The Killing of a Sacred Deer
Թրեյլերը չեմ դնում, որտև մեջը լիքը սփոյլեր կա։ Լոբստերի ռեժիսորի նոր ֆիլմն ա։ Ֆիլմի ընթացքում ինչ զգացողություն ասես չես ունենում։ Ծանր ա ահագին։
The Killing of a Sacred Deer
Թրեյլերը չեմ դնում, որտև մեջը լիքը սփոյլեր կա։ Լոբստերի ռեժիսորի նոր ֆիլմն ա։ Ֆիլմի ընթացքում ինչ զգացողություն ասես չես ունենում։ Ծանր ա ահագին։
Skeptic (14.12.2017)
Հա, կադրերը, լուսավորությունը, սաունդթրեքը ամեն ինչ անում էին ճնշելու համար։ Իսկ Բարրի Կիոգանը (հուսամ՝ ազգանունը ճիշտ եմ գրել) ահավոր լավն էր։ Իրան դեռ «'71»-ից էի նկատել, հետո «Դանքիրքում» փոքր, բայց տպավորիչ դեր ուներ, իսկ ստեղ մի այլ տիպի ա խզարում։ Տխուր կենսագրություն ունի։
Լանտիմոսի տեսածս երեք ֆիլմերից ամենաշատը Dogtooth-ն եմ հավանել, բայց դա ընդհանրապես տեղ չունի էս թեմայում, նայածս ամենաշոկային ֆիլմն ա երևի թե։
Լավ կինո՝ The Beat Beneath My Feet
A Ghost Story
http://www.imdb.com/title/tt6265828/
Էս տարի ինչ-որ 6․8-6․9 ռեյտինգով կինոներն են հլը որ ամենալավերը դուրս գալիս (չհաշված մի քանի բացառություն)։ Բայց նայեք մենակ, եթե ձեզ լոքշ չի մի 5 րոպե մի հատ ծառի նայելը ))
What We Do in the Shadows (2014)
http://www.imdb.com/title/tt3416742/
roommate վամպիրների առօրյա խնդիրների մասին Նոր–Զելանդական mockumentary կոմեդիա ա։ Ծիծաղից թուլանալու պահեր դժվար ունենաք, բայց ֆիլմը լիքն ա նուրբ ու յուրօրինակ հումորով։ Տարբեր ընկերների հետ երևի մի 5 անգամ նայել եմ, ու էլի կնայեի։
Ի դեպ, էպիզոդներից մեկում Կոմիտաս ա հնչում հետին պլանում
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
LisBeth (25.12.2017), Yellow Raven (23.12.2017), Հայկօ (24.12.2017), Նիկեա (14.01.2018)
Արշակ (26.12.2017)
The Greatest ShowmanԵրեկ Դալմայում նայեցի: Հենց ֆիլմը բացող երգից, մինչև ամենավերջին պահը հիացած էի: Տեղ-տեղ շատ էի ուզում իմանալ հետագա իրադարձությունները՝ լարվածության ու մտավախությունների մեջ էին պահում: Վաղուց ոչ մի ֆիլմ էս աստիճանի չէր տպավորվել: Մի երկու անգամ քիչ էր մնում լացեի, մեկը ուրախությունից՝ էնպիսի պահի, որ էնքան էլ հավանական չի, որ դրանրց լացելու չափ կհուզվեն, մյուսը` ամենավախենալու պահին: Ահավոր ինտրիգային էր ու ահավոր սիրուն: Երգերի ժամանակ բերանս հետները բացում փակում էի ու շարունակում հիանալ: Հենց առաջին րոպեներին արդեն հաստատ որոշել էի, որ առաջին գործողություններիցս ա լինելու՝ քաշել soundtrack-ը, (որը լսում եմ հենց էս պահին՝ սա գրելուց) ու ողջ աշխարհին հայտնել հրաշք ֆիլմի մասին: Բայց մեղմ ասած խորհուրդ չեմ տա ֆիլմը նայելուց առաջ երգերը լսել: Մեկ էլ անհամբեր սպասում էի, որ վերջում այդ պահին ներկա ընկերներիս հետ կիսվեմ տպավորություններով:
Էս տարի ոնց որ սկսել եմ ավելի շատ հավատալ հրաշքներին, իսկ էս ֆիլմը ոնց որ հատուկ էդ հավատն ու համոզմունքը հաստատելու համար ստեղծված լիներ:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Աթեիստ (08.01.2018)
Երեք բիլբորդների մասին նախկինուն կարդացածս մի քննադատականում հանդիպել էի Սեմ Ռոքուելի նախորդ մի ֆիլմի մասին ակնարկ, որը մինչև այդ չէի տեսել, բայց մտադրվեցի նայել։ Վերջապես տեսա․․․ մի չքնաղագույն ֆիլմ։ Առաջին հայացքից ևս մեկ ամառային տափակ երգիծական ընտանեկան դրամա է, բայց այս մեկը ահագին հավելյալ շերտեր էլ ունի։ Ռոքուելն էլ հիանալի է խաղում, բայց Լիամ Ջեյմսը ուղղակի խզարում է։ Լիքը լիքը խորհուրդ եմ տալիս։
The way way back.
Սիրալիր միջտողային խորհուրդներից հետո, զգալով որ, բթամիտի մեկն եմ՝ ինձ արդեն համառորեն "պարտադրեցին" վերը նշված ֆլիմը դիտելու...նայելու...մտածելու...Մազոխիստական նկրտումներով գոտեպնդված՝ դեռ չեմ դիտել, "Louder Than Bombs"-ից հետո դանդաղաշարժ մարսողության կարիք ունեմ:
Ու այսօր Ձեր գրառումը նկատեցի... ու եթե Ակումբի հեղինակավոր Բյուրի աղաղակած "սրբազան եղջերուն" անհամ ադի-բուդիի անհասկանալի հետևանքն ունեցավ, վախենամ, որ հերթական ֆիլմից հետո պիտի թեթևամտորեն ինձ սփոփեմ Մինյոններով:
Բայց կնայեմ: Երևի... Շնորհակալություն:
Չգիտեմ ինչու, բայց գրեթե համոզված եմ, որ ակումբցիներից ինչ-որ մեկը անպայման դիտել է: Միայն վերջերս կարդացի այս ֆիլմի մասին: Ասում են՝ թվացյալ պարզության մեջ ավելի խորը նյուանսներ կան: Դեռ չեմ դիտել: Կուզենայի ձեր կարծիքները լսել...
Boy Meets Girl
1984թ.
Վերջին խմբագրող՝ Interdenominational: 29.03.2018, 23:58:
Սպիլբերգի նոր ֆիլմը` Ready Player One` մեծ էկրանին, 3D-ով։
Մենակ վիզուալ էֆեկտները չեն, կերպարներն էլ են շատ լավը, պատմությունն էլ։
Հաստատ արժի նայել։
Վերջին խմբագրող՝ ivy: 07.04.2018, 08:47:
Sagittarius (08.04.2018), _Հրաչ_ (07.04.2018), Աթեիստ (07.04.2018), Անվերնագիր (08.04.2018), Հայկօ (07.04.2018), Ռուֆուս (08.04.2018), Տրիբուն (07.04.2018)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ