artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ես արդեն վիքիով ամբողջ սյուժեն կարդացի, ֆիլմը «նայեցի», վերջացրեցի:
ivy (17.06.2020)
Lock, stock and two smoking barrels-ի ռուսական գավառական տեսակը
Wild Tales
Արգենտինա - 2014
5 - 6 տարբեր պատմություններ, աննորմալ ելքով: Շուտ եմ նայել, բայց մինչև հիմա իմ սիրածների մեջ ա:
Ինձ թվում ա էս կինոն արդեն ստեղ խորհուրդ տվող եղել ա )))
Հայկօ (03.08.2020)
Հնարավոր է էս ցուցակի ֆիլմերը արդեն տեսած լինեք : Չգիտեմ, որքանով են մարդիկ այցելում այս բաժինը: Բացի այդ խորհուրդ եմ տալիս դիտել «Հրաշալի դարաշրջան» նկարը:
Էս վերջերս Բիկովին էի ուսումնասիրում, անկասկած իրա լավագույնը մինչև հիմա ու ընդմիշտ մնում ա Դուռակը։ Խորհուրդ չեմ տալիս, բայց գտնում եմ որ արժի նայել ու երկար մտածել․․․
SWTS
Ես Դուռակի նկատմամբ հիացմունքները չեմ կիսում (կինոպոիսկում ռեյտինգը 8.1 է)։ Սցենարը գուցե հետաքրքիր է, բայց մնացած ամեն ինչը՝ ռեժիսսուրա, օպերատորական աշխատանք, դերասանական խաղ, երաժշտություն, շատ թույլ է։
@Ծլնգ մի հատ շատ նման ֆիլմ կա, նայե՞լ ես։ Հետաքրիր կլիներ կարծիքդ լսել։
Նայելու ֆիլմ էի ման գալիս, քո ասածը վաղուց նայել էի, քո էս գրառումը տեսնելուց էլ վերանայեցի։ Էսօր մտա նորից էս թեմա, հիշեցի էդ մյուս ֆիլմը, որ էլի վաղուց էի նայել, նույն թվի են կարծես, ու էլի վերանայեցի։ Աուրորա Բորիալիս, It's all of them... Շնորհակալ եմ։
հ․գ․ նույնիսկ Լեօնի մեռնելուց չէի լացել, որ իմ կարծիքով կինեմատոգրաֆիայի ամենահուզիչ պահերից ա, բայց էս ֆիլմը նայելուց հա լացում էի։ Բյաց առաջին անգամ նայելուց տենց չէր։ Հեկտորը փոխվել ա
SWTS
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
LisBeth (30.08.2020)
Աթեիստ (31.08.2020)
Մի հատ 2000ականների սկզբի շատ փոքր, բայց համոզող ու էմոցիոնալ ֆրանսիական ֆիլմ՝ չքավորության ու դրա հոգեբանական ու բարոյական հետևանքների մասին. Rosetta
Շատ հասարակ ֆիլմ ա, բայց ահավոր մի շնչով նայվում ա: Դերասաններն են էլ շատ լավն են:
Նմանատիպ ֆիլմ Շվեդիայից. Lilia forever. Ծանր ֆիլմ ա էլի, բայց մի շնչով նայվում ա:
"The Trial of the Chicago 7"
Կարծում եմ, էս տարվա լավագույն ֆիլմերից մեկն է։
Լավ ներկայացված պատմություն՝ հակապատերազմական համոզմունքների, արդարության որոնման ու գաղափարների համար պայքարի մասին։
Աթեիստ (20.10.2020)
"Togo"
Շատ սիրուն նկարված ֆիլմ՝ լավ դերասաններով ու լավ պատմությամբ։
Պատմությունն էլ իրական է, Տոգոն եղել է, ու էդ ամենը իսկապես տեղի է ունեցել։
Կենդանիների ու մարդկանց հարեբերությունների մասին երբևէ տեսածս ամենալավ ֆիլմն էր։
Ի դեպ Տոգոյի դերը կատարող «դերասան» շունը Տոգոյի 14-րդ սերնդի հետնորդն է․ մի խոսքով, ինքն իր ապուպապի դերն էր կատարում
Աթեիստ (15.11.2020)
Աթեիստ (15.11.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ