պզուկի ճզմելու հետևանքով առաջացած ու նման ձևով բարդացած
սա երևի նախազգուշացնող մի փաստ
իսկ պզուկներին կարելի է "վստահել" հատուկ մասնագիտացված բժիկներին (օրինակ կոսմետոլոգներին , որոնք ունեն բժշկական կրթություն)
Վերջին խմբագրող՝ Dr. M: 15.06.2007, 22:25: Պատճառ: Գրառման ավելացում
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Ալերգիկ եմ, բայց մենակ ցիտրուսներից ալերգիա ունեմ: Ուրիշ բանից ինչոր չեմ նկատել: Ի դեպ, էն անգամ շատ երկարեց ու բարդացավ. նույնիսկ ջերմություն ունեի:Օդափոխություն
քանի որ ես էլ ունեմ նման խնդիր ու մեր Երևանի օդն այնքան մաքուր է, որ դա նման ձևով կարող է դրսևորվել
Փռշտոցները լավ են, իսկ կատառալ երևույթների դեմ պայքարել պարզապես անհարաժեշտ է
Իսկ դու ալլերգիկ չես պատահաբար?
Ով կարիք ունի, թող դիմի ինձ, տեղն ասեմօրինակ կոսմետոլոգներին , որոնք ունեն բժշկական կրթություն
Ինձ անհրաժեշտ է իմանալ, թե մրգերից ու բանջարեղենից որոնք կարոտին չեն պարունակում։ Միայն թե, խնդրում եմ, թող պատասխանեն նրանք, ովքեր հաստատ գիտեն, որովհետև ինձ ճշգրիտ ինֆորմացիա է պետք։ Նախապես շնորհակալ եմ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.06.2007, 19:25:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ոչ կարմրանարնջագույն մրգերն ու բանջերեղենները կարոտին չեն պարունակում: Իսկ եթե նույնիսկ պարունակում են, ապա աննշան քանակությամբ:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ոնց նկատել եմ, բժիշկներն Ակումբում շատացել են, տեսնենք՝ ով է ինձ օգնում։
Ուրեմն քննաշրջանի թեժ պահին, երբ 6–7 քննություն արդեն տվել եմ, դեռ 2–ն էլ կա, մեկ էլ հոոոպ, ջրծաղիկ։ Դեռ 2 օր է՝ ինչ հիվանդ եմ, ոտքից գլուխ зелёнкаապատ նստած եմ, ասել են՝ մի 10 օր կտևի։ Մի բան ասեք, ո՞նց անեմ, որ շատ չձգձգվի, շուտ լավանամ, թե՞ ոչ մի հնար չկա։
Հ.Գ. Միակ լավ բանն այն է, որ վերջապես ազատ ժամանակ ունեմ, հանգստանում եմ, գիրք եմ կարդում, բայց ընդհանուր առմամբ ախր շատ զզվելի է էէէէէ ։
Ոչ մի բան էլ չես անում: Շատ հեղուկներ խմիր, հեշտ մարսվող սնունդ ընդունիր ու սպասիր՝ մինչև լավանաս:
Ի դեպ, «ջրծաղիկ» ախտորոշումը բժի՞շկն է դրել, թե շրջապատի մարդիկ են որոշել:
[QUOTE=Enipra;327353]Ոնց նկատել եմ, բժիշկներն Ակումբում շատացել են, տեսնենք՝ ով է ինձ օգնում։
Ուրեմն քննաշրջանի թեժ պահին, երբ 6–7 քննություն արդեն տվել եմ, դեռ 2–ն էլ կա, մեկ էլ հոոոպ, ջրծաղիկ։ Դեռ 2 օր է՝ ինչ հիվանդ եմ, ոտքից գլուխ зелёнкаապատ նստած եմ, ասել են՝ մի 10 օր կտևի։ Մի բան ասեք, ո՞նց անեմ, որ շատ չձգձգվի, շուտ լավանամ, թե՞ ոչ մի հնար չկա։
Բյուրակն ճ իշտ խորհուրդ է տվել: Վիրուսն իր կյանքի ցկիլն ունի և այն ինքն իրեն դուրս կգա, միայն բշտերին նույնիսկ սաստիկ քորի դեպքում չքորես, հակառակ պարագայում հետքեր կմնան:
Ավելացվել է 6 րոպե անց
քանի որ ջերմությունը բացակայում է , կարելի է նույնիսկ մեծ հավանականւոթյամբ բացառել ինֆեկցիոն պատճառը: Իսկ պատճառը ես ավելի շուտ տեսնում եմ օռգանիզմիդ ալերգիազացիայի մեջ , մանավանդ որ նշում ես քաղաքից դուրս բուսականությամբ հարուստ տեղ ես գնացել, մանավանդ բույսեր ծաղկման շրջանում:
Իսկ պրեպարատներ դու ավելի շատ կիմանաս հիմա, քանի որ ԼՕՌ քննություն նոր ես հանձնել կամ դեռ հանձնելու ես
Վերջին խմբագրող՝ docart: 22.06.2007, 23:57: Պատճառ: Գրառման ավելացում
ամեն ինչ հարաբերական է...
Ժողովուրդ էս քանի օրա գիշերը չեմ կարում նորմալ քնեմ ինչից կլինի?
Loading your personal settings....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ