User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Հարցեր առողջագետին

  1. #16
    Անդամության թեկնածու homo faber-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2008
    Հասցե
    yerkir molorak
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    Չգիտեմ , որ հուշումը կարող է օգտակար լինել, բայց այդ պիգմենտները հայտնվել են հանգստից հետո: Բժիշկների մի մասը վստահեցնում է, որ դա ուժեղ արևի հետևանք է, և հիմա էլ մաշկս ավելի շատ լույսի կարիք ունի: բայց այս աղտորոշմանը թերահավատորեն եմ մոտենում:
    մի քանիսն էլ պնդում են, որ նյարդային վիճակի հետ է կապված :

  2. #17
    Արուսյակ Նալյան Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    Տեսնել է պետք, եթե կուզեք, PM գրեք,հեռախոսը տամ, պայմանավորվենք:
    Անհատական կոնսուլտացիաների համար PM:
    http://www.dnforum.am - ԴՆ Ֆորում
    http://www.dn4um.com - DN For United Mankind Forum

  3. #18
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    Կցանկանայի մի քիչ տեղեկություն ստանալ արյան ճնշման` գլխացավերի արտահայտման մասին: Եվ թե ո՞ր դեպքում ի՞նչ պետք է ձեռնարկել:
    Նախապես շնորհակալություն:

  4. #19
    Արուսյակ Նալյան Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    Ցանկալի է նախ փոքրիկ "օրագիր" ստեղծել. օրը 2-3 անգամ չափել ճնշումը, ապա նաև գլխացավերի, վատ ինքնազգացման ժամանակ: Այս մինիմալ տվյալներով պետք է դիմել բժշկի. կամ դեղորայքային, կամ բնաբույժի. արդեն գիտեք որ ես դեղորայքային բժշկության կողմնակիցը չեմ, հատկապես, եթե դա վերաբերվում է համեմատաբար երիտասարդ մարդկանց: Կարող եք դիմել ինձ նամակով ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդելու համար:
    Անհատական կոնսուլտացիաների համար PM:
    http://www.dnforum.am - ԴՆ Ֆորում
    http://www.dn4um.com - DN For United Mankind Forum

  5. #20
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    Ինչպե՞ս կարելի է հանգստացնել նյարդերը:

  6. #21
    Արուսյակ Նալյան Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    Ասում են, ամեն ինչ նյարդերից է... հարց է ծագում, իսկ նյարդերը ինչի՞ց են...
    Մի զարմանալի պատասխան պիտի տամ. բացի ժառանգական հակումից, տեսակից և այլն, նյարդերը... աղիքներից են, նրանցում ապրող միկրոֆլորայից: Պատկերացնում եք, ոչ մեկ անգամ են տեսել. առաջին օրը մարդը գալիս է գրգռված, լարված, գրիչը ձեռքում բռնել ու գրել չի կարող, ոտքերը դողում են կամ թրթռում... Փոխում եմ սնունդը, հաջորդ անգամ ներս է մտնում բոլորովին այլ դեմքով, հայացքով, խաղաղված... նրանցիվ մեկը մի անգամ զարմանալի խոստովանություն արեց. "Այ բժշկուհի ջան, երեկ նույնիսկ հարկայինից էին եկել, էլի չլարվեցի, բոլորովին պետքիս չէր, իրանք էլ էին զարմացած": Պատկերացնում եք, չէ, "հարկայինի" այցը ինչ նյարդայնություն է առաջացրել այդ մարդու մոտ ամեն անգամ, իսկ այս անգամ արդեն այլ է եղել:
    Ես միշտ մի օրինակ եմ բերում, որ հասկանալի լինի մարդկանց համար: Ասենք, թե դուք մեծ բնակարան ունեք, և մեկ սենյակը վարձով եք տալիս: Եթե ձեր բախտը բերի, և մի լավ, խելոք, ուշիմ, կիրթ երիըասարդ գա, ուսանող կամ գիտնական... դա շատ դրական ազդեցություն կարող է ունենալ ձեր ընտանիքի, երեխաների վրա: Բայց եթե հանկարծ մի "հանցագործի" պատահեք` ձեր տան անդորրը կխաթարվի, կռիվներ կլինեն, ձեր երեխաները կտուժեն, վերջում էլ կարող է ձեր առողջությանը կամ կյանքին վնաս լինել:
    Ահա մենք էլ ներսում բնակեցված ենք, այդպես է որոշել բնությունը: Եթե այնտեղ ներդաշնակորեն ապրում են մեզ բարեկամ բակտերիաները` կոլի-բակտերիաները, թթվային և այլ... ապա խաղաղություն և առողջություն է ներսում, եթե կոլին ճնշված է, կամ "այլասերված", իսկ ներսում նեխային միկրոբների "խրախճանք " է... ապա այդտեղ առաջացած թույները թունավորում են ուղեղի նուրբ նյադյային բջիջները, և ստացվում է այն, ինչ մենք կոչում ենք նյարդայնություն իր բոլոր հետևանքներով:
    Անհատական կոնսուլտացիաների համար PM:
    http://www.dnforum.am - ԴՆ Ֆորում
    http://www.dn4um.com - DN For United Mankind Forum

  7. #22
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    Տիկին Նալյան, կոնկրետ ինչ բժիշկ եք, նեղ մասնագիտություն ունեք?

  8. #23
    Արուսյակ Նալյան Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    Իհարկե, ունեմ, իմ նեղ մասնագիտությունը սրտաբանությունն է, ես 15 տարի աշխատել եմ Սրտաբանության ինստիտուտի ռևմատոլոգիայի և իշեմիկ հիվանդության բաժանմունքներում, այնտեղ եմ արել թեկնածուական դիսերտացիան: Սակայն հետագայում հեռացել եմ բժշկության մեջ նեղ մասնագիտացման գաղափարից, նաև դեղորայքային բժշկության որոշ սկզբունքներից /դրական առումով "ընդդիմադիր" եմ դարձել/: Արդեն 17-18 տարի ուսումնասիրում եմ և հիվանդներին բուժում բնական այլընտրանքային եղանակներով, ստանալով ավելի էական կլինիկական արդյունքներ:
    Այդ բժշկությունը ներառնում է 5-7 հազար տարվա արևելյան և արևմտյան բժշկական ուղղություններ և մեթոդներ: Այսօր ամբողջ աշխարհը հետզհետե թեքվում է դեպի այդպիսի մեղմ և անվտանգ բժշկություն, և այդ մասնագետները կոչվում են բնաբույժներ, կամ, ինչպես մենք ենք կոչել մեզ` առողջագետներ /սանոլոգիա-գիտելիք առողջության մասին/:
    Անհատական կոնսուլտացիաների համար PM:
    http://www.dnforum.am - ԴՆ Ֆորում
    http://www.dn4um.com - DN For United Mankind Forum

  9. #24
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    Հարգելի առողջագետ ինչպես կարելի է վերացնել ցրտահարության հետքերը /մաշկի վրա/ մատներս գրեթե ամեն ձմեռ ցրտահարվում և ուռչում են, դա ինձ այնքան չի անհանգստացնում, որքան որ թողած հետքերը մատներիս ծայրերի մաշկը մի տեսակ մգացած է մնում կարմարած և մի տեսակ հավաքված: Խնդրում եմ մի խորհուրդ տվեք եթե հնարավոր է վերականգնել դա որևէ դեղամիջոցով:
    Love has an enemy, but it is already defeated!

  10. #25
    Արուսյակ Նալյան Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    Սիրելի Ամինա, տեսնել է պետք, առանց դրա դժվարանում եմ օգնել: Անհրաժեշը են մի-քանի ընդհանուր և հիմնականում տեղական միջոցներ արյան շրջանառությունը կարգավորելու համար. կոնտրաստ "վաննաներ", յուղային մերսումներ, ակնամոմով հատուկ միջոցներ: Մոտավորապես այսքանը, կարող եք PMգրել, հեռախոսի համարը ստանալ և գալ կոնսուլտացիայի:
    Անհատական կոնսուլտացիաների համար PM:
    http://www.dnforum.am - ԴՆ Ֆորում
    http://www.dn4um.com - DN For United Mankind Forum

  11. #26
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    Մեջբերում Առողջագետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, ունեմ, իմ նեղ մասնագիտությունը սրտաբանությունն է, ես 15 տարի աշխատել եմ Սրտաբանության ինստիտուտի ռևմատոլոգիայի և իշեմիկ հիվանդության բաժանմունքներում, այնտեղ եմ արել թեկնածուական դիսերտացիան: Սակայն հետագայում հեռացել եմ բժշկության մեջ նեղ մասնագիտացման գաղափարից, նաև դեղորայքային բժշկության որոշ սկզբունքներից /դրական առումով "ընդդիմադիր" եմ դարձել/: Արդեն 17-18 տարի ուսումնասիրում եմ և հիվանդներին բուժում բնական այլընտրանքային եղանակներով, ստանալով ավելի էական կլինիկական արդյունքներ:
    Այդ բժշկությունը ներառնում է 5-7 հազար տարվա արևելյան և արևմտյան բժշկական ուղղություններ և մեթոդներ: Այսօր ամբողջ աշխարհը հետզհետե թեքվում է դեպի այդպիսի մեղմ և անվտանգ բժշկություն, և այդ մասնագետները կոչվում են բնաբույժներ, կամ, ինչպես մենք ենք կոչել մեզ` առողջագետներ /սանոլոգիա-գիտելիք առողջության մասին/:
    Յոգերը ասում են , որ սրտի բնավորությունը նման է ազնվացեղ ձիու բնավորությանը՝ ինքնահաՃ ու խրտնող: Սրտի հետ ասում են նրանք , հարկավոր է հարգանքով ու քնքշանքով վերաբերվել , սիրալիր համոզել նրանց , բայց չվախեցնել : Դա մի ինչ որ լյարդ չէ , որի վրա կարող ես գոռալ
    Հարգելի Առողջագետ սրտիս շրջանում հաճախակի են առաջանում տհաճ զգացողություններ :Երբեմն բանը հասնում է ցավային նոպաների , իսկ օբյեկտիվ փոփոխություններ ո՛չ սրտում , ո՛չ սրտասնույց անոթնորում չկան , ցավերը գիտեմ որ զուտ նյարդային են : Ինչպե՞ս ազատվել այդպիսի ենթագիտակցական վախերից
    Чеширский КотЭ

  12. #27
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    Հարգելի առողջագետ ինչի հետ է կապված խալերի առաջացումը, վերջի տարիներին նրանց թինը ավելանում է:Արդյո՞ք դա վտանգավոր է

  13. #28
    Արուսյակ Նալյան Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    Նախ, ինչ վերաբերվում է սրտային ցավերին. դա եղել է իմ գիտական հետազոտությունների նյութը, և կարող եմ ասել, որ այդ ցավերի մեծ մասը` մոտ 70-80% "անմեղ" ցավեր են, ծագում են ոչ թե սրտի օրգանական փոփոխություններից, այլ հարսրտային բնույթ ունեն` մեր հոգսերի, սթրեսների հիմնական դրսևորումն են: Այստեղ կարևոր է գիտակցել, որ մեր "նյութական" սիրտը "պարուրված" է էներգետիկ թաղանթով, և հենց նրա "միջով" են հոսում մեր բոլոր ապրումներն ու հոգսերը, և դրա դրսևորումներն են ձեր գանգատները: Ասեմ, որ լավ սրտաբանի համար այդ ցավերն ու գանգատները տարանջատելը բոլորովին դժվար չէ, նույնիսկ առանց հատուկ հետազոտության, առավելևս Է ԷՍԳ-ի և այլ միջոցների կիրառումով:
    Իսկ ինչ վերաբերվում է բուժմանը. պատկերացրեք, դեղորայքով դա գրեթե հնարավոր չէ, սակայն շատ լավ ենթարկվում է առողջ ապրելակերպի և բնական բժշկության միջոցներին, քանի-որ դրանք հրաշալի նպաստում են ներքին լարվածության վերացմանը, անոթները լայնացնում և լավացնում սնուցումը... այսպես նպաստում այդ ցավերի վերացմանը:
    Ամենակարևորը` պետք չէ վախենալ, դա խորացնում է վիճակը, սակայն պետք է "զննել" կենսակերպը` սնունդը, ծխել-չծխելը և այլն, և համապատասխան ուղղումներ մտցնել` սա կլինի ավելի լուրջ հետագա հիվանդությունները կանխելու լավագույն միջոցը:

    Ավելացվել է 11 րոպե անց
    Պատասխանում եմ Գայանեին. իհարկե, այսօր խալերի նկատմամբ մի-քիչ չափազանցված վախեր կան, որոնք ես բոլորովին օգտակար չեմ համարում: Սակայն շատ անհոգ էլ լինել չի կարելի. նոր խալերի առաջացումը կարող է կապված լինել նյութափոխանակության խանգարումների հետ, լյարդի ֆունկցիայի հետ, վերջապես, այժմ կա նաև պարազիտար տեսություն, որը կապում է դրանց առաջացումը որոշ պարազիտների առկայության հետ, և կարիք է լինում մաքրել օրգանիզմը և ճիճվաթափություն անցկացնել:
    Բոլոր դեպքերում պետք է զգույշ լինել արևի վառ ճառագայթների ազդեցությունից, խուսափել ուղիղ ճառագայթներից և եթե պրոցեսը իսկապես ակնհայտ բնույթ կկրի, ապա դիմել մասնագիտական զննման և ցանկալի է` բնական բժշկության: Ես այս խորհուրդն եմ տալիս, որովհետև դեղորայքային բժշկությունն ու վիրահատական միջամտությունը միմիայն ծայրահեղ միջոցներ եմ համարում:
    Վերջին խմբագրող՝ Առողջագետ: 02.05.2008, 22:08: Պատճառ: Գրառման ավելացում
    Անհատական կոնսուլտացիաների համար PM:
    http://www.dnforum.am - ԴՆ Ֆորում
    http://www.dn4um.com - DN For United Mankind Forum

  14. #29
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    իսկ ինչ խորհուրդ կարող եք տալ երակների լայնացման դեպքում ?, և արդյոնք վտանգ է ներկայացնում փորի վրա երակների մեծացումը? և բացի երակների մեծացումից ինչը կարող է ոճ շատ մեծ ուռույցքի պատճառ հանդիսանալ ?
    ներեցեք եթե հարցը շատ նեղ մասնագիտական է,
    նախապես շնորհակալություն:
    ...

  15. #30
    Արուսյակ Նալյան Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր առողջագետին

    Հարցը շատ հախուռն է ձևակերպված, և դժվար է օգտակար և արժեքավոր պատասխան տալ: Եթե խոսքը լիներ ոտքերի երակների լայնացման մասին, դա բոլորովին այլ բան կնշանակեր, բայց եթե որովայնի մակերեսային երակներն են, դա կարող է որևէ լուրջ պատճառ ունենալ` սրտային անբավարարություն, լյարդի նորագայացություն և այլն..., սակայն չեմ սիրում և ուզում վախեցրած լինել այսքան քիչ ինֆորմացիայի պարագայում: Նայած ում է վերաբերվում, և շատ այլ հանգամանքներ խիստ կարևոր են, անհրաժեշտ է կոնսուլտացիա և ախտորոշման ճշտում... ավելին, ցավոք, ասել չեմ կարող:
    Անհատական կոնսուլտացիաների համար PM:
    http://www.dnforum.am - ԴՆ Ֆորում
    http://www.dn4um.com - DN For United Mankind Forum

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •