Առանց սննդի կարգավորման, դեռ վարժությունները չհաշված, ոչինչ անել չի լինի, իսկ ամենակարևորը տարբեր հեղուկների սահմանափակումն է, հատկապես ուտելու ընթացքում կամ անմիջապես հետո: Այդ սովորույթը չափազանց վտանգավոր է առողջության համար, ոչ միայն "փոր" կտա, այլ ավելի տհաճ հետևանքներ: Մի-քիչ զգոնություն` ջերմուկը, հյութերը /բնական, թե արհեստական, գրեթե տարբերություն չկա/, անգամ սովորական ջուրը պիտի լինի մի առ ժամանակ կոնտրոլի տակ: Պակասեցնել ջրալի ճաշերը, դրանց օգտակարության "միֆը" մնացել է անցյալում: Ավելացնել մրգի /քաղցած վիճակում/, կանաչիների, բանջարեղենի օգտագործումը: Մի խոսքով, որոշ գործ կա անելու այդ "հաճելի" հավելյալ մասից ազատվելու համար: Բայց շատ ցանկալի է ազատվել: Եթե կզգաս, որ պատրաստ ես, կարող եմ ավելի լուրջ օգնություն ցույց տալ:
Էջանիշներ